Կաշխատեմ կարճ պատասխանել մազոտությանը վերաբերող մի քանի հարցերի.
Ի՞նչ է դա ` գեղեցկության թերություն, թե օրգանիզմի կենսագործունեության խանգարում:
Կարեի՞ է արդյոք կանխել մազոտությունը և ինչպես:
Չափից ավելի մազոտությունն արտահայտվում է մազերի ընդհանուր կամ տեղական աննորմալ աճով մաշկի այն հատվածներում, որտեղ սովորաբար աճում է անզեն աչքին չերեվացող աղվամազ:
Գիտությունը մազոտությունը բացատրում է կանանց մասկուլինիզացիայով: Նոր դերը հասարակական և ընտանեկան կյանքում, հոգեբանության վերակառուցումը, մշտապես լարվածությունը, ստրեսները ազդել են կնոջ օրգանիզմի հորմոնալև նյարդային համակարգի գործունեության փոփոխման վրա: Առավել նկատելի և առավել տհաճ է դեմքի մազոտությունը:Շատ դառնություններ է պատճառում ոտքերի և ձեռքերի մազոտությունը հատկապես ամռանը: Կան կանայք, որոնց մեջքին և կրծքի շուրջը մազեր են աճում:
Չափից ավելի մազոտությունը փոխանցվո՞ւմ է արդյոք ժառանգաբար
Գիտությունը հաստատում է, որ կանանց մազոտությունը ժառանգական է: Հաճախ մազոտությունը կախված է կլիմայից կամ որոշակի ռասայի պատկանելուց: Բացի դրանից, մազոտությունը կարող է լինել ի ծնե:
Այն չի վերանում սաղմնային զարգացման շրջանում, այլ, ընդհակառակը, պահպանվում է և զարգանում, բայց ամենից հաճախ մազոտության առաջացման պատճառ են լինում ներքին սեկրեցիայի գեղձերի գործունեության խանգարումները: Բժիշկները գտնում են, որ կնոջ կյանքում կա երկու շրջան, երբ մազոտության երևան գալը առաջացնում է լուրջ անհանգստություն: Առաջինը` սեռական հասունացման, իսկ երկրորդը` կլիմակտերիկ շրջանն է: Շատ կանանց մոտ մազոտության աճը ուղեկցվում է ճարպահոսությամբ, դաշտանի ուշացումով և գլխացավով:
Արդյոք մազոտության առաջացման վրա ազդում են մեխանիկական և ֆիզիկական գործոնները
Անշուշտ: Արևի ճառագայթներով և կվարցային լամպով ճառագայթվելը, սափրվելը, մազերը ունելիով հեռացնելը, այսինքն մի շարք պրոցեդուրաների կատարումը, որոնց օգնությամբ կանայք ձգտում են ազատվել տհաճ թերություններից, միայն շատացնում են մազերը:
Ինչպես բուժել չափից ավելի մազոտությունը
Ըդգծում եմ բուժել բառը, քանի որ այդ հիվանդությունն ամենից հաճախ կապված է օրգանիզմի ֆունկցիոնալ փոփոխության հետ և միայն ֆիզիոթերապևտիկ միջոցների ընդունումը մեծ մասամբ անբավարար է:
Գլխավոր խնդիրն է` պարզել, թե որն է մազոտության առաջացման պատճառը: Դա հաճախ պահանջում է մանրակրկիտ հետազոտություն և արդյունքները ստանալուց հետո` բուժում երկու ուղղությամբ, բժշկի մոտ` դեղամիջոցների ընդունում, և բժիշկ-կոսմետոլոգի մոտ, որը կիրառում է իր մեթոդները: Հնարավոր է նախապատրաստվել այն բանին, որ բուժումը կլինի դժվար, ձանձրալի:
Ինչպիսի միջոցներից է օգտվում բժիշկ-կոսմետոլոգը չափից ավելի մազոտության դեմ պայքարելիս
Այդ միջոցները կարելի է բաժանել երկու տեսակի` ժամանակավոր և մշտական: Ժամանակավոր միջոցներից են մեղրամոմը, դեպիլյատորները, սափրվելը, որոնք ներգործում են մի քանի օր և պահանջում սիստեմատիկ կրկնել:
Մշտական մեթոդներից է էլեկտրաէպիլյացիան, ֆոտոէպիլյացիան, ասեղային էպիլյացիան, բիո-էպիլյացիան և այլն..:
Էլեկտրաէպիլյացիաի կիրառումը պահանջում է որոշակի հմտություն, ինչպես նաև համապատասխան գործիքներ, այլապես բուժումից հետո կարող են մնալ այլանդակող սպիներ: Էլեկտրաէպիլյացիաից հետո մազերը աճում են, բայց թիվը պակասում է, դրանք շեկանում են, բարակում, դառնում գրեթե աննկատելի:
Այդ պրոցեդուրայից ամբողջ մազածածկը չի ոչնչանում` մեկ սեանսի ժամանակ կարելի է ոչնչացնել մի քանի տասնյակ մազ, մեկը մյուսից որոշակի հեռավորության վրա: Ռենտգենյան ճառագայթների օգնությամբ մազերի հեռացման մեթոդը ներկայումս ժխտվում է: Ինչպես ցույց է տվել փորձը, շատ դեպքերում ճառագայթումը առաջացրել է մաշկի հետռենգենյան կայուն վնաս:
Կարելի՞ էարդյոք կանխել չափից ավելի մազոտությունը
Ճիշտն ասած, այդ հարցը կարելի է ձևակերպել այլ կերպ` մազոտության նկատմամբ հակում նկատելիս ինչի՞ց պետք է խուսափել: Արգելքները շատ են, իսկ դրանց պահպանումը իրոք լավ արդյունքներ է տալիս, հասկանալի է` հորմոնալ խանգարումների դեպքում: Այսպես օրինակ, չի կարելի մազերը պոկել ունելիով, սափրել, դեպիլացիա անել, որովհետև դրանք կսկսեն աճել ուժգնորեն: Մաշկի մազածածկ հատվածներին չի կարելի քսել ճարոտ կրեմներ, քանի որ այդպիսի սնման դեպքում մազիկները շատ լավ են աճում:
Դեմքի վրա մազերի պաթոլոգիկ աճից գանգատվող կանայք չպետք է երկար ժամանակ մնան արևի տակ: Ամառն անցելուց այդ հիվանդությունը դրսևորվում է սրված ձևով:
Հետևություն` չափից ավելի մազոտության դրսևորման դեպքում պետք է դիմել բժշկի, իսկ երբեմն էլ` մի քանի մասնագետի: Եթե թերությունը նկատելի է, պետք է անպայման օգտագործել արտաքին միջոցները, ինչպես նաև փորձառու բժիշկ-կոսմետոլոգի նշանակած պրոցեդուրաները:
Որո՞նք են այդ երևույթի պատճառները: Ի՞նչ է ասում այդ առիթով գիտությունը: Ամբողջ աշխարհի կանանց մեջ տարածված է արդյոք այդ երևույթը:

0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment