Գինեկոլոգիա



Գինեկոլոգիան առաջացել է հունարեն գինե-կին լոգոս-գիտություն, բառից և թարգմանաբար նշանակում է գիտություն կնոջ մասին: Գինեկոլոգիան բժշկական  մի բնգավառ  է, որն ուսումնասիրում է կանանց սեռական  օրգանների ֆիզիոլոգիան, նրանց պրոֆիլակտիկայի  ախտորոշման և բուժման մեթոդը:Գինեկոլոգիան սերտորեն կապված է այլ բժշկական գիտությունների հետ, քանի որ գնեկ. հիվանդությունները առաջացնում են փոփոխություն ոչ միայն սեռական օրգաններում, այլ նաև օրգանների մնացած համակարգերում, դրա հետ մեկտեղ էքստրագենիտալ հիվանդությունների առկայությունը կարող է ազդել գինեկ. հիվանդությունների ընթացքի վրա: 

Մանկաբարձագինեկոլոգիական անամնեզ, նշանակությունը, օբեկտիվ և լրացուցիչ հետազոտության մեթոդները:
Գինեկոլ.հիվանդների մեթոդիկան կազմված է անամնեզի հավաքելուց, օբյեկտիվ քննությունից, և հետազոտման լրացուցիչ մեթոդներից:
Անամնեզը- մեծ նշանակություն ունի ախտորոշման գործում անամնեզի ճիշտ հավաքումը, հիվանդի գանգատները պարզելունպատակով,  նախկինում տարած հիվանդությունների մասին:
Հատուկ նշանակություն ունի հիվանդի տարիքը, կապված սեռական օրգանների անատոմիոֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ: Նույն երևույթը կյանքի տարբեր շրջաններում կարող է լինել ինչպես նորմալ,այնպես էլ որևէ հիվանդության ախտանիշ`, օրինակ դաշտանի բացակայությունը մանկական և ծերունական հասակում համարվում է նորմալ, իսկ մանկածնության տարիքւմ կամ հղիություն է կամ էլ որևէ պաթոլոգիկ վիճակի ախտանիշ` ձվարանի դիսֆունկցիա:
Առատ արյունահոսությունը երիտասարդ տարիքւմ վկայում է բորբոքումների մասին, իսկ ծերունականհասակում կարեող է կապված լինել չարորակ նորագոյացությունների հետ:
Գանգատները
Հիվանդի գանգատները, որոնցով նա դիմում է բժշկին հանդիսանում են հիվանդության սուբյեկտիվ նշաններ: Հիվանդի հիմնական գանգատներն են ցավը, սպիտահոսությունը, արյունահոսությունըմ դաշտանային ֆունկցիայի խանգարումը,անպտղությունը, ինչպես նաև հարակից օրգանների ֆունկցիայի խանգարումը:
Ցավը պայմանավորված է լինում արգանդի կծկանքով, վիժման ժամանակ, ենթալորձային ծնվող միոմայի ժամանակ, արտարգանդային հղիության ժամանակ: Ցավը լինում է նաև ներվային վերջույթների վրա, ուռուցքների ճնշման պատճառով, բորբոքային ինֆիլտրատների ժամանակ, և այլն...: Կծկանքային ցավերը պայմանավորված է սեռական օրգանների մկանների կրճատումով,` վիժում, արտարգանդային հղիություն, միոմա:
Բորբոքային հիվանդություններին բնորոշ են նվնվացող ցավերը: Նոպայաձև ցավերը լինում են փողային վիժման ժամանակ: Մեծ նշանակություն ունի նաև ցավի տեղակայումը: Գանգատվող հիվանդությունների ժամանակ ցավը տեղակայվում է ստորվորովայնային շրջանի աջ կամ ձախ  զստոսկրում, սրբանի շրջանի, իսկ արտաքին սեռական օրգանների դեպքում ախտահարված մասի շրջանում : Գին. հիվանդությունների ժամանակ բնորոշ է նաև ցավի ճառագայթումը:
Ժառանգականությունը- կյանքի անամնեզի այս բաժինը իրազեկում է ժառանգական հիվանդությունների մասին, օրինակ` հօգեկան, էնդոկրին, չարորակ հիվանդությունների, արյան հիվանդությունների մասին, և այլն:
Կենցաղային պայմաններ- Կենցաղային  և սոցիալական մի շարք պայմանները կարող են մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ:
Կյանքի ընթացքում կրած հիվանդություններ- սեռական հասունացման օրգանիզմում  կրած որոշ հիվանդությունները իրենց բացասական ազդեցությունն են ունենում մենստրուալ ցիկլի կարգավորմանը և կարող են առաջացնել  սեռական օրգանների ինֆանտիլիզմ: Անհրաժեշտ է պարզել նախկինում տարած վիրահատությունների , արյան փոխներարկումների, ալերգիկ հիվանդություններ տարել է թե ոչ:
Մենստրուալ ֆունկցիան- հատկանշում է կնոջ սեռական համակարգի և ամբողջ օրգանիզմի վիճակի մասին: Սովորաբար 1-ին դաշտանը լինում է 13-14 տարեկանում, և կարգավորվում է 5-6 ամիս հետո: Տևում է 3-7 օր, 21-35 օրը մեկ անգամ ավելի հաճախ 21-28 օրը մեկ անգամ:
Նորմայում այն կարող է ընդհանալորովային ստորին հատվածի ցավերով, ինչպես նաև գոտկասրբանային հատվածի ցավերվ:
Պետք է ճշտել մենստրուացիայի բնույթը: Ծննդաբերությունից, աբորտից հետո մենստրուացիայի խանգարումը կարող է վկայել բորբոքային հիվանդությունների մասին:
Մենստրուացիայի - դաշտանի երկարատևությունը կարող է լինել էնդոմետրիումի պաթոլոգիայի նշան (չարորակ նորագոյացություն):
Մենոպաուզան- սովորաբար վրա է հասնում 49-50տարեկանում, եթե դաշտանադադարի շրջանում ունենում է արյունային արտադրություն բնորոշ է էնդոմետրիումի չարորակ նորագոյացությունը: Սպիտահոսությունը նորմայում լինում է աննշան, առանց հոտի և չեն գրգռում շրջակա հյուսվածքը, իսկ պաթոլոգիայի ժամանակ լինում է առատ ոչ սովորական գույնով, , տհաճ հոտով, առաջանում է այրոցի զգացում, և քոր արատաքին սեռական օրգանների շրջանում:
Սեռական ֆունկցիան- անհրաժեշտ է պարզել որ հասակից  է ապրում սեռական կյանքով: Ռեգյուլար սեռական կյանքով ապրելու դեպքում 2 տարվա ընթացքում հղիություն չունենալու դեպքում համարվում է անպտուղ ամուսնություն:
Մանկածնության ֆունկցիան- անհրաժեշտ է պարզել քանի հղիություն է ունեցել, ինչպես է ավարտվել: Եթե ամուսնությունից հետո 2 տարվա ընթացքում չի հղիացել կոչվում է առաջնային անպտղություն: Եթե մեկ կամ երկու հղիությունից հետո, 2 տարի չի հղիանում կոչվում է երկրորդային չբերություն, որը կարող է առաջանալ աբորտից,  կամ դժվար ծննդաբերությունից հետո առաջացած բորբոքային հիվանդությունների հետևանքով: Ուշացած հղիությնը կամ  վաղաժամ ծննդաբերությունը, ինքնաբորտը հորմոնալ անբավարարության արդյունք է:
Հարևան օրգանների ֆունկցիան- կանաց սեռկան օրգանները ամուր կապված են` ուրետիայի, միզապարկի, միզածորանների, ուղիղ աղիքի ֆունկցիաների հետ: Նրանք ունենում են վավորման և անոթավորման ընդհանուր ախբյուր, այդ իսկ պատճառով կա

0 մեկնաբանություն(ներ):