Սահմանային կամ անցողիկ վիճակներ



Նորածնի օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները որոնք կապված են կյանքի նոր պայմաններում օրգանիզմի հարմարվողական պրոցեսների հետ կոչվում է սահմանային կամ անցողիկ  վիիճակներ:
1.Նորածնի մաշկը պատված է գորշասպիտակավուն, մոմանման պաստառով, որը առաջին 2 օրը չեն մաքրում քանի որ, այն ունի պաշտպանողական ֆունկցիա:
2.Մաշկի ֆիֆզիոլոգիական էրիթեմա:
Էրիթեման  պայմանավորված է մաշկի գրգռվածությամբ , արտաքին միջավայրի հարմարվելու պատճառով, որը վերանում են 2 օրից:
3.Նորածնի ֆիզիոլոգիական դեղնուխտ: Նկատվում է 70-80 տոկոսի մոտ, պատճառը էրիթրոցիտների քյաքայումը  և լյարդի թերֆունկցիան, առաջանում են 2-3 օրից, վերանում են 7-10-րդ օրերում:
4.Քաշի ֆիզիոլոգիական անկում առաջին օրերին, քաշը պակասում է 150-200 գրամ, որը
պայմանավորված է ջրի կորստով, կղանքի, մեզի, փսխման և թերսնուցման հետևանքով:Վերականգնվում է 7-10րդ օրերին:
5.Հորմոնալ կրիզ
Կրծքագեղձի կշտացումը սկսվում է կյանքի 3,4 օրերին, որից հետո կրծքագեղձը իր չափերով մեծանում է , պատճառը էսթրոգեն հորմոնի փոխանցումն է մորից երեխային:Տևում է մի քանի օր և վերանում է եթե, սխալ խնամքի հետևանքով, թարախային բորբոքում չի առաջանում:
6.Երիկամների միզաթթվային դիաթեզ:  Երիկամների ավազանում տեղի է ունենում միզաթթվի կուտակում բյուրեղների ձևով: Տակաշորերի վրա նկատվում է դարչնագույն բծեր և նստվածք:Վերանում են մեծ քանակությամբ ջուր նշանակելուց:
7.Անցողական ջերմություն, հիպեթերմիա: Այս վիճակը զարգանում է 3-5րդ օրերի, հանդիպվում են 0.3- 0.5տոկոսի մոտ: Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 38,5 35,5աստիճան: Երեխային ազատում ենք բարուրից և պարբերաբար կատարում ջերմաչափում: Պատճառը սենյակի ջերմաստիճանի լինելն է, արըի ճառագայթը:

0 մեկնաբանություն(ներ):