Աղջիկների սեռական օրգանների անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկությունները
1.Նորածնային շրջան նորածին աղջկա սեռական օրգանները ունեն առանձնահատկությունները` կախված մորից ստացված սեռական հորմոնների ազդեցությունից: Վուլվան այտուցված է, համեմատաբար մեծ է, 3-9-րդ օրը կարող է նկատվել կրծքագեղձերի լցվածություն և հեշտոցից արյունային արտադրություն, որը կապված է էստրոգենների մակարդակի անկման հետ:
2. Չեզոք շրջան. Բնորոշվում է սեռական հորմոնների իջեցման մակարդակով: Երկրորդային սեռական նշանները բացակայում են: Հեշտոցային պարունակությունը ունի չեզոք կամ թույլ հիմնային ռեակցիա: Քսուկում հայտնաբերում են լեյկոցիտային և խառը ֆլորա (կոկեր և ցուպիկներ): Հեշտոցից նորմայում արտադրություն չի լինում:
3.Պրեպուբերտատային շրջան . դիտվում է որպես սեռական հասունացման առաջին ֆազա: Սկսվում է երկրորդ սեռական նշանների զարգացմամբ և ավարտվում է առաջին դաշտանի սկսվելով մենարխե: Երկրորդ սեռական նշանների ի հայտ գալուց մինչև առաջին դաշտանըտևում է 1-3 տարի: Սեռական օրգանների աճը և երկրորդ սեռական նշանների զարգացումը կապված է գոնադոտրոպ հորմոնների և էստրոգենների բարձրացման հետ: Այդ ժամանակ լինում է ֆիզիկական զարգացման արագացումը, ոսկրերի աճ, կրծքագեղձերի մեծացում, ցայլքի և անոթափոսերի մազակալում: Հեշտոցի պարունակությունը ընդունում է թթվային ռեակցիա:
4. Պուբերտատային շրջան- համարվում է սեռական հասունացման երկրորդ ֆազան: Սեռական օրգանների զարգացումը ավարտավում է և դաշտանային ֆունկցիան կարգավորվում է 15-16 տարեկանում գոնադոտրոպինային արտադրման ցիկլիկ և ռեգուլյար բնույթը հաստատվում է, ձվարաններում ֆոլեկուլները պարբերաբար հասունանում են, բայց օվուլյացիան կարող է բացակայել: Այս շրջանի վերջում հաստատվում է օվուլյատոր ցիկլի լիարժեք դեղին մարմնի առաջացումը: Մենախրխեաից հետո կեսից, մեկուկես տարվա ընթացքում դաշտանային ցիկլը կարող է լինել անկանոն, կարող է լինել յուվենիլ արյունահոսություններ: Պուբերտատային շրջանում լրիվ ձևավորվում են երկրորդ սեռական նշանները առաջանում է մարմնակազմություն կանանցի տիպը: Առողջ կնոջձևավորումը կախված է նրանից, թե ինչպես կարող է ընթանալ սեռական հասունացմանը շրջանը, որի խանգարումը կախված է արտաքին անբարենպաստ ազդակների ազդեցությունից կամ օրգանիզմի այլ օրգան համակարգի հիվանդությունների ազդեցությունից:

0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment