Մարդու օրգանիզմը անընդհատ գտնվում է արտաքին միջավայրի տարբեր գրգռիչների ազդեցության տակ: Կյանքի ընթացքում մարդը դրան հարմարվում է և այդ ազդակները նրա համար դառնում են սովորական: Սակայն եթե այդ ազդակներից որևէ մեկը ազդի չափազանց ուժգին, ապա օրգանիզմում կարող են առաջանալ հիվանդագին փոփոխություններ: Հիվանդությունը օրգանզիմի կենսագործունեության խանգարումն է որն առաջանում է ի պատասխան արտաքին և ներքին միջավայրերից եկող արտակարգ և ծայրահեղ գրգռիչների ազդեցության: Հիվանդության ընթացքում տարբերում ենք 4 փուլ`
1.Թաքնված կամ լատենտ շրջան (ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ այս շրջանը կոչվում է ինկուբացիոն) -այս շրջանը ընդգրկում է հիվանդագին ազդակի ազդեցությունից մինչև առաջին նշանների ի հայտ գալը:
2. Նախանշանների շրաջն-սկսում է հիվանդության առաջին ախտանիշներով և տևում է մինչև տվյալ հիվանդությանը բնորոշ ախտանիշների ի հայտ գալը: Առաջին ախտանիշները սովորաբար ընդհանուր են մի շարք հիվանդությունների համար: Նրանք չէն բնորոշում կոնկրետ հիվանդություն: Այդ ախտանիշներից են` գլխացավ, գլխապտույտ, թուլություն, ախորժակի անկում, ջերմաստիճանի բարձրացում: Այս շրջանում հիվանդությունը չի ախտորոշվում:
3.Հիվանդության բուռն զարգացման շրջան-այս շրջանը սկսվում է այն պահից, երբ ի հայտ են գալիս տվյալ հիվանդության բնորոշ ախտանիշներ: Այս շրջանում հիվանդությունը ճշգրիտ ախտորոշվում է:
4.Ելք-կարող է լինել `
ա) լրիվ ապաքինում
բ) մասնակի ապաքինում, երբ հիվանդությունը անցնում է խրոնիկական ձևի
գ) մահ-մահը օրգանիզմի ֆունկցիաների անվերադարձ դասավորումն է, տարբերում ենք մահվան 3 փուլ`
1.Ագոնյա կամ հոգևարք
2.Կլինիկական մահ
3.Կենսաբանական մահ
Հոգեվարքի ժամանակ խանգարվում են օրգանիզմի կենսական ֆունկցիաները, նյարդային գործունեությունը` շնչառությունը դառնում է անկանոն, ընդհատումներով, սրտի աշխատանքը թուլանում է, ջերմաստիճանը իջնում է, երբեմն լինում է գիտակցության կորուստ, ռեֆլեքսները մարում են:
Այս շրջանը տևում է մի քանի րոպեից 2-3 օր:
Կլինիկական մահ-այս շրջանում դադարում է կենսական ֆունկցիաները` շնչառությունը և արյան շրջանառությունը: Սակայն օրգանիզմի հյուսվածքները դեռ չէն մահացել, դեռևս հնարավոր է վերակենդանացում:
Կենսաբանական մահ-այս փուլում օրգանիզմի հյուսվածքները մհանում են և վերակենդանացումը դառնում է անհնար: Կլինիկական մահից հետո տարբեր հյուսվածքները տարբեր ժամանակ կարող են գոյատևել թթվածնային քաղցի նկատմամբ ամենազգայունը գլխուղեղի կեղևի բջիջներն են, որոնք գոյանում են 5-10 րոպե, որից հետո օրգանիզմը անվերադարձ մահանում է:
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment