Երեխայի նյարդահոգեկան զարգացումը



Խոսքի զարգացումը, լսողական, տեսողական ֆունկցիաները:
Հասուն նորածինը ծնվում է ավելի կատարելագործված ողնուղեղով և ոչ հասուն գլխուղեղով: Ծնվելու պահին գլխուղեղի կեղևի ներվային էլեմենտները  և պիրամիդալ ուղիները  վերջնական դիֆերենցված չէն:
Ծնվելու պահին գերակշռում են ենթակեղևային արտահայտությունները,ներվային բջիջները, վերջնական դիֆերենցումը 3-8 տարեկան հասակում:
Երեխայի ամբողջ նյարդային գործունեությունը արտահայտվում է 2 ձևով:


I ոչ պայմանական կամ բնածծին ռեֆլեքսներ
II պայմանական կամ ձեռքբերովի ռեֆլեքսներ



Բնածին ռեֆլեքսները լավ են արտահայտված դրանք են ծծելը, կուլ տալը, հազը, շոշափելիությունը:
Ձեռքբերովի ռեֆլեքսները  սկսվում են ձևավորվել կյանքի 1 օրերից և նրանք հանդիսնաում է երեխայի օրգանիզմի և շրջակա միջավայրի  փոխներգործության արտահայտությունները: Կյանքի առաջին ամիսներին սահմանական ռեֆլեքսները խորը և անկայուն, երեխայի աճի և զարգացման հետ միասին պայմանական ռեֆլեքսները ձևավորվում են և կայունանում: Բոլոր անալիզատորների կենտրոնները տեղադրված են գլխուղեղի կենտրոնում, որոնք ընդունում են արտաքին և ներքին միջավայրից եկող տարբեր գրգիռները դրանք են ձայնային, լսողական, ցավի, հոտառական, համի, մկանային և այլ ազդանշաններ:

0 մեկնաբանություն(ներ):