Դիետ սեղաններ

ՍԵղան 1 ա. ցուցված է ստամոքսի 12 մատնյա աղիքի, խոցային հիվանդությունների սրացման շրջանում:
Թույլատրվում է ջրալի ճաշատեսկաներ, ապուրներ, տրորած շիլա:
Չի թույլատրվում հաց, կանաչի, խմորեղեն:
Սեղան 1 բ. ցուցված է ստամոքսի 12 մատնյա աղիքի խոցերի սրացման շրջանում: 2-րդ, 3-րդ օրերին ճաշատեսակները նույնն են:
Սեղան 1 գ. նույնն է:


Սեղան 2 ցուցված է սուր գաստրիտների, էմպերիտների, կոլիտների, առողջացման շրջանում:
Թույլատրվում է ցորենի ոչ թարմ հաց, ապուրներ, տապակած միս, կոմպոտ, կիսել:
Չի թույլատրվում լոբազգիներ և սունկ
Սեղան 3 ցուցված է աղիների փորկապության ժամանակ:
Թույլատրվում է սպիտակ և սև հաց, ոչ ճարպոտ միս,, ձուկ, հավ խաշած վիճակում, հասած մրգեր:
Չի թույլատրվում սոխ, սխտոր, սունկ և բողկ:
 


Սեղան 4  ցուցված է աղիքների խրոնիկական հիվանդությունների  ժամանակ:
Թույլատրվում է չոր հաց, ոչ ճարպոտ միս, թեյ, սուրճ կակաո:
Չի թույլատրվում մակարոն, կաթ, լոբազգիներ:
Սեղան 5 ցուցված է խրոնիկական հեպատիտի, լյարդի ցիրոզի, խոլիցիստիտի ժամանակ:
Թույլատրվում է հաց, անյուղ շոգեխաշած միս, մեղր, և մրգեր:
Չի թույլատրվում սխտոր, սպանախ, կակաո, և սունկ:
Սեղան 6 ցուցված է միզաքարային հիվանդությունների ժամանակ:
Թույլատրվում է սպիտակ և սև հաց, ոչ ճարպոտ միս, գազար, վարունգ, կաղամբ, լոլիկ:
Չի թույլատրվում գառան, ճտի միս, թեյ, սուրճ և պահածոներ:
ՍԵղան 7 ցուցված է սուր և խրոնիկ նեֆրիտի դեպքում:
Թույլատրվում է անալի սպիտակ հաց, անալի ապուր, խաշած միս, ձուկ, մեղր, մրգեր:
Չի թույլատրվում լոբազգիներ
 


Սեղան  8 ցուցված է ճարպակալման ժամանակ:
Թույլատրվում է թարմ հաց, աղցաններ, բանջարեղեն, մրգեր, թեյ սուրճ:
Չի թույլատրվում համեմունքներ և տապակած ճաշատեսակներ:
Սեղան 9 ցուցված է շաքարային դիաբետի ժամանակ:
Թույլատրվում է ոչ սպիտակ հաց, ոչ ճարպոտ միս, ձուկ, հավ խաշած վիճակում, կաթ, կաթնաշոռ և թթվասեր:
Չի թույլատրվում լոբազգիներ, ձավարեղեն, մակարոնեղեն և քաղցր:
Սեղան 10 ցուցված է սուր անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ,
Թույլատրվում  է 2-րդ տեսակի հաց, ոչ ճարպոտ միս, հավ խաշած վիճակում, մրգեր, հատապտուղներ, հյութեր:
Չի թույլատրվում  երիկամ, ձկան խավիար, խմորեղեն, պահածոներ, ալկոհոլ, յուղային ճաշատեսակներ:
Սեղան 11 ցուցված է թոքերի պալարախտի, հյուծվածության դեպքում, կարելի է  բազմատեսակ սնունդ:
Չի թույլատրվում սագի կամ բուդի միս:
Սեղան 12 ցուցված է սուր վարակիչ  հիվանդությունների ժամանակ:
Թույլատրվում է սպիտակ չոր հաց, թույլ խաշած ձու, ձվաձեղ, մրգեր, կարագ:
Սեղան 13 Ցուցված է օքսալատամիզության դեպքում:
Թույլատրվում է սպիտակ և սև հաց, ձավարեղեն, մրգեղեն, խմորեղեն:
Չի թույլատրվում լոբազգիներ, չամիչ, մաղադանես, հաղարջ,  թեյ, կակաո, սուրճ, շոկոլադ:
Սեղան 14 Ցուցված է հիմքային ֆոսֆատամիզության դեպքում:
Թույլատրվում է հաց, խմորեղեն, կաղամբ, կարմիր հաղարջ, թթու խնձոր:
Չի թույլատրվում պանիր, ալկոհոլ, կաթ:
Սեղան 15 ցուցված է առողջ մարդկանց համար:



 

0 մեկնաբանություն(ներ):