Գաստրիտ ըստ թերապիայի

Գաստրիտ
Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է, որը լինում է սուր և խրոնիկ: Ըստ ստամոքսահյութի արտադրության և թթվայնության քանակի, գաստրիտները լինում են`
1.բարձր սեկրետոր ֆունկցիայով կամ հիպերացիդ
2.նորմալ ֆունկցիայով կամ նորմացիդ
3.ցածր սեկրետոր ֆունկցիայով կամ հիպոացիդ:
 

Բարձր սեկրետոր ֆունկցիայով ընթացող գաստրիտներով հիվանդները գանգատվում են էպիգաստրալ շրջանի ցավից, գղտոց` թթու հոտով, այրոց, ախորժակը լինում է բարձր, երբեմն աղիների գրգռոցից,  և մեթեորիզմից:
 

Օբյեկտիվ հետազոտությամբ` 1. որովայնի շոշոփաումը էպիգաստրալ շրջանում հայտնաբերվում է ցավոտություն
2.ստամոքսահյութի քննություն, որը կատարվում թթվածնի քանակը և որակը որոշելու նպատակով
3.ստամոքսի ռենտգեն քննությամբ հայտնաբերվում է ծալքերի հաստացում և մուգ երանգ
4.ֆիբրոգաստրոսկոպիայով հայտնաբերվում է լորձաթաղանթի հիպոտրոֆիա և հիպերեմիա:
Սուր գաստրիտի ժամանակ լինում է սպաստիկ ցավ էպիգաստրալ շրջանում, որոնք ուղեկցվում են սրտխառնոցով և փսխումով, որին հետագայում ուղեկցում են փորլուծությունը, գաստրիտի էթիոլոգիայում հիմնական դերը պատկանում է ալիմինտար սննդամթերք, ուտելիք գործոնին:
Շատ տաք, կամ շատ սառը սնունդը, պահածոները, կծուն, թթուն, անորակ սննդամթերքները:
2-րդ տեղում է նյարդահոգեկան գերլարումը, դեղորայքային գործոնը, ծխելը, խմելը, ժառանգականությունը, մթնոլորտային օդի ախտոտվածությունը և տարբեր հոտեր:








Ցածր սեկրետոր գաստրիտի ժամանակ պացիենտը գանգատվում է ախորժակի անկումից, լինում է գղտոց, կծված յուղի հոտով, ցավ որը առաջանում է ուտելուց հետո, տհաճ, ինքնակամ փսխում:

Անկախ միջամտություն՝ ոտքերին տալ տաք, տալիս են խմելու մոտ 2-3 լ գոլ սոդայաջուր և մաքրում են ստամոքսը:
Կախյալ միջամտություն-մաքրող հոգնա, կապող, պատող միջոցներ, տանինի լուծույթ, թույլ կալիաջուր:
Պետք է պահի դիետա միայն ջուր և թեյ: 0,9%-ոց նատրիումի, կալիումի քլորի լուծույթ, 5%-ոց գլյուկոզա, ցավազրկողներ սրսկման ձևով:

Բարձր թթվայնությամբ գաստրիտ-բարձր թթվայնության ժամանակ հանքային ջրեր կամ անտացիդ միջոցներ` գաստրոցեպին, վենտեր, ալմագել, օմեզ, սպազմոլիտիկ ատրոպին նովոկայինի հետ, նոշպա, պապավերին:

Ցածր թթվայնությամբ գաստրիտ- ցածր թթվայնության ժամանակ թթվայնությունը բարձրացնող միջոցներ, մաքուր աղաթթու և պեպսին, պեպսիդ, ֆերմենտատիվ պրեպարատներ, պանկրեատին, նեոպանկրեատին, ցանկալի է միզիմֆորտե:

0 մեկնաբանություն(ներ):