Վաղ հասակի երեխայի շարժողական ֆունկցիան

Շարժողական գործունեությունը արտացոլում է նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակը և զարգացման մակարդակը: Այս հասակում երեխայի մկանային համակարգը թույլ է զարգացած: Կրծքի հասակից երեխաների մոտ  ծալիչ մկանների տոնուսը գերակշռում է տարածիչ մկանների տոնուսը:
Մինչև 3-4 ամսական հասակը նկատվում է մկանային հիպերթենզիա (գերլարվածություն) որի պատճառով առաջին ամսում, երեխաները ունեն բնորոշ դիրքը` ձեռքերը կիսանստած արմնակային հոդում,  դաստակը սղմված, ոտքերը ձգված դեպի որովայնը:
1-ից 6 ամսական երեխաների ձեռերի շարժումները անկանոն են, մի ձեռքով մյուս ձեռքը:
Կրծքավանդակի շրջանում  կատարում է չկապակցված շարժումներ: Աստիճանաբար շարժումները դառնում են սահուն, ազատ և և նպատակամղված:


Շարժողական ֆունկցիաների զարգացման ցուցանիշները`


1 ամսականում -վերջույթների բազմաթիվ անկանոն շարժումներ, ծալիչ մկանների տոնուսը բարձր է մի ձեռքով բռնում է մյուսը, գլուխը չի պահում, պառկած վիճակում գլուխը չի բարձրացնում:
2 ամսականում - ուղղահայց դիրքով պահում է գլուխը, փորի վրա պառկած բարձրացնում:
3 ամսականում - փորի վրա պառկած վիճակում, հենվելով նախաբազուկների վրա, բարձրացնում  է  իրանը, թևատակից բռնելիս  կանգնում է:
4 ամսականում - մեջքի վրա վիճակում շուռ է գալիս կողքի, ձեռքերը բռնած վիճակում նստում է:
5 ամսականում - մեջքի վրա պառկած վիճակից պտտվում է փորի, փորի վրա պառկած վիճակում  բարձրացնում է իրանը, հենվելով ձեռքերի վրա, 2 ձեռքերը բռնած  կանգնում է, թևատակերից   բռնած քայլ է անում:  
6 ամսականում - ինքնուրույն պտտվում է փորից մեջքի վրա:
7 ամսականում - չորեքթաթ կանգնում է:
8 ամսականում - նստում է առանց օգնության:

9 ամսականում - ձեռքերից բռնած կանգնում է, անշարժ հենակից բռնած քայլ է կատարում:
10 ամսականում- առանց բռնելու կանգնում է, ձեռքերից բռնած քայլում է:
10-12 ամսականում - առանց բռնելու կանգնում է, ձեռքերից բռնած քայլում է:
12-13 ամսականում - սկզբնական քայլք-նստում, կանգնում, քայլում է ինքնուրույն



Կյանքի առաջին տարում զարգանում է ընդհանուր և ծայրանդամների շարժումները:

0 մեկնաբանություն(ներ):