Մարդու անատոմիա

Անատոմիան ուսումնասիրում է մարմնի կառուցվածքը, նրա օրգանների ձևը, տեղադրությունը:



Գեղձեր
Գեղձերը օրգանիզմում կատարում են հյութազատիչ ֆունկցիա: Նրանց արտազատած նյութերը կարևոր նշանակություն ունեն օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների համար: Գեղձերի մի մասը ինքնուրույն օրգաններ են, օրինակ` հարականջային թքագեղձը, ենթաստամոքսային թքագեղձը: Գեղձերի մեծ մասը էպիթելի ածանցյալներ են: Տարբերում են ներքին և արտաքին սեկրեցիայի գեղձեր: 
Ներքին սեկրեցիայի` էնդոկրին (ներզատիչ) գեղձեր են կոչվում այն գեղձերը,որոնք ծորաններ չունեն և իրենց հորմոնները անմիջականորեն ներզատում են արյան և ավշի մեջ: Հորմոնները արյան հետ տարածվում են ամբողջ մարմնում և մասնակցում են ուրիշ օրգաններում և հյուսվածքներում տեղի ունեցող պրոցեսների կարգավորմանը, մասնավորապես կարգավորում են հասակի, զարգացման, նյութփոխանակության պրոցեսները և այլն: Այդպիսի գեղձեր են հիպոֆիզը (վերին մակուղեղ), վահանագեղձը, հարվահանագեղձերը, ուրցագեղձը, մասամբ` ենթաստամոքսային գեղձը (լանգերհանսի կղզյակները) և սեռական գեղձերը (վերջին երկուսը խառը տիպի գեղձեր են): Սրանք բոլոր կազմում են ներզատիչ (էնդոկրին) համակարգը, որը նյարդային համակրգի հետ մեկտեղ և նրա հսկողությամբ կարգավորում և համաձայնեցնում է ամբողջ օրգանիզմի օրգանների աշխատանքը: Գեղձերի երկրորդ խումբը արտաքին սեկրեցիայի գեղձերն են, էկզոկրին (արտազատիչ) գեղձերը, որոնք ունեն ծորաններ և հյութ են արտազատում զանազան խոռոչներում, օրինակ` ստամոքսի, աղիքների խոռոչը և այլն, կամ մաշկի մակերեսին: Էկզոկրին գեղձերը զանազան Ֆունկցիաներ են կատարում` նայած թե որ օրգանների և համակարգերի մեջ են մտնում, օրինակ, մարսողական ուղու գեղձերն արտազատում են հյութ, որն անհրաժեշտ է մարսողության պրոցեսների համար: Այս գեղձերը միմյանցից տարբերվում են իրենց դիրքով, կառուցվածքով, արտազատուկի տեսակով, և արտազատուկի բարդությամբ: Էկզոկրին գեղձերը բազմատեսակ են, նրանց մեծ մասը բազմաբջիջ է: Միբջիջ գեղձերը (գավաթաձև բջիջներ) տեղավորված են շնչառական ուղիների և աղիքների էպիթելներում: Միաշերտ էպիթելների մակերեսին նրանք արտադրում են լորձ: Բազմաբջիջ գեղձերում տարբերում են հյութազատիչ բաժինը և արտահանող ծորանը:  Հյութազատիչ մասը բաղկացած է հյութ արտադրող բջիջներց: Նայած այն բանին` ճյուղավորվում են թե ոչ, նրանց արտահանող ծորանները լինում են բարդ և պարզ գեղձեր: Ըստ հյութազատիչ բաժնի ձևի, տարբերում են` խողովակավոր, բշտիկավոր և խողովակավոր բշտիկային գեղձեր:
Այն բանի հիման վրա, թե ինչպես է կազմավորվում արտազատուկը և ինչ ճանապարհով է նա արտազատվում բջիջներից` տարբերում են մերոկրինային, ապոկրինային և հոլոկրինային գեղձեր: Մերոկրին գեղձերը (առավել հաճախ հանդիպող) հյութը արտազատում են արտահանող ծորանների մեջ, առանց քայքայելու հյութազատիչ բջիջների բջջապլազման: Ապոկրին գեղձերը բնորոշվում են հյութազատիչ բջիջների բջջապլազմայի մասնակի քայքայումով: Հյութազատության պրոցեսում բջիջների գագաթային մասը քայքայվում է և մտնում արտազատուկի բաղադրության մեջ: Հաջորդ փուլերում քայքայված բջիջը վերականգնվում է:  Նման տիպի հյութազատություն  կա կաթնագողձերում և որոշ քրտնագողձերում:   Հոլոկրին գեղձերում հյութի արտազատումն ուղեկցվում է բջիջների քայքայումով:  Քայքայված բջիջները գեղձի արտազատուկն են: Այդպիսի գեղձեր են մարդու ճարպագեղձերը: Ըստ արտազատուկի բնույթի` տարբերում են լորձային, սպիտակուցային, խառը   (սպիտա-լորձային) և ճարպային գեղձեր:




Արյուն
Արյունը հեղուկ հյուսվածք է` կազմված պլազմայից և նրա մեջ լողացող ձևավոր տարերրից: Այն գտնվում է արյունատար անոթների համակարգի մեջ և սրտի աշխատանքի շնորհիվ անընդհատ շարժման մեջ է:
Արյունը, ավիշը և միջհյուսվածքային հեղուկը օրգանիզմի ներքին միջավայրն են: Ողողելով բոլոր բջիջները, ներքին միջավայրը նրանց է հասցնում կենսագործունեության համար անհրաժեշտ նյութեր և հեռացնում նյութափոխանակության վերջույթները: 
Ի տարբերություն արտաքին միջավայրի անընդհատ փոփոխության, ներքին միջավայրն իր կազմությամբ և ֆիզիկա-քիմիական հատկություններով հաստատուն է (ջերմաստիճան, օսմոտիկ ճնշում, ռեակցիա և այլն): Օրգանիզմի ներքին միջավայրի անփոփոխ լինելը, ֆրանսիացի ականավոր ֆիզիոլոգ Կլոդ Բեռնարի արտահայտությամբ, ազատ կյանքի անհրաժեշտ պայմանն է: 
Արյան շրջանառությունը անհրաժեշտ պայման է նրա կազմության հաստատուն լինելու համար: Սրտի դադարը, արյան շարժման  ընդհատումը անմիջապես հանգեցնում են օրգանիզմի մահվան: Հոսելով թոքերի միջով, արյունը վերականգնում է իր գազային բաղադրությունը, տալիս է հյուսվածքներից բերած ածխաթթու գազը և հագենում թթվածնով: 
Սննդանյութերի պակասը (գլյուկոզա, ամինաթթու և այլն) լրացվում է ճարպաբջջանքի և լյարդի պաշարներից, իսկ հիմնականում` մարսողական ուղղուց: Արյան միջից ավելորդ նյութերը, օրինակ գլյուկոզան, ինչպես նաև կենսագործունեության վերջնանյութերը, որոնք օրգանիզմի համար վնասակար են  և ոչ պիտանի, հեռանում են արտազատման օրգանների միջոցով: 
Արյան բաղադրության և հատկությունների հաստատուն լինելը կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի և ներզատիչ գեղձերի միջոցով:


Արյան հիմանակն ֆունկցիաները


Գտնվելով անընդհատ շրջանառության մեջ, արյունը կատարում  է փոխադրական ֆունկցիաները. 1 սննդարար նյութերը տարաբաշխում է օրգանիզմով մեկ, 2 օրգանիզմից հեռացնում է քայքայված նյութերը և դրանք տանում դեպի արտազատական օրգանները, 3  մասնակցում է գազափոխանակությանը` փոխադրելով թթվածին և ածխաթթու գազ, 4պահպանում է մարմնի հաստատուն ջերմաստիճանը: Տաքանալով բարձր նյութափոխանակություն ունեցոզ օրգաններում` մկաններում, լյարդում արյունը ջերմութըուն է հաղորդում մյուս օրգաններում`և մաշկին, որի միջոցով կատարվում է ջերմատվությունը, 5 արյունը փոխադրում է իր մեջ եղած հորմոնները, մետաբոլիտները 







Հյուսվածքներ





Հյուսվածքը միատեսակ ծագում և կառուցվածք ունեցող բջիջների և միջբջջային ամբողջականությունն է:
Տարբերվում են 4 տեսակի հյուսվածքներ`
1.շարակցական
2.էպիթելային
3.նյարդային
4.մկանային
Շարակցական հյուսվածք: Շարակցական հյուսվածքի առանձնահատկությունը այն է, որ նրա մեջ միջբջջային նյութը շատ է, որի մեջ ցրված են բջիջնեը:
Մյուս առանձնահատկությունն այն է, որ բջիջներից բացի կան կոլագենային, և առաձգական թելեր:
Տարբերվում են շարակցական հյուսվածքի 4 տարատեսակ`
1.բուն շարակցական հյուսվածք
2.ոսկրային հյուսվածք
3.աճառային հյուսվածք
4.արյուն և ավիշ
Բուն շարակցական հյուսվածքները գտնվում են բոլոր օրգաններում, առաջացնելով նրանց հենքը` կմախքը: Լինում է նոսր հյուսվածք այս հյուսվածքը ուղեկցում է արյունատար և ավշային անոթներին, մտնելով բոլոր օրգանների մեջ: Այս հյուսվածքից է նաև ենթամաշկային ճարպային հյուսվածքը, որը հագեցած է ճարպով: Այս հյուսվածքը օժտված է արագ վերականգնման հատկությամբ: օրգանների վնասման ժամանակ բուն շարակցական հյուսվածքը սկսում է արագ բազմանալ, և լրացնել վնասված հատվածը առաջացնելով սպի:
Ոսկրային հյուսվածքը կազմված է կարծր միջբջջային նյութից, օստեոցիտներ (ոսկրային հյուսվածքի բջիջ):
Այս հյուսվածքի կարծրությունը պայմանավորված է անօրգանական աղերով, կալցիումի հագեցվածությամբ: Այս հյուսվածքում կոլագենային ւ առաձգական թելերը գտնվում են թիթեղների ձևով, որոնք հյուսվածքին տալիս են առաձգականություն, ճկունություն:
Ոսկրային հյուսվածքը իր կարծրության պատճառով առաջացնում է հենաշարժ ապարատի հենարանային մասը` կմախքը: Այն նաև հանդիսանում է կալցիումի և ֆոսֆորի դեպո պահեստ:
Աճառային հյուսվածք: Աճառային հյուսվածքը կազմված է կարծր միջբջջային նյութից, որի մեջ գտնվում է խոնդրէոցիտները:
Արյուն և ավիշ: Արյունը և ավիշը կազմված են հեղուկ միջբջջային նյութից, որի մեջ ցրված են նրանց բջիջները, առաջացնելով կախույթ` մածուցիկ հեղուկ:
Էպիթելային հյուսվածք: Էպիթելային հյուսվածքը օրգանիզմում ունի սահմանային տեղադրություն: Այն պատում է մաշկը արտաքինից, պատում է ներքին օրգանների արտաքին մակերեսներ: Օրգանիզմի և խոռոչավոր օրգանների խոռոչները, այն ունի նաև գեղձային տարատեսակ: Այս հյուսվածքի առանձնահակությունը կայանում է նրանում , որ այս հյուսվածքի բջիջները իրար շատ մոտ են դասավորված, միջբջջային նյութը համարյա բացակայում է: Մյուս առանձնահատկությունը այն է, այս հյուսվածքի մեջ արյունատար անոթներ չկան: Նրա բջիջները սնվում են բազալ թաղանթից, որ վրա դասավորված են:
Էպիթելային հյուսվածքի տարատեսակները:

Էպիթելային հյուսվածքը ունի 2 տարատեսակ` միաշերտ և բազմաշերտ: Միաշերտ էպիթելային հյուսվածքի բոլոր բջիջները գտնվում են բազալ թաղանթի վրա: Միաշերտի էպիթելային հյուսվածքը ունի տարատեսակներ:
Տափակ- պատում են շճաթաղանթները (որովայնամիզը, թոքամիզը, սրտապարկը)
Խորանարդաձև- պատում է միզուղիները:
Գլանաձև- պատում է մարսողական խողովակի օրգանների խոռոչները: Այս հյուսվածքի մակերեսին կա թավիկներ:
Բազմաշերտ կամ թարթչավոր- պատում են շնչուղիները: Բազմաշերտ էպիթելային  էպիթելային հյուսվածքը ունի 2 տարատեսակ, եղջերացող և չեղջերացող:

Նյարդային հյուսվածք

Նյարդային հյուսվածքի առանձնահատկություններն են` գրգռականությունը և գրգիռը հաղորդելու հատկությունը: Նյարդային հյուսվածքը կազմված են նեյրոններից և նեյրոգլինայից: Նեյրոնը հանդիսանում է նյարդային հյուսվածքի ֆունկցիոնալ և կառուցվածքային  միավորը: Այն կազմված է մարմիններից և ելուստներից: Ելուստներից մեկը երկար է, և կոչվում է աքսոն, մյուսները կարճ են, ճյուղավորված կոչվում են դեդրիդներ: 
Դեդրիդները ընկալում են գրգիռը, իսկ աքսոնի միջոցով գրգիռը հաղորդում է ուրիշ նեյրոնի կամ հյուսվածքի: Ֆունկցիոնալ տեսակետիցնեյրոնները լինում են զգացող և շարժիչ:Զգացող նեյրոնները, ընկալում են արտաքին կամ ներքին գրգիռը, փոխակերպում նյարդային ազդակի և հաղորդում կենտրոնական նյարդային հմակարգին: Շարժիչ նեյրոնները գրգիռը ԿՆՀ-ից  հաղորդում են գործող օրգանին կամ հյուսվածքին: Նեյրոգրիան նյարդային հյուսվածքի համար կատարում է հենարանային, սնուցող և պաշտպանական ֆունկցիա:

Մկանային հյուսվածք

Մկանային հյուսվածքի առանձնահատկությունը, կայանում է նրանում , որ այն օժտված է կծկվելու հատկությամբ: Այս հատկությունը պայմնանավորված է միոցիտի  ցիտոպլազմայում միոֆիբրիլների առկայությամբ :  Միոֆիբրիլը մանրադիտակային կառուցվածք ունեցողգոյացություն է կազմված ակտին և միոզին սպիտակուցներից, որոնք ունեն կծկվելու հատկություն: Տարբերում ենք մկանային հյուսվածքի տարատեսակ հարթ, միջաձիգ, զոլավոր և սրտամկանը:
Հարթը մկանային հյուսվածքը կազմված է միակորիզ միոցիդներից, որոնց ցիտոպլազմայում մյուս օրգանների հետ միասին կան նաև  միոֆիբրիլներ: Այս հյուսվածքի կծկումը ոչ կամային է: Այն գտնվում է ներքին բոլոր խոռոչավոր օրգանների պատում  արյունատար և ավշային անոթների պատում` մաշկում:


Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է բազմակորիզ մկանաթելերից: Այս հյուսվածքը կազմված է բազմակորիզ  մկանաթելերից: Այս հյուսվածքի կծկումը կամային է: Այս հյուսվածքից են կազմված կմախքային մկանները: Սրտամկանը կառուցվածքով նման է միջաձիգ զոլավորին, սակայն ունի առանձնահատկություններ:
Օրգան, Օրգան համակարգեր


Օրգանը օրգազիզմի առանձացված հատվածն է, որն ունի որոշակի ձև տեղադրություն, դիրք, կառուցվածք և ֆունկցիա:  Օրգանը կազմված է հյուսվածքներից որոնցից մեկը, կամ մի քանիսը այդ օրգանի համար հանդիսանում է հիմնական հյուսվածք, և կատարում է նրա ֆունկցիան:  Այսպիսի հյուսվածքը կոչվում է պարենխիմա: Օրինակ` լյարդի պարենխիման կազմված է գեղձային էպիթելային հյուսվածքից, հեպադոցիտներից: Իսկ բարակ աղիքների համար հիմնական հյուսվածքներ են հանդիսանում հարթ մկանային հյուսվածքը,  գլանաձև էպիթելային հյուսվածքը և գեղձային էպիթելային հյուսվածքը:  Այս հյուսվածքները իրականացնում է բարակ աղիքների շարժական, հյութազատիչ ներծծող հատկությունները: Օրգաններում բուն շարակցական հյուսվածքը, որը կատարում է հենարանային, պաշտպանական և սնուցող ֆունկցիա են, կոչվում է ստրոմա:  Օրգանները օրգանիզմում խմբավորում են օրգան համակարգերում: Օրգան համակարգը ընդհանուր ծագում ունեցող և միևնույն ֆունկցիա կատարող օրգանների խումբ է:
Տարբերում ենք հետևյալ օրգան համակարգերը`
1.հենաշարժական
2.նյարդային
3.ներզատական կամ էնդոկրին
4.արյան շրջանառության կամ սիրտանոթային          
 
                                       5.մարսողական
                                     6.միզային, արտաթորման
                                     7.սեռական
                                   8.զգայական կամ զգայարաններ
Օրգան համակարգերի ֆունկցիաները կապված են մեկը մյուսի հետ, և կարգավորվում են մեկ ընդհանուր նյարդահումորալ մեխանիզմով: Օրգան համակարգերը միասին միասին առաջացնում են մի ինքնակարգավորող համակարգ` օրգանիզմ:

Ոսկրային համակարգ

Յուրաքանչյուր ոսկր առանձին օրգան է, ունի որոշակի տեղադրություն, դիրք, կառուցվածք, և ֆունկցիա, նյարդավորում և անոթավորում: Ոսկրերը կազմված են ոսկրային հյուսվածքից, և արտաքինից պատված վերնոսկրով:  Վերջինս նույնպես ոսկրային հյուսվածքից է, սակայն ավելի կարծր:
Ըստ ձևի ոսկրերը լնում են
1.երկար խողովակավոր
2.կարճ խողովակավոր
3.տափակ խողովակավոր
4.սպունգային
5.խառը տիպի
Երկար խողովակավոր ոսկրերը ունեն մամին և երկու ծայրեր:
Ծայրերից մեկը մոտակա ծայրը կոչվում է պրոքսիմալ էպիֆիզ, մյուս ծայրը հեռու գտնվող կոչվում է դիստալ էպիֆիզ, իսկ մարմինը կոչվում է դիաֆիզ: Երկար խողովակաձև ոսկորների մեջ կան խոռոչ,  որը լցված է ոսկրածուծով: Կարմիր ոսկրածուծը արյունաստեղծ օրգան է: Տարիքի հետ երկար  խողովակաձև ոսկորների խողովակում ոսկրածուծը հագենում է ճարպով վերածվելով կարմիր ոսկրածուծի: Երկար խողովակաձև ոսկորներն են վերին և ստորին վերջույթների ոսկորները:  Կարճ խողովակավոր ոսկորները նույնպես  ունեն  մարմին և ծայրեր` մատոսկրեր:
Տափակ ոսկորները կազմված են սպունգային հյուսվածքի բարակ շերտից, որն արտաքինից և ներսից պատած է ոսկրային հյուսվածքի բարակ շերտով,  այդպիսի ոսկրեր են գանգի ոսկրերը, թիակները:
Սպունգային ոսկորները կազմված են սպունգային նյութից, որը լցված է կարմիր ոսկրածուծով: Այդպիսի ոսկորներ են կրծոսկրը, ոսկրերի մարմինները: Իսկ խառը տիպի ոսկորներն են կոնքոսկրերը: Ոսկորները միանում են 2 եղանակով`
Անշարժ  շարժուն
Անշարժ միացման դեպքում ոսկրերը իրար միանում են մի անընդհատ հյուսվածքով և նրանց միջև ճեղք չի առաջանում, այսպիսի միացման դեպքում ծարժումները խիստ սահմանափակ են կամ խիստ բացակայում են: Այս եղանակով են միանում ողների մարմինները, իրար աճառային հյուսվածքով:  Կոնքոսկրերը իրար ցայլային սինֆիզում, գանգի ոսկրերը իրար կարաններով:
Շարժուն միացման դեպքում ոսկրերը իրար միանում են հոդերով: Հոդը ունի պարտադիր կառուցվածքային մասեր` հոդային մակերեսներ, հոդաճողք և հոդապարկ: 



Մարդու կմախքը կազմված է 4 եղանակով
1.Իրանի կմախք 
2.Ուսագոտու և վերին ազատ վերջույթների կմախք
3.Կոնքի և ստորին ազատ վերջույթների կմախք
4.Գանգի կմախք

Իրանի կմախք
Իրանի կմախքը կազմված է ողնասյունից, և կրծքավանդակի կմախքից:
Ողնասյուն` 33-34 ողեր իրար վրա նստելով առաջացնում են ողնասյուն:
Պարանոցային բաժին  pars cervicalis 


Կրծքային բաժին   pars thoracica













Գոտկային բաժին  pars lumbalis

Սրբանային բաժին  pars sacralis

Պոչուկային բաժին  pars coccygea 




Ողը կազմված է դեպի առաջ դարձած  հաստացած մասից` մարմնից կորպուս և դեպի հետ դարձած աղեղից:
Աղեղը  մարմնին միանում է վզիկով առաջացնելով ողնանցքը: Ողները իրար վրա նստելով ողնալքներից առաջանում է ողնասյան խողովակը, որի մեջ գտնվում է ողնուղեղ: Վզիկի վերի և ստորին մասերում կան կտրուճներ, ողները իրար վրա նստելով այս կտրուճները առաջանում են միջողնային անցքեր, որոնցով դուրս են գալիս ողնուղեղային նյարդերը: Ողի աղեղից դուրս են գալիս 3 զույգ և 1 կենտ ելուստներ`
1.      1 զույգ վերին հոդային  ելուստներ
2.      1 զույգ ստորին հոդային ելուստներ
3.      1 զույգ միջաձիգ կամ կողմնային և 1 փշաելուն:    
Ողները իրար միանում են վերին և ստորին հոդային ելուստներով և մարմնի վերին և ստորին մակերեսներով աճառային սկավառակների մջոցով:
Պարանոցային առաջին ողը, որը կոչվում է ատլանտ, կառուցվածքով տարբերվում է մյուս ողերից: Այն չունի մարմին կազմված են առաջային և հետին աղեղներից, որոնք իրար միանում են կողմնային զանգվածներով: Առաջային աղեղի հետին երեսին կա մի հոդերես, որով ատլասը միանում է երկրորդ պարանոցային ողի ատամին, իսկ կողմնային զանգվածների  վերին հոդերեսներով այն միանում է ծոծրակոսկրին : 
Զանգվածների ստորին հոդերեսներով ատլանտը միանում է երկրորդ պարանոցի ողին:  Երկրորդ պարանոցային ողը կոչվում է axis առանցք: Քանի որ այն ունի ատամիկ, որը առանցք է հանդիսանում գանգի  և ատլանտի պտտման համար: Ողնասյուն տարբեր բաժիններում  ողները ունեն կառուցվածքային տարբերություննեևր:
Պարանոցային ողների մարմինը փոքր է փուշելունը կարճ է, բացառությամբ 7-րդ պարանոցային ողի, որի փուշելունը երկար է և կոչվում է ցցուն ող: 
Պարանոցային ողների միջաձիգ ելուստների վրա կան անցքեր, որի միջոցով անցնում են անոթները և նյարդերը:
Կրծքային ողների փուշելունները երկար են, ուղղված դեպի վար, իսկ կողմնային ելուստների վրա կան հոդերեսներ կողերի միացման համար:Կրծքային   ողների մարմինների վրա նույնպես կան հոդերեսներ, որոնցով ողները միանում են կողերի գլխիկին: Գոտկային ողների մարմինները մեծ են, փուշելունը` լայն, տափակ: 
Սրբանային 5 ողներ իրար հետ սերտաճելով առաջացնում են մեկ ամբողջական ոսկոր` սրբանոսկր:  

Սրբանսկր

Եռանկյունաձև ոսկր է հիմքով դարձած դեպի վեր, գագաթով վար: Այն ունի առաջային և հետին մակերեսներ: Առաջային մակերեսը դարձած  է դեպի կոնքի խոռոչ, այն ողորկ է և գոգավոր: Առաջային մակերեսին երևում են 4 զույգ սրբանային անցքերը, որոնցով կոնքի խոռոչ են անցնում ողնուղեղային նյարդերը: Սրբոսկրի 2 կողմնային եզրերին  կան ականջանման հոդերեսներ, որոնցով սրբոսկրը միանում է 2 կոնքոսկրերին: Սրբոսկրի հիմքին առաջային եզրը` առաջ է ցցված և կոչվում է դարավանդ: Պոչուկային 4-5 ողները նույնպես սերտաճելով առաջացնում են պոչուկոսկր:

Կրծքավանդակի կմախքը

Կրծքավանդակի կմախքը կազմված է կրծոսկրից, 12 զույգ կողերից և 12 կրծքային ողներից: Կրծքավանդակի կմախքը ունի վերին և ստորին բացվածքներ:
Վերին բացվածքով կրծքավանդակ են մտնում, շնչափողը, կերակրափողը, արյունատար ավշային անոթներ ու նյարդեր: Կրծքավանդակի ստորին բացվածքը ծածկված է մի տափակ մկանով, ստոծանիով, որը բաժանում է կրծքավանդակը որովայնի խոռոչից:
Կրծոսկր(sternum) Կենտ սպունգային ոսկր է գտնվում է կրծքավանդակի առաջային պատում: Այն ունի կոթոն, մարմին և թրաձև ելուն: Կոթոնի վերին եզրի կոթոնում գտնվում  է լծային կտրուճը, որի 2 կողմերում գտնվում են անրակային կտրուճները, որոնցով կրծքոսկրը միանում է անրակներին: Կրծոսկրի 2 եզրերին կան կողմնային կտրուճներ, որոնցով կրծոսկրը միանում է իսկական կողերին:
Կող (costave) 12 զույգ կողերը զուգահեռաբար դասավորված են կրծքային ողների կողմնային մասերում: Կողը ունի ոսկրային և աճառային մասեր: Յուրաքանչյուր կող ունի մարմին, և 2 ծայրեր` հետին ողնային և առաջնային  կրծքային:
Հետին ողնային ծայրում գտնվում է կողի գլխիկը, որով կողը միանում է համապատասղան ողի միջաձիգ ելունին: Վզիկից  առաջ գտնվում է կողի մարմինը, որը արջևում փոխվում է աճառի: Վերին 7 զույգ կողերի աճառները առանձին-առանձին  միանում են կրծոսկրին և կոչվում են իսկական կողեր: 8-9 10-րդ  կողերի աճառները իրար միանալով առաջացնում են ընդհանուր աճառային աղեղ, որը նույնպես  միանում է կրծոսկրին:  Իսկ վերջին 2 զույգ կողերի առաջնային ծայրը կրծոսկրին չի միանում ավարտվում է մկանների հաստության մեջ և կոչվում են ծփման կողեր: Յուրաքանչյուր կող ունի ներքին և արտաքին մակերեսներ, վերին և ստորին եզրեր: Կողերի ստորին եզրերին ներքին մակերեսին կա ակոս, որի միջով անցնում են անոթներն և նյարդերը:

Ուսագոտու կմախք

Ուսագոտու կմախքը կազմված է 1 զույգ անրակներից և 1 զույգ թիակներից:
Անրակոսկր  (clavicula) 1 զույգ անրակոսկրերը խողովակավոր ոսկրեր են հորիզոնական հարթակում Sաձև  ծռված (S): Նրանք ունեն միջային կրծոսկրային և կողմնային ուսելունային ծայրեր: Միջային ծայրով անրակները միանում են կրծոսկրի կաթոնին, իսկ կողմնային ծայրով միանում են թիակների ուսելունների:
Թիակոսկր(seapula)
1 զույգ տափակ եռանկյունաձև ոսկրեր են տեղադրված կրծքավանդակի հետին պատի վրա: -ից 7-րդ կողերի միջև:
Թիակը ունի 3 անկյուն և 3 եզր: Անկյուններն են վերին, ստորին և կողմնային, եզրերն են` վերին, միջային, և կողմնային: Թիակը ունի նաև առաջային և հետին մակերեսներ: Առաջային մակերեսը ողորկ է գոգավոր և հատում է կողերին, ուստի կոչվում է կողային մակերես կամ ենթաթիակային փոս: Հետին մակերեսին գտնվում է թիակի կատարը: Որը նրա հետին երեսը բաժանում է 2 անհավասար եռանկյունիների` վեր կատարային և ստոր կատարային:
Կատարը կողմնայնորեն շարունակում է որպես ուսելուն, որը միանում է անրակին: Թիակի կողմնային 

անկյունում գտնվում է կտցաձև ելունը, որը ծառայում է բազկի մկանների փակցման համար:





Կրծքավանդակի կմախքը


Կրծքավանդակի կմախքը կազմված է կրծոսկրից, 12 զույգ ողներից: Կրծքավանդակի կմախքը ունի վերին և ստորին բացվածքներ:
Վերին բացվածքով կրծքավանդակ են մտնում շնչափողը, կերկրափողը արյունատար և ավշային անոթներ ու նյարդեր: Կրծքավանդակի ստորին բացվածքը ծածկված է մի տափակ ստոծանիով, որը բաժանում է կրծքավանդակը որովայնի խոռոչից:


Կրծոսկր(sternum) 
Կենտ սպունգային ոսկր է գտնվում է կրծքավանդակի առաջային պատում: Այն ունի կոթոն, մարմին և թրաձև ելուն: Կոթոնի վերին եզրի կոթոնում գտնվում է լծային կտրուճը, որի 2 կողմերում գտնվում են անրակային կտրուճները, որոնցով կրծոսկրը միանում է անրակներին: Կրծոսկրի 2 եզրերին կան կողմնային կտրուճներ, որոնցով    կրծոսկրը միանում է իսկական կողերին:

Կող(costave)

12 զույգ կողերը զուգահեռաբար դասավորված են կրծքային ողների կողմնային մասերում: Կողը ունի ոսկրային և աճառային մասեր: Յուրաքանչյուր կող ունի մարմին և 2 ծայրեր` հետին ողնային, և առաջնային կրծքային:
Հետին ողնային ծայրում գտնվում է կողի գլխիկը, որով այն հոդավորվում է համապատասխան հարևան ողների մարմինների վրա գտնվող ընդհանուր հոդափոսի գլխիկից առաջ գտնվում է կողի վզիկը, որի վրա կա թմբիկ, որով կողը միանում է համապատասխան ողի միջաձիգ ելունին: Վզիկից առաջ գտնվում է կողի մարմինը, առջևում փոխվում է աճառի: Վերին 7 զույգ  կողերի աճառները առանձի-առանձին միանում են կրծոսկրին և կոչվում են իսկական ողեր: 8-9 և 10-րդ կողերի աճառները իրար միանալով առաջացնում են ընդհանուր աճառային աղեղ, որը նույնպես միանում է կրծոսկրին: Իսկ վերջին 2 զույգ կողերի առաջնային ծայրը կրծոսկրի ծայրին չի միանում ավարտվում է մկանների հաստության մեջ և կոչվում են ծփման կողեր: Յուրաքանչյուր կող ունի ներքին և արտաքին մակերեսներ, վերին և ստորին եզրեր: Կողերի ստորին եզրերի ներքին մակերեսին կա ակոս, որի միջով անցնում են անոթներն ու նյարդերը:

Ուսագոտու կմախքը
Ուսագոտու կմախքը կազմված է 1 զույգ անրակներից և 1 զույգ թիակներից:



0 մեկնաբանություն(ներ):