Դժվար չի լինել գեղեցիկ, եթե ձեր մեջ մշակված է գեղագիտական լավ ճաշակ, և եթե դուք արդեն ձեռք եք բերել ձեր մաշկի, մարմնի և կոսմետիկական խնամքի գծով ճիշտ գիտելիքներ: Երբեք ուշ չէ սովորել լինել գեղեցիկ և մնալ այդպիսին միշտ:
Կոսմետոլոգիան հունարենից թարգմանված նշակակում է <<ինքդ քեզ զարդարելու արվեստ>> և <<գիտությունը գեղեցկությունը պահպանման մասին բազմաթիվ միջոցների և մեթոդների օգնությամբ>>:
Գեղեցիկ լինելը մեր ձեռքերում է, եթե մենք զինված ենք գեղարարության բոլոր գաղտնիքներով: Դեռևս մեր թվարկությունից առաջ Աֆրիկայի և Ասիայի որոշ ցեղեր նախշում էին իրենց դեմքերը երիտասարդ երևալու համար: Եգիպտոսը համարվում է հին գեղարարության օրրանը: Դամբարանում գտնված ավելի քան 5000 տարի առաջ կրաքարից պատրաստված Նեֆրետիկ թագուհու կիսանդրին պահպանել է այդ կնոջ գեղեցկությունը: Դեմքը խնամքով գրիմավորված էր, ունքերը ուղղված և երկարացված, շրթունքները գեղեցիկ ընդգծված:
Դիմափոշի քսելը, աչքի տակ քսելը, անուշաբույր շրթնաքսուկ օգտագործելը, մազերը ներկելը, այս ամենը հայտնի է եղել հին եգիպտացիների նոր դարաշրջանից դեռևս 5000 տարի առաջ: Կոսմետիկայով զբաղվող առաջին մարդիկ քրմերն էին: Նրանք տիրապետել են բազմաթիվ կոսմետիկական նյութերի, յուղերի, դիմակների պատրաստմանը: Կոսմետիկան լայն տարածում ունի հին Հռոմում և Հունաստանում: Հունաստանում հատուկ ուշադրություն էին դարձնում գեղեցկության վրա ներադրող բնական և բնածին միջոցների: Հռոմեացիները գտնում էին, որ գեղեցկությունը պահպանելու համար պետք է օգտագործել բնության բնական գործոններ, օրինակ` ջուր, արև, կաթ:
Միջին դարերում եկեղեցին արգելու էր կոսմետիկական միջոցների օգտագործումը, կանացի գեղեցկության մասին հոգալը համավում էր արտասովոր զբաղմունք: Իսկ կանայք համարվում էին դժողքի ծնունդներ: Նրանց որպես վհուկներ այրում էին խարյուկի վրա:
Միայն միջնադարի վերջում նորից սկսեցին ուշադրություն դարձնել կանացի գեղեցկությանը:
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment