Հղիությունը որպես ֆիզիոլոգիական պրոցես կյանքի նորմալ պայմաններում հեշտ է տանել:
Ոչ ճիշտ սնվելը, մարմնի ոչ մաքուր պահելը, հոգնածությունը, շրջապատի անբարենպաստ գործոնները, հղի կնոջ օրգանիզմում կխանգարեն կենսագործունեության ֆունկցիաները, որի պատճառով առաջանում են տարբեր բարդություններ: Այդ պատճառով հղիության ընթացքում հղի կինը պետք է պահպանի հիգիենայի կանոնները, որոնք նպաստում են`
- կնոջ առողջության պահպանմանը և ամրապնդմանը
- պտղի ճիշտ զարգացմանը
- ծննդաբերության և հետծննդյան շրջանի նորմալ ընթացքին
- կնոջ օրգանիզմի նախապատրաստմանը երեխային կրծքով կերակրելուն:
հղի կնոջ հիգիենա
Աշխատանքը նպաստավոր ազդեցություն է թողնում հղի կնոջ նյարդային համակարգի, սիրտ-անոթային համակարգի, շնչառական համակարգի, արյունաստեղծման և այլ օրգանների գործունեության վրա և լավացնում է նյութափոխանակությունը:
Անգործությունը, երկարատև պարկելը, նստելը նպաստում են, ճարպակալման, փորկապության, մկանային համակարգի թուլացման և ծննդաբերության ժամանակ ուժերի թուլացմամբ:
հղի կնոջ հիգիենա |
Հղին պետք է խուսափի կտրուկ շարժումներից, ծանրություն բարձրացնելուց, գերծանրաբեռնվածությունից, պետք է ազատվի գիշերային հերթապահությունից , ֆիզիկական գերաշխատանքից, որոնք բացասաբար են անդրադառնում հղիության ընթացքի վրա: Հղի կնոջը անհրաժեշտ է ապահովել 8ժամ գիշերային քունը, զբոսանքը, ճիշտ սնվելը, սնունդը պետք է լինի լիարժեք, հարուստ սպիտակուցներով, վիտամիններով, ածխաջրատներով, իսկ հղիության վերջում պետք է սահմանափակեն աղը, և հեղուկները: Հղիության ընթացքում հղի կնոջը հակացուցված է ալկոհոլը, ծխելը, թմրադեղերը: Ծխող կանայք ունենում են անհաս և տհաս երեխաներ: Այդպիսի երեխաները ավելի հաճախակի են հիվանդանում մանկական հասակում:
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment