Երեխայի տեսողական, լսողական ֆունկցիան և խոսքի զարգացումը

Տեսողական ֆունկցիան 
Տեսողական անալիզատորների զարգացման համար շատ կարևոր նշանակություն ունի երեխայի շփումը մեծահասակների հետ: Երբ երեխան տեսնում է բարի ժպիտը, դրա հետ մեկտեց լսում քնքուշ ձայն նա ավելի շուտ է հայացքը ֆիքսում մարդու դեմքին:
Սա համարվում է համակցված տեսողական ուժեղ գրգիռ:
Առաջին ամսվա վերջում - Տեսողական կողմնորոշում, հայացքը դառնում է շրջապատող մարդկանց դեմքին և առարկաների վրա:
2-3 ամսականում -Հայացքը ֆիքսվում է, որն ուղեկցվում է ակնագնդերի համապատասխան ռեակցիայով, պարանոցի և գլխի շարժումով: Հետևում է շարժողական առարկաներին:
3-4 ամսականում  -Տարբերում է շրջապատող առարկաները, հայացքը երկարատև հառում է առարկայի վրա, հետևում է շրջապատին:
5 ամսկանում -Կարողանում է 2 աչքով տեսնել առարկաները մոտ տարածության վրա: Տարբերում է հիմնական գույնը և ձևերը:
6 ամսականից հետո -Լավ տարբերում է գույները, նրանց նկատմամբ ցուցաբերում է որոշակի վերաբերմունք:



ԼՍՈՂԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆ
Լսողությունը նորածնի մոտ թույլ է, որի պատճառով նա պատասխան է տալիս ուժեղ ձայնային գրգռին: Լսողական զգացողությունը արագ կատարելագործվում են ստացված իրավիճակին լսողական և տեսողական գրգիռների բազմազանությունը:


2-րդ շաբաթվա վերջում -Լսողական գլուղը պտտում է ուժեղ ձայնների շուրջ:
Առաջին ամսում -Ուժեղ ձայնի նկատմամբ սկզբնական կողմնորոշող ռեակցիա է լինում:

2-3 ամսականում -Լսում է ձայնը որոշակի ձևով պատասխանում է դրանց, փնտրում է ձայնի աղբյուրը
3-4 ամսականում -Արագ և առանց սխալվոլւ փնտրում և գտնում է ձայնի աղբյուրը:
3-7  ամսականում- Ամենատարբեր գրգիռներին տալիս է կայուն դիֆերենցված ակտիվություն:
10-11 ամսականում -Յուրաքանչյուր ձայնին տալիս է համապատասխան ռեակցիա կապված նրա բնույթի և նշանակության հետ:




Երեխայի խոսքի զարգացումը




Երեխայի  նյարդահոգեկան զարգացման  և նրա վարքի ձևավորման համար  շատ կարևոր նշանակություն ունի խոսքը:
Երեխայի կողմից որքան լավ է զարգացած շրջապատող միջավայրը, ընկալումը այնքան լավ է զարգանում խոսքը:
Խոսքի զարգացումը ընդհանում է հասակային և մի խոսքի էտապներով:

Պետք է ճիշտ խոսել երեխայի հետ քանի որ նա ընդորինակում է մեծահասակի խոսքը սկսում է արտասանել վանկեր, որոնց բազմակի կրկնությունը բերում է խոսքի զարգացման այս պատճառով անհրաժեշտ է ապահովել պայմաններ անհատական մոտեցում, բազմաթիվ տեսողական և լսողական գրգիռներ:Խոսքը զարգանում է մսուրային շրաջանում:



0 մեկնաբանություն(ներ):