Դիմահարդարման բուժ պրոֆիլակտիկ հիմնարկներ


Դեռևս 10 տարի առաջ կոսմետոլոգիայի կյանքը ավելի հեշտ էր` մերսում, մաշկի մաքրում, դիմակ, դա էր այն ամնեը ինչ անում էին կոսմետոլոգները: Այսօր զարգացած Եվրոպայից ներմուծվում են տարբեր սարքավորումներ, և մեթոդներ, որ նույնիսկ բարձր որակավորում ունեցող մասնագետները դժվարանում են դրանց կիրառման գործում: Փորձենք հասկանալ ինչ է պետք էլ ավելի լավ արդյունք ստանալու համար: Ժամանակակից կոսմետոլոգների աշխատասենյակում պետք է լինի այնպիսի սարքավորումներ, որոնք կկարողանան ապահովել ամենաքմահաճ այցելուի պահանջները: Ներկայացնենք որոշ սարքավորումներ, որոնց առկայությունը ցանկալի է`
1.Դարսոնվալ
2.
Իոնոֆորեզ
3.
Էլեկտրոստիմուլյատոր
4.
Վակումային մաքրող ապարատ
5.
Շոգեբաղնիք
6.
Վիբրոմասաժորներ
1.Դարսոնվալ
Էլէկտրոբուժման ավանդական բուժման ձևերից է: Այս մեթոդը  մշակվել է 1982թ-ին ֆրանսիացի բժիշկ և ֆիզիկոս  Դարսոնվալի կողմից:
Կոսմետոլոգիայում կիրառվում է տեղային դարսոնվալացում, այն կիրառելիս գրգռում է մաշկի նյարդային վերջույթները ու ռեֆլեկտոր կերպով  առաջացնում է անոթային կարճատև նեղացում, դրա հետագա լայնացում, արյան հոսքի ուժեղացմամբ: Դա նպաստում է մաշկի նյութափոխանակությանը, ինչպես նաև նվազեցնում է մաշկում ցավային զգացումը: Այս ամենի հետևանքով  բարձրանում է հյուսվածքների տոնուսը, լավացնում է գեղձերի գործունեությունը:
Դարսոնվալը  կիրառվում է չոր և թորոմող մաշկի, կնճիռների, դժգույն  մաշկի դեպքում:
Դարսոնվալը կիրառվում է մազաթափության, մաշկային քորի, էկզեմայի, փսորիազի, հերպեսի, հետվիրահատական սպիերի ժամանակ:



2.Իոնոֆորեզ
Ուղի հոսանքով բուժման մեթոդ է, օրգանիզմին փոխանցվում է էլեկտրոդների օգնությամբ: Ուղիղ հոսանքի ազդեցության տակ լուծույթի մեջ լուծված դեղին իոնները թափանցում են հյուսվածքներ, որտեղ էլ թողնում են իրենց բուժական ազդեցությունը, օրինակ` ցինկի սուլֆատ, ,իոնոֆորեզը կիրառվում է պատանեական կորեակների դեպքում, իսկ իխտիոլոֆորեզը խոր բորբոքվածի դեպքում:



3.Էլեկտրոստիմուլյատոր
Այս նյութերը շատ վաղուց օգտագործվել է մկանների վարժեցման համար, դրանց շարժողական բնույթի լավացման, մաշկի ատրոֆիայի  տոնուսի բարձրացման համար: Կիրառվում է անոթային  տոնուսի  խախտման թուլացած, ծերացած մաշկի ժամանակ:


4.Վակումային մաքրող ապարատ
Էֆեկտիվորեն հեռացնում է ամբողջ կեսը, որը հավաքվում է ծակոտկիներում: Վակումային մաքրումը ավելի շահավետ է, քանի որ մաշկը չէնք փափկեցնում գոլորշու վրա:

5.Շոգեբաղնիք
Շոգեբաղնիքի շնորհիվ մաշկը մաքրվում է եղած բջիջներից և ճարպերից, ինչպես նաև ճարպագեղձերի անցքերը փակող խցանումից:
Շոգեբաղնիքից  հետո մաշկը դառնում է փափուկ, հարթ, հեշտությամբ է ենթարկվում  կոսմետիկական պրոցեդուրաներին, մաքրմանը և մերսմանը: Կոսմետիկական կաբինետներում, շոգեբաղնիքի շոգեբաղնիքի անցկացման  համար  օգտագործում են հատուկ ապարատներ: Շոգեբաղնիքի տևողությունը 5-10 մինչև 8 րոպե է:

0 մեկնաբանություն(ներ):