Պտղաբերության իրազեկության մեթոդ (Ընտանիքի պլանավորման մեթոդ)



Դաշտանային ցիկլի ընթացքում կան օրեր, երբ առողջ կինը անպաշտպան սեռական հարաբերություն ունենալու դեպքում կարող է հղիանալ և կան օրեր, երբ հղիանալու հավանականությունը շատ փոքր է կամ անհնար: 
Դաշտանային ցիկլի այն օրերը, երբ կնոջ հղիանալը հավանական է, անվանում են պտղաբեր օրեր: Իմանալով Ձեր պտղաբեր օրերը, դուք կարող եք  կանխել անցանկալի հղիությունը:
Դաշտանային  ցիկլի ո՞ր օրերին կինը կարող է հղիանալ: 

Իրականում կինը ի վիճակի է հղիանալու 6 օր` մեկ ամսվա մեջ: Հղիանալու համար անհրաժեշտ է, որ Ձեր վերարտադրողական ուղիներում միաժամանակ լինեն հասուն ձվաբջիջ և սերմնաբջիջ: Ձվաբջջի հասունացման համար անհրաժեշտ է մոտ 12-16 օր` հաշված դաշտանի առաջին օրից: Այսինքն` ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի գրեթե միջնամասում 25 օրանոց ցիկլի դեպքում:
Ձվազատումից հետո ձվաբջիջը կենսունակ է 12-24 ժամվա ընթացքում: Սերմնաբջիջը կնոջ սեռական ուղիներում կենսունակ կարող է մնալ 3-5 օր: Հետևաբար, կինը կարող է հղիանալ եթե սեռկան հարաբերություն ունենա ձվազատումից 2-5 օր առաջ, ձվազատության և դրանից հետո ` 1-2 օրվա ընթացքում:
   28 օրանոց դաշտանային ցիկլի փոփոխությունների ժամանակացույցը. ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի մոտավորապես մեջտեղում: Այս պտղաբեր շրջանն ուղեկցվում է նաև հեշտոցից առատ արտադրությամբ:

Ստանդարտ օրերի մեթոդԵթե դուք չէք ցանկանում հղիանալ, ապա Ձեր դաշտանային ցիկլի 8-ից 16-րդ օրը Դուք պետք է ձեռնապահ մնաք սեռական հարաբերությունից կամ կիրառեք բեղմնականխման այլ միջոց, օրինակ` պահպանակ: Միաժամանակ հետևեք ձեր օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին, որոնք Ձեզ կհուշեն Ձեր բեղմնունակության:
Օրացույցային մեթոդ Գրեք ձեր դաշտանային ցիկլի տևողությունը առնվազն 6 ամսվա ընթացքում: Ինչպես հիշում եք, ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի մեջտեղում: Դաշտանային ցիկլի ամենակարճ տևողությունից հանեք 18 օր, այդպիսով Դուք կվորոշեք առաջին պտղաբերության օրը, իսկ ամենաերկարից հանեք 10օր, ինչը ցույց կտա վերջին պտղաբեր օրից մինչև վերջին պտղաբեր օրն ընկած ժամանակահատվածը համարվում է պտղաբեր շրջան, որի ընթացքում Դուք կարող եք հղիանալ:






Օրացույցի վրա նշեք դաշտանի առաջին օրը (շրջանակի մեջ) և հաշվեք 10 օր, ջնջեք <<անապահով>> պտղաբեր 10 օրերը:

Օրինակ Դուք հաշվել եք Ձեր դաշտանային ցիկլի տևողությունը և ստացել եք, որ Ձեզ մոտ ամենակարճ դաշտանային ցիկլը տևում է 28 օր, իսկ ամենաերկարը 40 օր:
Հետևաբար, Ձեր պտղաբերության սկիզբը կլինի 28-18=10 դաշտանի 1-ին օրից հաշված 10-րդ օրը:
Պտղաբերության վերջը 30-11=19 դաշտանի առաջին օրից հաշված 19-րդ օրը:
Եթե դուք ցանկանում եք հղիանալ, ապա ունեցեք սեռական հարաբերություն Ձեր պտղաբեր օրերին:
Եթե դուք չէք ցանկանում հղիանալ ձեռնապահ մնացեք սեռական հարաբերությունից կամ հակաբեղմնավորիչ միջոցներ կիրառեք:
Վերը նշված օրինակում Ձեր պտղաբեր օրերը սկսում են դաշտանի առաջին օրից հաշված 10-րդ օրը և ավարտվում 19-րդ օրը: Հետևաբար, 10-ից մինչև 19-րդ օրը Դուք պետք է  պաշտպանվեք հղիանալուց:


Արգանդի վզիկի արտադրության մեթոդ
Դաշտանից հետո ամեն օր հետևեք Ձեր հեշտոցից լորձային արտադրության փոփոխություններին: Պարզապես միզարձակությունից հետո զուգարանի թղթով շեքը չորացնելուց հետո ստուգեք լորձի տեսքը և մածուցիկությունը:
Մածուցիկ լորձը, որն արտադրվում է դաշտանից հետո, դժվարեցնում է սերմնաբջիջների մուտքը դեպի արգանդ, մինչդեռ լպրծուն և առատ լորձը հեշտացնում է սերմնաբջիջների շարժուն արգանդի և արգանդափողերի միջով դեպի ձվաբջիջը:
28 օրանոց դաշտանային ցիկլ ունեցող կնոջ մոտ արգանդի վզիկից արտադրվող լորձը փոփոխվում է մոտավորապես հետևյալ օրինաչափությամբ:
1-5-րդ օր դաշտան
6-9-րդ հեշտոցը չոր է, լորձը` քիչ կամ գրեթե չկա:
10-12-րդ օր հայտնվում է  կպչուն, խիտ լորձ, որն աստիճան ջրիկ է:
13-15-րդ օր լորձը դառնում է առատ։
16-21-րդ օրը լորձը նորից դառնում է կպչուն և խիտ:
Հավանական է չհղիանալ, երբ Ձեր հեշտոցի արտադրությունը թափանցիկ է, լպրծուն և առատ է, ինչպես նաև դրանից հետո ևս 2 օր:
Հավանական է հղիանալ, երբ դառնում է առատ, թափանցիկ, ձգվող:

8 մեկնաբանություն(ներ):

anonymous said...

Barev dzes xndrumem kpatasxaneq harcis.esor indz mot sksvele im dashtani ore ev tevume amenashate 5 or im hxianalu havanakan orere voronqen.naxapes shnorhakalutyun

Arpine Jeyranyan said...

Barev dzez.Xndrum em patasxaneq im hetevyal harcin. im mot haraberutyunic heto sperman inch-vor chapov het e galis,da normal e te voch,ev inchi hetevanq e da. Naxapes shnorhakalutyun

Բժշկական նորություններ said...

Ցիկլը նույնպես նշանակություն ունի, մոտավոր փետրվարի 10-ից 19-ը ընկած ժամանակահատվածում։

Բժշկական նորություններ said...

Նորմալ է,քանի որ նորմայում չի կարող մեծ քանակությամբ մնա հեշտոցում։

Sss said...

Barev dzez es 4 amis amusnacel em misht caver unem aj ev dzax koxmum. Stugvel em aselen mezaparki borboqum hnaravora vor dranic chem hxaianum

Unknown said...

Barev dzez es verjin anqam dastan sksvele petrvari 3 verjacele 6 aysor arten marti 6 der chi sksvel im dastan.pastpanvelem paxpanakov hnaravore vor es hxiyem
hxiyem.test cuyce talis vor es hxi chem

Բժշկական նորություններ said...

Ի՞նչ անալիզներ եք հանձնել։ Գինեկոլոգի այցելել եք?

Բժշկական նորություններ said...

Եթե պաշտպանվել եք, թեստը ցույց է տալիս բացասական։ Կարծում եմ անհանգստանալու կարիք չկա։