Երեխաների սեռական զարգացումը: Աղջիկների, տղաների սեռական հասունացման առանձնահատկությունները

Սեռական (վերարտադրողական) համակարգի գործունեությունը կարգավորվում է նյարդային և ներզատական (էնդոկրին) համակարգի կողմից: Երկու սեռերի սաղմերի մոտ էլ սեռական օրգանները ձևավորվում են միանման, հետագայում դրանք տարբերակվում են: Սեռական տարբեր օրգաներն  զարգանում են հղիության տարբեր շրջաններում (ժամկետներում), ուրեմն հղիության նորմալ ընթացքին հանգստացնող յուրաքանչյուր ազդակ կարող է առաջացնել որևէ արատ:
Իգական սեռական համակարգ
Իգական սեռական համակարգը կազմված է սեռական գեղձերից, ձվարաններից և օժանդակ սեռական օրգաններից` արգանդից, արգանդափողերից, հեշտոցից, արտաքին սեռական օրգաններից և կրծքագեղձերից:
Ձվարանները կատարում են մանկածնական և ներզատական ֆունկցիաներ: Ձվարանի մանկածնական ֆունկցիան իգական սեռական բջիջներ (ձվաբջիջներ) առաջացնելն է, որոնցից բեղմնավորման ժամանակ առաջանում է պտղաձուն: Ձվարանների ներզատական ֆունկցիան իգական սեռական հորմոններ (էստրոգեններ) առաջացնելն է, որոնք նպաստում են կնոջ օրգանիզմին: Երկրորդ սեռական հատկանիշների զարգացմանը: Իգական սեռական օրգանները լինում են արտաքին և ներքին:
Արտաքին իգական օրգաններն են` մեծ և փոքր ամոթաշրթերը, ծլիկը և հեշտոցը:
Ներքին սեռական օրգաններն են ` ձվարաններ, արգանդափողեր, արգանդը, հեշտոցը, որոնք տեղակայված են փոքր կոնքի խոռոչում:
Արական սեռական համակարգ 

Կազմված է ամորձիններից և հավելուներից: Ամորձինների ներզատական ֆունկցիան տեստոստերոն հորմոնի արտադրությունն է, որի շնորհիվ տղաների մոտ ձևավորվում են երկրորդ սեռական  հատկանիշները: Մյուս ֆունկցիան դա արական սեռական բջջի (սպերմատազոիդների) առաջացնելն է: Արական սեռական օրգանները լինում են արտաքին և ներքին:
Արտաքին սեռական օրգաններն են` առնանդամը, և ամորձապարկը:
Ներքին սեռական օրգաններն են` սերմնածորանը, սերմնալարը, սերմնաբշտերը, շագանակագեղձը, կուպֆերիան գեղձերը: 





Աղջիկների, տղաների սեռական հասունացման 
առանձնահատկությունները
Աղջիկների մոտ
Ֆիզիկական և սեռական հասունացման ընթացքում ի հայտ են գալիս երկրորդ հատկանիշները, որոնք հայտնվում են որոշակի հաջորդականությամբ:
Աղջիկների մոտ արդեն 8-9 տարեկանում նկատվում է կոնքի շրջագծի և ազդրերի ենթամաշկային ճարպաշերտի հաստացում: 9-10 տարեկանում կրծքի պտուկների աճ, 10-11 տարեկանում կրծքագեղձի աճի սկիզբը, 11 տարեկանում ցայլքի մազակալում կանացի տիպով, 13 տարեկանում պտուկների պիգմենտավորում, կրծքագեղձերի մեծացում, 1-ին դաշտանի  հայտնվելը, 13-14 -ը անութափոսերի մազակալում, դեմքի բշտիկների առաջացում,
16-18 տարեկանում աճի դանդաղում:
Դաշտանը սովորաբար հայտնվում է 13.5 տարեկանում, սակայն հնարավոր է անհատական զգալի տատանումներ 9 տարեկանում կամ  15-16 տարեկանում: Դաշտանը տևում է 3-6 օր, իսկ ընդմիջումը նրանց մինև 21-30 օր:
Դաշտանադադարը տեղի է ունենում 45-48 տարեկանում:
Տղաների մոտ
Տղաների մոտ սեռական հասունացումը սկսում է ավելի ուշ քանի աղջիկների մոտ և ընդանում է բավականին բուռն է: Յուրաքանչյուր փուլ տևում է 1-2 տարի: 3 տարեկանից սկսվում է բշտիկների առաջացում դեմքի վրա, տեղի է ունենում  դեմքի մազակալում,  ցայլքի մազակալում տղամարդկային տիպով, անութափոսի մազակալում, ձայնի մուտացիա, 14  տարեկանում սկսվում է արտադրվել սպերմա, դրա  ինքնաբերաբար արտադրումը, որը ավելի հաճախ կատարվում է գիշերը կոչվում է երազախաբություն : Տղամարդու օրանիզմում սպերմատազոիդների և սեռական հորմոնների առաջացումը տեղի է ունենում մինչև 50-55 տարեկանը, այնուհետև աստիճանաբար հետ է զարգանում:
Սեռական հասունացման ստադիաները որոշվում ե ելնելով  երկրորդային սեռական հատկանիշների արտադրությունից:



 Տարբերում են սեռական հասունացման 5 ստաձիա`
1.Համապատասխանում է պրեպուրերտալ շրջանին:
Աղջիկների մոտ հասունացման շրջանի սկսելու վկայությունը  կրծքագեղձերի մեծացումն է, իսկ տղաների մոտ ամոձիների մեծացումը, որը շատ դեպքերում  չի նկատվում:
2.Երկու սեռի մոտ էլ ի հայտ է գալիս ցայլքի մազակալում:
3.Դաշտանի հայտնվելը, իսկ տղաների մոտ սերմնազատումը, 3-4 ստաձիայի անցման շրջանում:

5.Համապատասխանում է հասուն մարդու վիճակին:
Դեռահասների աճը և զարգացումը պահանջում են լիարժեք սնունդ հարուստ վիտամիններով, հանքային աղերով: Ֆիզիկական և մտավոր աշխատանքը, սպորտով զբաղվելը հասարակական աշխատանքը նպաստում են դեռահասի ներդաշնակ զարգացմանը, առողջ, ուժեղ և հոգեպես հարուստ անհատի դաստիրակմանը:
























0 մեկնաբանություն(ներ):