ՄԻԱՎ-ի նկատմամբ իր կարգավիճակի մասին մարդու իմացությունը թույլ է տալիս կայացնել ճիշտ որոշումներ սեռական հարաբերությունների մեջ մտնելու, երեխաներ ունենալու և ապրելակերպի ընտրության վերաբերյալ: Այդ իմացությունը նաև հնարավորություն կտա ՄԻԱՎ վարակով հիվանդին, որ ժամանակին ստանա համապատասխան բուժում, ինչը կօգնի բարելավել նրա կյանքի որակը և երկարացնել կյանքը` հետաձգելով ՁԻԱՀ-ի զարգացումը:
Ստորև թվարկված հարցերից որևէ մեկին «այո» պատասխանած յուրաքանչյուր անձ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունի:
Վերջին 10-15 տարվա ընթացքում...
Խորհուրդ է տրվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել հնարավոր վարակումից 3-6 ամիս անց:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությամբ հայտնաբերվում են ՄԻԱՎ-ի նկատմամբ օրգանիզմում արտադրված հակամարմինները (յուրահատուկ սպիտակուցային նյութեր, որոնք օրգանիզմն արտադրում է հատուկ ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու նպատակով): Հայտաբերվելու համար անհրաժեշտ քնակով հակամարմիններ վարակված մարդու արյան մեջ ի հայտ են գալիս հիմնականում վարակվելուց հետո ` երեք ամսվա ընթացքում:
Եթե կասկածում եք, որ վարակվել եք, չափազանց կարևոր է կանխարգելիչ միջոցների կիրառումը` մինչև ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի ճշտումը: Մասնավորապես այդ ընթացքում հարկավոր մշտապես օգտագործել պահպանակ, ձեռնապահ մնալ դոնորական արյուն հանձնելուց, իսկ կանանց խորհուրդ է տրվում խուսափել հղիությունից:

ՄԻԱՎ ՁԻԱՀ |
- Ոնեցե՞լ եք սեռական հարաբերություններ պատահական զուգընկերների հետ:
- Ձեր զուգընկերն ունեցել՞ է սեռական հարաբերություններ այլ անձանց հետ:
- Օգտագործե՞լ եք թմրամիջոցներ ներարկային ճանապարհով ուրիշների հետ համատեղ:
- Ենթարկվե՞լ եք բժշկական միջամտությունների` վիրաբուժական, մաշկը ծակող կամ դաջող գործիքներով, որոնց պատշաճ ախտահանումը կասկածի տեղիք է տալիս:
- Ունեցե՞լ եք որևէ շփում այլ անձանց արյան հետ:
- Ստացե՞լ եք արյան փոխներարկում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն չիրականացնող բժշկական հիմնարկում:
Խորհուրդ է տրվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել հնարավոր վարակումից 3-6 ամիս անց:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությամբ հայտնաբերվում են ՄԻԱՎ-ի նկատմամբ օրգանիզմում արտադրված հակամարմինները (յուրահատուկ սպիտակուցային նյութեր, որոնք օրգանիզմն արտադրում է հատուկ ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու նպատակով): Հայտաբերվելու համար անհրաժեշտ քնակով հակամարմիններ վարակված մարդու արյան մեջ ի հայտ են գալիս հիմնականում վարակվելուց հետո ` երեք ամսվա ընթացքում:
Եթե կասկածում եք, որ վարակվել եք, չափազանց կարևոր է կանխարգելիչ միջոցների կիրառումը` մինչև ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի ճշտումը: Մասնավորապես այդ ընթացքում հարկավոր մշտապես օգտագործել պահպանակ, ձեռնապահ մնալ դոնորական արյուն հանձնելուց, իսկ կանանց խորհուրդ է տրվում խուսափել հղիությունից:
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment