Քառախորշ միակազմ օրգան է: Գտնվում է կրծքավանդակում, առաջնային միջնորմի ստորին մասում, միջին գծից մեծ մասամբ դեպի ձախ:
Սիրտը կոնաձև է, գագաթը դարձած է դեպի վար` ձախ կամ առաջ, հիմքը դեպի վեր` աջ և ետ: Արտաքինից դիտելիս պսակաձև ակոսով նախասրտերը բաժանվում են փորոքներից, իսկ առաջնային և հետին ուղղաձիգ ակոսներով փորոքները բաժանվում են իրարից: Սիրտը միջնապատով բաժանվում է աջ և ձախ կեսերի: Յուրաքանչյուր կեսում գտնվում է համապատասխան նախասիրտը և փորոքը, որոնք իրար հետ հաղորդակցվում են նախասիրտ փորոքային բացվածքով:

Աջ նախասրտում են բացվում վերին և ստորին սիներակները, ինչպես նաև սրտի սեփական երակածոցը:
Աջ փորոքից սկիզբ է առնում թոքային զարկերակացողունը: Սրտի աջ կեսում հոսում է կարբհեմոգլոբինով հարուստ արյուն:
Ձախ նախասրտում են բացվում 4 թոքային երակները:
Ձախ փորոքից սկիզբ է առնում աորտան: Սրտի ձախ կեսում հոսում է օքսիհեմոգլոբինով հարուստ արյուն:

0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment