Նորածինների ասֆիքսիա





Ասֆիքսիան կամ շնչահեղձուկը ախտաբանական վիճակ է, որը պայմանավորված է, երբ նորածնի մոտ խանգարվում է գազափոխանակությունը, այսինքն օրգանիզմում շատանում է ածխաթթու գազը: Նորածինների ասֆիքսիայի ժամանակ սրտի զարկերը կան բայց շնչառություն չկա, կամ էլ անկանոն է: Ասֆիքսիայի ծանրության աստիճանը պայմանավորված է թե պտուղը ներարգանդային կյանքում ինչքան է եղել ասֆիքսիայի մեջ: Ասֆիքսիան լինում է նախածննդյան`պրենատալ, ներծննդյան կամ ծննդաբերության ժամանակ `ինտրանատալ և հետծննդյան` պոստնատալ:
Ասֆիքսիայի պատճառները 
Մոր և մանկան` սիրտ-անոթային հիվանդությունները,1.անեմիաներ, 2.պտղի շնչառական կենտրոնի անբավարարությունը` հիպոքսիա (թթվածնային քաղց), պտղի թոքերի անատոմիական և ֆունկցիոնալ ոչ լիարժեքությունը:
Ասֆիքսիայի ժամանակ պտղի արյան  մեջ պակասում է թթվածինը, շատանում է ածխաթթու գազը, խանգարվում է նյութափոխանակությունը, զարգանում է ացիդոզ: Ասֆիքսիայով ծնված երեխան ուշ է ճչում, եթե հասուն նորածինը ծնվելուց 30 վարկյանի ընթացքում չի կատարում առաջին ներշնչումը,  իսկ 90 վարկյան հետո ռիթմիկ չի շնչում ուրեմն ծնվել է ասֆիքսիայով:
Ասֆիքսիայի ծանրությունը գնահատվում է ապգարի սանդղակով, ծնվելուց մեկ րոպե անց, կրկնվում է 5 րոպե հետո:

Ապգարի սանդղակի ցուցանիշներն են`
1.սրտի բաբախը
2.շնչառությունը
3.ռեֆլեքսները
4.մկանային տոնուսը
5.մաշկի գույնը
Գնահատումը կատարվում է բալերով0.1.2: Առողջ նորածինը 8-10 բալ, թեթև 6-7 բալ, միջին 4-5 բալ, ծանր 0 կլինիկական մահ:
Ցուցանիշներ                         0                       1                                 2       
Սրտի բաբախը                     բացակայում է          1ր 100-ից քիչ                        1ր 100-140 զարկ
Շնչառությունը                     բացակայում է           հատուկենտ                          բարձր ճիչ
Ռեֆլեքսները                   նրբ-ըգրգռ. ռեակ.չկա   շարժումներ                           շարժվում է   
Մկանային տոնուսը        բացակյում է                  աննշան շարժվում է             ակտիվ շարժում.  Մաշկի գույնը                 գունատ կամ ցիան.     վարդագույն թեթև, ցիան.       վարդագույն

Բուժումը
Նորածինների ասֆիքսիան կամ շնչահեղձուկը սահմանային վիճակ է, որի ժամանակ պարտադիր կատարում են վերակենդանացման միջոցառումներ:
Միջոցառումները կատարում են
A շնչուղիների անացելիության վերականգնումն է
Bշնչառության վերականգնում, կամ արհեստական շնչառություն տալ
Cսրտի գործունեության և արյան շրջանառության վերականգնումն է, հեմոդինամիկայի վերականգնում:

0 մեկնաբանություն(ներ):