Հղիների և ծննդաբերների հետազոտությունը սկսվում է հարցուփորձից, որը
ներառում է.
1. Անձնագրային տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, տարիք, աշխատանքի վայրը և մասնագիտությունը, բնակության վայրը)։ Մեծ ուշադրություն է դարձվում կնոջ, հատկապես առաջնածինների տարիքին, քանի որ մեծահասակ (30 տարեկանից մեծ) և պատանի (մինչև 18 տարեկան) առաջնածինների հղիությունը և ծննդաբերությունն ավելի բարդացած ընթացք են ունենում։ Բացի դրանից, անկախ պարիտետից` (ծննդաբերությունների թիվ) 35-ից բարձր տարիքում պտղի օրգանիզմում խիստ մեծանում է քրոմոսոմային անոմալիաների հավանականությունը։
2. Պատճառները, որոնք ստիպել են կնոջը դիմել բժշկական օգնության (գանգատները)։ Հղիները սովորաբար առաջին անգամ դիմում են դաշտանի բացակայության և հղիության կասկածի դեպքում: Նրանք հաճախ նշում են համի զգացողության փոփոխություն, սրտխառնոց, փսխումներ և հղիության վաղ շրջանում հանդիպող գանգատներ։ Կարող են գանգատվել սեռական ուղիներից արյունային արտադրությունից, ցավերից, սիրտ-անոթային, շնչական, մարսողական և այլ համակարգերի ախտահարման մասին վկայող նշաններից և այլն։ Հղիի բոլոր գանգատները պետք է ուշադիր լսել և հաշվի առնել մանկաբարձական ախտորոշումը դնելիս։
3. Կենցաղի և աշխատանքի պայմանները։ Այս տվյալները ճշտում են շատ մանրամասն, քանի որ արտադրական և գյուղատնտեսական վնասակար գործոնները կարող են բացասաբար անդրադառնալ հղիության ընթացքին և պտղի զարգացմանը։ Երբեմն հղիի մասնագիտությունը կապված է վիբրացիայի, համակարգչի, երկարատև կանգնելու և այլնի հետ, ինչը նույնպես անբարենպաստ է անդրադառնում հղիությանը։ Անպայման պետք է պարզել նաև հղի կնոջ վնասակար սովորությունները` ալկոհոլիզմ, ծխախոտամոլություն, թմրամոլություն։
4. Ժառանգականությունը և կրած հիվանդությունները։ Ժառանգական հիվանդությունները կարող են անբարենպաստ ազդեցություն գործել պտղի վրա։ Պետք է ճշտել` արդյոք հղիի կամ նրա ամուսնու ընտանիքում եղե՞լ են ժառանգաբար փոխանցվող հոգեկան հիվանդություններ, արյան հիվանդություններ, փոխանակության խանգարումներ, գենետիկորեն պայմանավորված զարգացման անոմալիաներ և այլն։ Կարևոր է տեղեկություն ստանալ նախկինում կրած բոլոր հիվանդությունների մասին, օրինակ` մանկության տարիներին կրած ռախիտը հանգեցնում է կոնքի դեֆորմացիայի, ինչը բարդացնում է ծննդաբերության ընթացքը։ Կարմրուկը, կարմրախտը, տուբերկուլյոզը, ինչպես նաև ռևմատիզմը, տոնզիլիտը, կրկնվող անգինաները և այլ ինֆեկցիոն հիվանդությունները երբեմն հանգեցնում են ֆիզիկական և սեռական զարգացման դանդաղեցմանը և կարող են ընդհանուր, սեռական ինֆանտիլիզմի պատճառ դառնալ։ Վուլվայի և հեշտոցի դիֆթերիան կարող է հանգեցնել սպիական նեղացման։ Երիկամային հիվանդությունները, որոնք հաճախ առաջանում են քութեշից, հաճախակի անգինաներից հետո, բարդացնում են հղիության ընթացքը և հաճախ հղիության ընդհատման ցուցում են դառնում։ Պարզում են նաև հասուն տարիքում կրած ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն, այդ թվում գինեկոլոգիական հիվանդությունները։ Նախկինում կրած սիրտ-անոթային համակարգի, լյարդի, թոքերի, երիկամների և այլ օրգանների հիվանդությունները կարող են անդրադառնալ հղիության և ծննդաբերության ընթացքին։ Բացի դրանից, հղիությունը և ծննդաբերությունը կարող են նպաստել քրոնիկական հիվանդությունների սրացմանը։
5. Դաշտանային ֆունկցիան։
Հարցման ժամանակ պարզում են`
ա) ո՞ր տարիքում է եղել առաջին դաշտանը (մենարխեն), որքա՞ն ժամանակ հետո է հաստատվել կանոնավոր դաշտանային ցիկլ,
բ) դաշտանների տիպը և բնույթը (դաշտանային ցիկլի տևողությունը, ցավոտությունը, դաշտանային արյան կորուստը և այլն),
գ) փոխվ՞ել է արդյոք դաշտանի բնույթը սեռական կյանքը սկսելուց, ծննդաբերություններից, աբորտներից հետո,
դ) ե՞րբ է եղել վերջին դաշտանը։
Դաշտանային ֆունկցիան բնութագրում է սեռական օրգանների և կնոջ օրգանիզմի վիճակը։ Առաջին դաշտանի մեծ տարիքը (14-15 տարեկան և ավելի), կանոնավոր դաշտանային ցիկլի հաստատվելու երկարատև ժամկետը (ավելի քան 6 ամիս), դաշտանների ցավոտությունը բնորոշ են գենիտալ ինֆանտիլիզմին։ Դաշտանային ֆունկցիայի խանգարումները սեռական կյանքի սկզբից, աբորտներից, ծննդաբերություններից հետո ավելի հաճախ ներքին սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների կամ ձվարանների և այլ էնդոկրին գեղձերի ֆունկցիայի խանգարման հետևանք են։
6. Սեկրետոր ֆունկցիան։
Պարզում են` սեռական ուղիներից կա՞ արդյոք արտադրություն ։ Ախտաբանական արտադրությունը (առատ, թարախային, լորձային կամ ջրային` թարախի խառնուրդով և այլն) վկայում է բորբոքային պրոցեսի մասին։ Դրա պատճառներից կարող են լինել նաև արգանդի պարանոցի պոլիպը, էրոզիան, քաղցկեղը և այլն։
7. Սեռական ֆունցիան։
Պարզում են, թե որ տարիքում է սկսվել սեռական կյանքը, որերորդ ամուսնությունն է, սեռական հարաբերությունների ժամանակ չկա՞ն արդյոք 33 ցավեր և արյունային արտադրություն ։ Կարևոր է նաև ճշտել կանոնավոր սեռական կյանքը սկսելու և I հղիության միջև եղած ժամկետը։ Անհրաժեշտ է պարզել, թե կինն արդյո՞ք օգտագործել է հակաբեղմնավորիչ միջոցներ, և եթե այո, ապա ինչպիսի՞ք։
8. Տեղեկություններ ամուսնու մասին։
Ամուսնու տարիքը, առողջական վիճակը, մասնագիտությունը, հնարավոր վնասակար սովորությունները (ալկոհոլիզմ, թմրամոլություն), ժառանգական հիվանդությունները պետք է անպայման արտացոլվեն հիվանդության պատմության մեջ։
9. Մանկածնման ֆունկցիա։
Սա շատ կարևոր տեղեկատվություն է, և անպայման պետք է ճշտել հետևյալը.
©Պրոֆեսորներ Գ.Ա. Բեգլարյանի և Ռ. Ա. Աբրահամյանի խմբագրությամբ Երևան
Երևանի Մ. Հերացու անվան պետ. բժշկական համալսարանի հրատ. 2010թ

- Ո՞րերորդ հղիությունն է։ Մեծ նշանակություն ունի նախորդ հղիությունների թիվը, որոնք հասել են պտղի կենսունակության ժամկետին (և ոչ միայն ծնված երեխաների թիվը)։ Արտասահմանյան մասնագիտական գրականության մեջ գոյություն ունեն հետևյալ հասկացությունները`
2. Gravida` կին, որը հղի է ներկայումս, կամ հղիություններ ունեցել է նախկինում`
անկախ դրանց ելքից։ Առաջին հղիության դեպքում կինը կոչվում է առաջնածին
(primidgravida), հետագա հղիությունների դեպքում` կրկնածին (multigravida)։
3. Nullipara` կին, որը երբեք չի ունեցել հղիություններ, որոնք հասել են կենսունակ
պտղի ժամկետին, նա կարող է ունեցած լինել կամ չլինել հղիություններ, որոնք ավելի
վաղ շրջաններում ավարտվել են վիժումով:
4. Primipara` կին, որը հասցրել է 1 հղիություն (միապտուղ կամ բազմապտուղ) մինչև
կենսունակ պտղի ժամկետը:
5. Multipara` կին, որն անամնեզում ունեցել է մի քանի հղիություն, որոնք հասել են
կենսունակ պտղի ժամկետին (22 շաբաթական հղիություն, պտղի քաշը 500գր,
երկարությունը 32-34սմ)։
Պարիտետ (լատիներեն Pario) ` ծննդաբերությունների թիվն անամնեզում։
- Նախորդ հղիությունների ընթացքը։ Չե՞ն եղել արդյոք վաղ տոքսիկոզ և գեստոզ, սիրտ-անոթային, երիկամային և այլ օրգան-համակարգերի հիվանդություններ։ Նախկինում կրած նման իվանդությունների առկայության դեպքում անհրաժեշտ է հատկապես ուշադիր հետևել կնոջ ներկայիս հղիությանը։ Պետք է մանրամասն տեղեկություններ ստանալ յուրաքանչյուր հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանի մասին։ Եթե կինն ունեցել է վիժումներ, ապա պետք է ճշտել դրանց բնույթը` ինքնաբե՞ր են, թե՞ արհեստական, ո՞ր ժամկետում է եղել վիժումը։ Վաղաժամ ծննդաբերությունները և ինքնաբեր վիժումները վկայում են մի շարք հիվանդությունների և 34 վիճակների մասին, որոնք անբարենպաստ են անդրադառնում հղիության ընթացքին (էնդոկրին խանգարումներ, ինֆեկցիոն հիվանդություններ, արգանդի պարանոցի և նեղուցի վնասվածքներ, գենիտալ ինֆանտիլիզմ)։ Ինքնաբեր և արհեստական վիժումներից հետո հաճախ զարգանում են սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ, որոնք ևս բարդացնում են հղիության և ծննդաբերության ընթացքը։
- Նախորդ ծննդաբերությունների բնույթը (ժամկետային, ուշացած կամ վաղաժամ) և ընթացքը։ Նախորդ ծննդաբերությունների նորմալ ընթացքը վկայում է հղիի առողջության և ծննդաբերական ուղիների անոմալիաների բացակայության մասին։ Իսկ բարդությունները, վիրաբուժական միջամտությունները, մեռելածնությունը, նորածնային մահացությունը խոսում են ծննդաբերական ուղիների հնարավոր անոմալիաների, հղիության բարդությունների և հիվանդությունների մասին։ Նախկինում ախտաբանական ծննդաբերությունները հիմք են տալիս մտածելու ներկայիս հղիության և ծննդաբերության բարդացած ընթացքի մասին։
Անհրաժեշտ է ճշտել նաև հետծննդյան շրջանի ընթացքը նախկինում, քանի որ
հետծննդյան հիվանդությունները կարող են անբարենպաստ անդրադառնալ ներկայիս
հղիությանը և ծննդաբերությանը (ծննդաբերական գործունեության անոմալիաներ,
պլացենտայի սերտաճում, արյունահոսություններ, արգանդի պատռվածք, այդ թվում
սպիով, եթե նախորդ կեսարյան հատումից հետո հետվիրահատական շրջանն ընթացել է
բարդություններով)։
Օբյեկտիվ հետազոտություն
Հղիի անամնեզին ծանոթանալուց հետո անցնում են օբյեկտիվ հետազոտությանը,
որն սկսում են զննումից։
Հղիի զննումը։
Զննման ընթացքում ուշադրություն են դարձնում հղիի հասակին,
մարմնակազմությանը, մաշկային ծածկույթների և տեսանելի լորձաթաղանթների
վիճակին, կրծքագեղձերին, որովայնի ձևին և չափին։
Հասակը։
Հղիի հասակը պետք է հստակ չափել։ Կանանց ցածր հասակի դեպքում
(150սմ և ցածր) հաճախ են լինում ինֆանտիլիզմի նշաններ (նեղ կոնք, թերզարգացած
արգանդ և այլն)։ Բարձրահասակ կանանց շրջանում դիտվում են կոնքի այլ
առանձնահատկություններ (լայն, արական տիպի)։
Մարմնակազմությունը։
Ողնաշարի և ստորին վերջույթների դեֆորմացիան, հոդերի
անկիլոզները և ոսկրային համակարգի այլ փոփոխությունները վկայում են կոնքի
հնարավոր նեղացման մասին։ Ոսկրահոդային համակարգի փոփոխությունները հաճախ
ռախիտի, պոլիոմիելիտի, տուբերկուլյոզի հետևանք են, որոնք բացասական
ազդեցություն կարող են ունենալ նաև այլ օրգան-համակարգերի վրա։ Զննման ժամանակ
35
ի հայտ են գալիս ինֆանտիլիզմի տեսանելի լրացուցիչ նշաններ (կրծքագեղձերի
թերզարգացում, արտաքին սեռական օրգանների անբավարար մազակալում), սեռական
տարբերակման շեղումներ (լայն ուսեր, նեղ կոնք, արական տիպի մազակալում) և
զարգացման այլ առանձնահատկություններ, որոնք կարող են բարդացնել հղիության
ընթացքը։ Արտահայտված հյուծումը կամ ճարպակալումը հաճախ
նյութափոխանակության խանգարումների, էնդոկրին և այլ հիվանդությունների մասին է
վկայում։ Նման խանգարումները կարող են նաև ոչ ռացիոնալ սնուցման հետևանք լինել։
Նման կանանց շրջանում հղիությունը և ծննդաբերությունը հաճախ ավելի բարդացած
ընթացք են ունենում, քան սովորաբար։
Մաշկային ծածկույթները։
Դեմքի, որովայնի սպիտակ գծի, պտուկների և
հարպտկային շրջանների պիգմենտացիան վկայում են հղիության մասին։ Մաշկի և
տեսանելի լորձաթաղանթների գունատությունը, շրթունքների կապտությունը, մաշկի և
սկլերաների դեղնությունը, այտուցները մի շարք լուրջ հիվանդությունների նշան են։
Կրծքագեղձերը։
Գնահատում են կրծքագեղձերի զարգացման աստիճանը,
պտուկների վիճակը (նորմալ, տափակ, ներքաշված), արտադրության (կաթնախեժ)
առկայությունը պտուկներից։
Որովայնի զննումը։
Հղիության II կեսում որովայնի զննումը երբեմն թույլ է տալիս ի
հայտ բերել շեղումներ հղիության նորմալ ընթացքից։ Հղիության նորմալ ընթացքի և պտղի
ճիշտ դրության դեպքում որովայնն ունի օվոիդ (ձվաձև) տեսք, գերջրության ժամանակ
այն խիստ մեծացած է, գնդաձև, չի համապատասխանում հղիության ժամկետին, պտղի
միջաձիգ դրության դեպքում որովայնը ձեռք է բերում լայնաձիգ օվալի տեսք։ Որովայնի
ձևը կարող է փոխվել նաև նեղ կոնքի դեպքում։
Ներքին օրգանների հետազոտությունը։
Ընդհանուր զննումից հետո կատարում են
սիրտ-անոթային համակարգի, թոքերի, մարսողական օրգանների, նյարդային, միզային և
այլ համակարգերի հետազոտություն` ընդունված մեթոդիկայով (աուսկուլտացիա,
պերկուսիա, պալպացիա և այլն)։ Հղիների սրտի, թոքերի, երիկամների և այլ օրգանների
հետազոտությունն անհրաժեշտ է մի շարք հիվանդություններ վաղ հայտնաբերելու
համար, որոնց դեպքում հղիությունը հակացուցված է։
Պարտադիր չափում են հղի կնոջ զարկերակային ճնշումը, մարմնի քաշը, հասակը,
հետազոտում են արյունը և մեզը, որոշում են արյան խումբը, ռեզուս-պատկանելիությունը,
կատարում են լատենտ ինֆեկցիաների, շճաբանական և այլ հետազոտություններ
(սիֆիլիս, ՄԻԱՎ, վիրուսային հեպատիտ, տոքսոպլազմոզ և այլն)։
Բոլոր նշված հետազոտություններն իրականացնելուց հետո անցնում են հատուկ
մանկաբարձական հետազոտության։
36
Չափում։
Հղիի զննման ընթացքում, բացի հասակից չափում են նաև որովայնի
շրջագիծը և արգանդի հատակի բարձրությունը, ինչպես նաև կատարում են կոնքի
հետազոտություն։
Որովայնի չափումը։
Սանտիմետրային ժապավենով որոշում են որովայնի
առավելագույն շրջագիծը պորտի մակարդակին (հղիության վերջում այն սովորաբար
կազմում է 90-100սմ)։ Որովայնի շրջագծի 100սմ-ից մեծ չափերը սովորաբար վկայում են
գերջրության, բազմապտղության, խոշոր պտղի, միջաձիգ դրության և ճարպակալման
մասին։
Այնուհետև որոշում են ցայլային համաճոնից արգանդի հատակի բարձրությունը ։
Հղիության վերջին 2-3 շաբաթում այն հավասար է 36-37սմ-ի, իսկ ծննդաբերության
սկզբում, երբ արգանդի հատակն իջնում է, այն հավասար է 34-35սմ։
Կոնքի հետազոտությունը։
Մանկաբարձության մեջ կոնքի հետազոտությունը շատ
կարևոր է, քանի որ կոնքի կառուցվածքը և չափերը վճռորոշ նշանակություն ունեն
ծննդաբերության ընթացքի և ելքի համար։ Կոնքի կառուցվածքի շեղումները, հատկապես
նրա չափսերի փոքրացումը դժվարացնում են ծննդաբերության ընթացքը կամ
անհաղթահարելի խոչընդոտ են հանդիսանում։
Կոնքի հետազոտությունը կատարում են զննման, շոշափման և չափման միջոցով։
Զննման ժամանակ ուշադրություն են դարձնում ամբողջ կոնքի շրջանին, բայց
հատկապես սրբոսկրային ռոմբին (Միխաէլիսի ռոմբ), որի ձևը այլ տվյալների հետ
զուգորդված թույլ է տալիս դատել կոնքի կառուցվածքի մասին։
Սրբոսկրային ռոմբը հարթակ է սրբոսկրի հետին մակերեսին` վերին անկյունը
համապատասխանում է V գոտկային ողի փուշելունի և միջին սրբոսկրային կատարի
սկզբնամասի միջև ընկած փոսությանը, կողմնային անկյունները համապատասխանում են
զստոսկրերի հետին վերին փշերին, ստորին անկյունը` սրբոսկրի գագաթին։
Զննման ընթացքում կատարում են նաև զստոսկրերի կատարների և փշերի,
ցայլային համաճոնի, ազդրոսկրերի տամբիոնների շոշափում։
Կոնքաչափումն ունի կոնքի հետազոտության բոլոր ձևերից առավել կարևոր
նշանակություն։ Կոնքի ներքին չափսերի մեծմասը հնարավոր չէ չափել, այդ պատճառով
չափում են արտաքին չափերը և դրանցով մոտավոր պատկերացում կազմում կոնքի
ներքին չափերի մասին։
Կոնքի չափումը կատարում են հատուկ գործիքով` կոնքաչափով։ Կոնքաչափն ունի
կարկինի տեսք, որի վերին հատվածում սանտիմետրային բաժանումներով սանդղակ
կա։ Կոնքաչափի ճյուղերը վերջանում են փոքր գնդիկներով, որոնք տեղադրվում են այն
կետերին, որոնց միջև հեռավորությունը ենթակա է չափման։ Կոնքաչափման ընթացքում
կինը պառկում է մեջքի վրա` տարածած ոտքերով, մերկ որովայնով։ Բժիշկը կանգնում է
37
հղիից ձախ, դեմքով դեպի հղին։ Կոնքաչափի ճյուղերը բժիշկը վերցնում է այնպես, որ մեծ
մատները և ցուցամատները բռնեն գնդիկները։ Մատներով շոշափում են այն կետերը,
որոնց միջև հեռավորությունը պետք է չափել և դրանց վրա տեղադրելով կոնքաչափի
ճյուղերի գնդիկները, սանդղակի վրա նշում են փնտրվող չափի մեծությունը։ Սովորաբար
չափում են 4 չափ` 3 լայնական և 1 ուղիղ։
http://obstetrics-dnmu.pp.ua/algoritm-vypolneniya-meditsinskih-manipulyatsij-i-dejstvij-v-akusherstve-i-ginekologii |
- Distantia spinarum. սա զստոսկրերի առաջավերին փշերի միջև եղած տարածությունն է։ Կոնքաչափի գնդիկները տեղադրում են առաջավերին փշերի արտաքին եզրերին։ Այս չափը սովորաբար կազմում է 25-26սմ։
- Distantia cristarum–ը զստոսկրերի կատարների ամենահեռավոր կետերի միջև եղած տարածությունն է ։ Distantia spinarum-ը չափելուց հետո կոնքաչափի գնդիկները տեղաշարժում են փշերից զստոսկրերի կատարների արտաքին եզրով այնքան, մինչև որոշեն ամենամեծ հեռավորությունը։ Այն միջինում կազմում է 28-29սմ։
- Distantia trochanterica–ն ազդրոսկրերի մեծ տամբիոնների միջև եղած տարածությունն է ։ Գտնում են մեծ տամբիոնների առավել ցցուն հատվածները և տեղադրում են կոնքաչափի գնդիկները։ Այս չափը հավասար է 30-31սմ-ի։
- Conjugata externa (արտաքին կոնյուգատա): Այս չափը որոշելու համար կինը պառկում է կողքի վրա, ստորադիր ոտքը ծալում է կոնքազդրային և ծնկային հոդերում, վերադիր ոտքը տարածում է։ Կոնքաչափի մի ճյուղի գնդիկը տեղադրում են ցայլային համաճոնի վերին-արտաքին եզրի կենտրոնում, մյուսը` սրբոսկրային ռոմբի վերին անկյունում։ Ցայլային համաճոնի վերին արտաքին եզրը հեշտ է որոշել։ Սրբոսկրային ռոմբի վերին անկյունը որոշելու համար մատը սահեցնում են գոտկային ողերի փուշելուններով դեպի սրբոսկր. փոսիկը հեշտությամբ շոշափվում է V գոտկային ողի փուշելունի տակ։ Արտաքին կոնյուգատան նորմայում հավասար է 20-21սմ-ի։ Արտաքին կոնյուգատան շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ դրա միջոցով կարելի է դատել իսկական կոնյուգատայի մասին։ Իսկական կոնյուգատան որոշելու համար արտաքին կոնյուգատայի երկարությունից հանում են 9սմ։ Այսպես` եթե արտաքին կոնյուգատան 20սմ է, ապա իսկական կոնյուգատան 11սմ է: Եթե արտաքին կոնյուգատան 18սմ է, ապա իսկականը` 9 սմ և այսպես շարունակ։
Իսկական կոնյուգատան ավելի ճշգրիտ կարելի է որոշել անկյունագծային
կոնյուգատայի միջոցով։
Անկյունագծային կոնյուգատան (conjugata diagonalis) ցայլային համաճոնի ստորին
եզրից մինչև դարավանդի ամենացցուն կետը եղած տարածությունն է։ Անկյունագծային
կոնյուգատան որոշում են հեշտոցային քննության ընթացքում։ II և III մատները մտցնում
են հեշտոց, IV և V մատները ծալում են, դրանց մեջքային մակերեսը հպվում է շեքին։
Հեշտոց մտցրած մատները ֆիքսում են դարավանդի գագաթին, իսկ ափը կողային մասով
հպվում է ցայլային համաճոնի ստորին եզրին։ Դրանից հետո մյուս ձեռքի II մատով նշում
են հետազոտող ձեռքի և ցայլային համաճոնի ստորին եզրի հպման կետը։ II մատը
չհեռավնելովնշված կետից` հեշտոցում գտնվող ձեռքը հանում են, և օգնականը
կոնքաչափով կամ սանտիմետրային ժապավենով չափում է տարածությունը III մատի
գագաթից մինչև ցայլային համաճոնի ստորին եզրի հետ հպման կետը։
Անկյունագծային կոնյուգատան նորմալ կոնքի դեպքում հավասար է 12,5-13սմ։
Իսկական կոնյուգատան որոշելու համար անկյունագծային կոնյուգատայից հանում են
1,5-2սմ։
Անկյունագծային կոնյուգատան ոչ միշտ է հաջողվում չափել, քանի որ կոնքի
նորմալ չափսերի դեպքում դարավանդն անհասանելի է կամ դժվարությամբ է շոշափվում։
Եթե տարածած մատի ծայրով դարավանդին չի հաջողվում հասնել, ապա տվյալ կոնքի
չափսերը կարելի է համարել նորմալ կամ նորմալին մոտ։
Առանց բացառության չափում են բոլոր հղիների կոնքի լայնական չափերը և
արտաքին կոնյուգատան ։
Եթե կնոջ հետազոտության ժամանակ կասկածներ են առաջանում կոնքաելքի
չափերի նեղացման վերաբերյալ, ապա որոշում են տվյալ հարթակի չափերը։ Կոնքաելքի
հարթակի չափերը որոշում են հետևյալ կերպ. Կինը պառկած է մեջքի վրա, ոտքերը
ծալված են կոնքազդրային և ծնկային հոդերում, տարածած են դեպի կողքեր և բերված են
դեպի որովայն։ Կոնքաելքի ուղիղ չափը չափելու համար կոնքաչափի մի գնդիկը
տեղադրում են ցայլային համաճոնի ստորին եզրի կենտրոնում, մյուսը` պոչուկի
գագաթին։ Ստացված չափը (11սմ) մեծ է իրականից։ Կոնքաելքի ուղիղ չափը որոշելու
համար ստացված մեծությունից պետք է հանել 1,5սմ (հյուսվածքների հաստությունը)։
Նորմալ կոնքում կոնքաելքի ուղիղ չափը 9,5սմ է։
Կոնքաելքի լայնական չափսը չափում են սանտիմետրային ժապավենով կամ
խաչվող ճյուղերով կոնքաչափով։ Շոշափում են նստային թմբերի ներքին մակերեսները և
չափում տարածությունը դրանց միջև։ Ստացված մեծությանը գումարում են 1-1,5սմ`
հաշվի առնելով հյուսվածքների հաստությունը կոնքաչափի գնդիկների և նստային թմբերի
միջև։ Այս չափըը նորմայում 11սմ է։
Հայտնի կլինիկական նշանակություն ունի ցայլային անկյան ձևի որոշումը։ Նորմալ
կոնքի դեպքում այն հավասար է 90-100օ
։ Ցայլային անկյան ձևը որոշում են հետևյալ
39
հնարքով. կինը պառկած է մեջքի վրա, ոտքերը ծալված և բերված են որովայնին։ Մեծ
մատները ափային մակերեսով պինդ հպվում են ցայլային սիմֆիզի ստորին եզրին։
Մատների դասավորությունը թույլ է տալիս դատել ցայլային աղեղի անկյան մեծության
մասին։
Կոնքի թեք չափերը անհրաժեշտ է լինում չափել թեք նեղացած կոնքի դեպքում։
Կոնքի ասիմետրիան հայտնաբերելու համար օգտագործում են հետևյալ թեք չափերը.
- տարածությունը մի կողմի զստոսկրի առաջավերին փշից մինչև մյուս կողմի զստոսկրի հետին վերին փուշը և հակառակը,
- տարածությունը ցայլային համաճոնի վերին եզրից մինչև աջ և ձախ զստոսկրերի հետին վերին փշերը,
- տարածությունը վերսրբոսկրային փոսիկից մինչև աջ և ձախ զստոսկրերի առաջավերին փշերը։ Մի կողմի թեք չափերը համեմատում են մյուս կողմի թեք չափերի հետ։ Կոնքի նորմալ կառուցվածքի դեպքում դրանք հավասար են։ 1սմ գերազանցող տարբերությունը վկայում է կոնքի ասիմետրիայի մասին։ Արտաքին կոնքաչափման ընթացքում դժվար է հաշվի առնել կոնքի ոսկրերի հաստությունը։ Հայտնի նշանակություն ունի սանտիմետրային ժապավենով ճաճանչ- դաստակային հոդի շրջագծի չափումը (Սոլովյովի ինդեքս)։ Այն միջինում հավասար է 14- 16սմ-ի։ Եթե ինդեքսը ավելի մեծ է, ապա կարելի է ենթադրել, որ կոնքի ոսկրերը ծավալուն են և դրա խոռոչի չափերն ավելի փոքր են, քան կարելի էր ենթադրել` հիմնվելով արտաքին կոնքաչափման վրա։
Պտղի անդամադասավորությունը (habitus) պտղի վերջույթների հարաբերությունն է
իրանին և գլխին։ Տիպիկ նորմալ անդամադասավորության դեպքում գլուխը խոնարհված է
դեպի կրծքավանդակը, տոտիկները ծալված են կոնքազդրային ու ծնկային հոդերում և
սեղմված որովայնին, թաթիկները ծալված են կրծքավանդակի վրա։ Նման խոնարհված
անդամադասավորության դեպքում պտուղն ունի օվոիդի տեսք, որի երկարությունը
հասուն հղիության դեպքում 25-26 սմ է։ Պտղի շարժումները նպաստում են պտղի
վերջույթների դիրքի կարճատև փոփոխության, բայց չեն խախտում բնորոշ
անդամադասավորությունը։ Տիպիկ անդամադասավորության խանգարումները (գլխի
ապախոնարհում և այլն) հանդիպում են ծննդաբերությունների 1-2% դեպքերում և
բարդացնում են դրանց ընթացքը։
Պտղի դրությունը (situs) պտղի երկայնաձիգ առանցքի հարաբերությունն է արգանդի
երկայնաձիգ առանցքին։
Տարբերում են պտղի դրության հետևյալ տեսակները`
- երկայնաձիգ (situs longitudinalis). պտղի երկայնաձիգ առանցքը (ծոծրակը հետանցքին միացնող գիծը) համընկնում է արգանդի երկայնաձիգ առանցքին,
- միջաձիգ (situs transversus). պտղի երկայնաձիգ առանցքն ուղղահայաց է արգանդի երկայնաձիգ առանցքին,
- թեք (situs obliquus). պտղի երկայնաձիգ առանցքն արգանդի երկայնաձիգ առանցքի հետ կազմում է սուր անկյուն։ Պտղի երկայնաձիգ դրությունը նորմալ է և հանդիպում է բոլոր ծննդաբերությունների 99,5% դեպքերում։ Միջաձիգ և թեք դրություններն ախտաբանական են և հանդիպում են 0,5% դեպքերում։
Դիրքի տեսակը (visus) պտղի մեջքի հարաբերությունն է արգանդի առաջային կամ
հետին պատին։ Եթե մեջքն ուղղված է դեպի առաջ, ապա դա առաջային տեսակն է, եթե
դեպի հետ` հետին տեսակն է։
Պտղի առաջադրությունը (praesentatio) պտղի այն խոշոր մասն է (գլուխ կամ
կոնքային ծայր), որն ուղղված է դեպի կոնքամուտք։ Եթե դեպի կոնքամուտք է ուղղված
41
պտղի գլուխը, ապա դա գլխային առաջադրություն է, իսկ եթե դեպի կոնքամուտք է
ուղղված կոնքային ծայրը, ապա դա կոնքային առաջադրություն է։ Գլխային
առաջադրությունը հանդիպում է 96% դեպքերում, կոնքային առաջադրությունը` 3,5%։
Առաջադիր մասը (pars praevia) պտղի այն մասն է, որը տեղակայված է
կոնքամուտքում և առաջինն է անցնում ծննդաբերական ուղիներով։
Գլխային առաջադրության դեպքում դեպի կոնքամուտք կարող են ուղղված լինել
պտղի ծոծրակը (ծոծրակային առաջադրություն), գագաթոսկրը, (առաջագլխային
առաջադրություն), ճակատը (ճակատային առաջադրություն), դեմքը (դիմային
առաջադրություն)։ Տիպիկ է ծոծրակային առաջադրությունը (խոնարհված տիպ)։
Առաջագլխային, ճակատային և դիմային առաջադրությունների դեպքում պտղի գլուխը
գտնվում է տարբեր աստիճանների ապախոնարհման վիճակում։ Առաջադրության
ապախոնարհված տիպը հանդիպում է բոլոր երկայնաձիգ դրությունների 1% դեպքում։
Կոնքային առաջադրության դեպքում դեպի կոնքամուտք կարող են ուղղված լինել
պտղի հետույքը (մաքուր հետույքային առաջադրություն), պտղի տոտիկները
(տոտիկային առաջադրություն), հետույքը տոտիկների հետ միասին (խառը հետույքային
առաջադրություն)։
©Պրոֆեսորներ Գ.Ա. Բեգլարյանի և Ռ. Ա. Աբրահամյանի խմբագրությամբ Երևան
Երևանի Մ. Հերացու անվան պետ. բժշկական համալսարանի հրատ. 2010թ
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment