Ջուր: Ջրի հիգիենա: Ջրի օգտագործման ջերմաստիճանը



Ջուր: Ջրի հիգիենա
Ջուրը մարդու օրգանիզմի համար ունի ֆիզիոլոգիական և հիգիենիկ նշանակություն: Մարդու օրգանիզմում այն իրենից ներկայացնում է այն միջավայրը, որում տեղի է ունենում բոլոր քիմիական պրոցեսները: Ջրի միջոցով իրականանում է սննդանյութերի ինչպես նաև նյութափոխանակության արգասիքների հեռացումը օրգանիզմում: Նորմալ ջրեմաստիճանի և խոնավության պայմաններում մարդու օրական ջրային բալանսը կազմում է մինչև 3լ: Միջավայրի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, ինչպես նաև ֆիզիկական աշխատանքի ինտենսիվությունից կախված ջրի նկատմամբ մարդու պահանջը կարող է ավելանալ մինչև 5լ: Բացի ֆիզիոլոգիական պրոցեսների համար ջրի պահանջից, ջուրը մարդուն անհրաժեշտ է նաև սանիտարական, տնտեսական, կենցաղային նպատակների համար: Եթե ջուրը պարունակում է որոշ հանքային նյութերի ավելցուկ կամ պակաս,  կարող է առաջացնել այս կամ այն էնդեմիկ հիվանդությունը: Ջրի ախտորոշումը թունավոր քիմիական միացություններով կարող է առաջացնել բնակչության ինտոքսիկացիան  (թունավորում):
Գետերը կարող են աղտոտվել կենցաղային կեղտաջրերով, որի պատճառով նրանցում առկա   ձկները կարող են թունավորվել և վտանգ հանդիսանալ որպես սննդամթերք այն օգտագործելիս: Առավել վտանգավոր է, եթե ջուրը աղտոտված է, ռադիոակտիվ նյութերով: Ջուրը կարող է հանդիսանալ նաև մի շարք վարակիչ հիվանդույթուններ` աղիքային դիզենտերիա, հեպատիտ A, զոոնոզ ինֆեկցիաներ, տուլարեմիա և այլն:


Ջրի օրգանոլեպտիկ հատկությունները

Ջուր

Խմելու և կերակուր պատրաստելու համար ջուրը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.
1. լինի թափանցիկ, անհոտ, անգույն, սառը, հաճելի համով
2. պետք է ունենա ամփոփոխ քիմիական կազմ, չպարունակի աղեր, ավելցուկ
3. չպարունակի պաթոգեն մանրէներ
Ջրի օրգանոլեպտիկ հատկություններից են `
1. թափանցիկություն- խմելու ջուրը պետք է լինի թափանցիկ, որը կախված է նրա մեջ առկա մեխանիկական մասնիկներից, քիմիական նյութերից:
2. հոտ- խմելու ջուրը չպետք է ունենա հոտ, ծծմբաջրածնի նեխման հոտերը խոսում են նրանում կեղտաջրերի առկայության մասին: Քլորի հոտը կոչվում է քլորացման արդյունքում ավելորդ քլորի առկայության մասին: Ջրի հոտը բնութագրվում է հետևյալ կերպ` 
1.թույլ
2.շատ թույլ
3.նկատելի
4.պարզ կամ հստակ
5.շատ ուժեղ
3. համ- խմելու ջուրը պետք է ունենա զովացուցիչ հաճելի համ, որը կախված է նրանում առկա հանքային նյութերի կազմից, նրա մեջ լուծված թթվածնից և ածխաթթու գազից: 
Եռացրած ջուրը անհամ է, քանի որ եռացման պրոցեսում նրանից հեռանում են լուծված գազերը, իսկ հիմնային մետաղները նստվածքի ձևով նստում են անոթի հատակին: Ջրի համրը բնութագրում են հետևյալ ցուցանիշներով`
1.դառը
2.թթու
3.աղի
4.քաղցր
Յուրաքանչյուր ցուցանիշ հաշվարկվում է վերը նշված   բալային համակարգով:
4. ջրի ջերմաստիճան- խմելու ջրի համար նորմա է համարվում 6-ից 12° C-ը, քանի որ այն խթանում է թքագեղձերի աշխատանքը, հագեցնում է ծարավը:
15° -ից բարձր ջուրը նշված ազդեցությունը չի թողնում:
5°-ի ջուրը առաջացնում է մարսողական գեղձերի ֆունկցիայի մրսածության հիվանդություն:

Շարունակելի........



0 մեկնաբանություն(ներ):