Սեռական օրգանները կապող ապարատը


Սեռական օրգանները կապող ապարատը
Արգանդը փողերի և ձվարանների հետ նորմալ դիրքում պահում են կապանները, որոնք բաժանվում են 3 մեծ խմբերի.
1.Կախող ապարատ
2.Ամրացնող, ֆիքսող ապարատ, այսինքն` կապաններ որոնք ֆիքսում են կախված արգանդը:
3.Հենման ապարատ` կոնքի հատակը:

Կախակալ
Կախող ապարատ
Կախող ապարատի մեջ մտնում են.
1.Կլոր կապաններ
10-12սմ երկարությամբ պարանաձև կապաններ են, դուրս են գալիս արգանդի անկյուններից, փողերի անկյուններից, փողերի սկսման տեղից քիչ ցած և առաջ, անցնում են լայն կապանի առաջնային թերթիկի տակով դեպի աճուկային խողովակների ներքին բացվածքները, մտնելով աճուկային կանալի մեջ, հովհարաձև ճյուղավորվում են` ամրանալով ցայլքի բջջանքին և մեծ սեռական շրթերին:
Կլոր կապանները արգանդի հատակը ձգում են առջևից` թեքելով  արգանդը քիչ առաջ: Հղիության ժամանակ նրանք հաստատուն են և երկարում:

2.Լայն կապաններ
Որովայնամզի երկշերտ թերթիկներ են, որոնք արգանդի կողքերից գնում են դեպի կոնքի կողմնային պատերը: Նրա վերին մասով` աջից և ձախից, անցնում են փողերը, իսկ հետին թերթիկին կպած են ձվարանները: Երկու թերթիկների արանքում, փողերից ցած, ճարպա-շարակցական բջջանք է` հարուստ արյան անոթներով և ներվային վերջույթներով:

3. Սրբան-արգանդային կապան
Արգանդի հետին մակերսից  մարմինը պարանոցի անցման սահմանում սկսվում ` կապանը, գնում է դեպի հետ, փեղեքվելով գրկում է ուղիղ աղին երկու կողմից և ամրանում սրբոսկրի առաջային մակերեսին: Այդ կապանը արգանդի պարանոցը ձգում է դեպի հետ: Ծննդաբերության ժամանակ, շնորհիվ այս կապանի և կլոր կամանների, արգանդը պահվում է իր տեղում:

4. Ձվարանի սեփական կապաններ
Սկսվում է արգանդի շարակցական հյուսվածքից և հարթ մկանաթելերից, որոնք սկսվում են արգանդի ստորին հատվածից և տարածվում են դեպի միզապարկը, կողքերից` դեպի կոնքի պատերը, հետևից ` դեպի սրբոսկրը: Այս կապանները կոչվում են հիմնական կամ կարդինալ կապաններ, որոնց շնորհիվ արգանդը ամուր մնում է իր տեղում:

Արգանդը ամրացնող ապարատ
Կազմված է շարակցական հյուսվածքից և հարթ մկանաթելերից, որոնք սկսվում են արգանդի ստորին հատվածից տարածվում են դեպի առաջ` դեպի միզապարկը`, կողքերից դեպի կոնքի պատերը, հետևից դեպի սրբոսկրը: Այս կապանները կոչվում են հիմնական կամ կարդինալ կապաններ, որոնց շնորհիվ արգանդը ամուր մնում է իր տեղում:

Հենման ապարատ
Դա կոնքի հատակի մկաններն ու փակեղներն են, որոնց շնորհիվ սեռական օրգանները մնում են իրենց տեղերում և չէն իջնում:

Կոնքի հատակ
Կոնքաելքը փակված է ուժեղ մկանափակեղային շերտով, որը կոչվում է կոնքի հատակ: Կոնքի հատակի այն մասը, որը տեղավորված է սեռական շրթերի հետին կպման և հետանցքի միջև, կոչվում է մանկաբարձական կամ առջևի շեք, իսկ կոնքի հատակի այն մասը, որը տեղավորված է հետանցքի և պոչուկի միջև, կոչվում է հետևի շեք: 
Կոնքի հատակը բաղկացած է մկանային երեք շերտից:

I.Արտաքին շերտ- կազմված է շեքի ջլային  կենտրոնում հավաքված մկաններից, որը նմանվում է կոնքի ոսկրերից կախված ութնյակի:

1.Կոճղեզ-փապարային մկան- Ընդգրկում է հեշտոցամուտքը, ամրանում ջլային կենտրոնին և ծլիկին: Այս մկանի կծկումով սեղմվում է հեշտոցամուտքը: 
2.Նստա-փապարային մկան- Սկսվում է նստատեղի ոսկերի վայրէջ ճյուղերից և ամրանում ծլիկին: 
3.Հետանցքի արտաքին սեղմակ – Շրջափակում է ուղիղ աղու վերջը: Այս մկանի խորանիստ խրձերը սկսվում են պոչուկի գագաթից, ընդգրկում հետանցքը և վերջանում  են շեքի ջլաին կենտրոնում:
4. Շեքի արտքին միջաձիգ մկան- Սկսվում է ջլային կենտրոնից և աջ ու ձախ կողմերից գնալով միանում են նստաթմբերին:

II. Կոնքի մկանների միջին շերտը
Սա  մզասեռական ստոծանին է, որը եռանկյունաձև մկանափակեղային թիթեղ է, որի միջով անցնում է հեշտոցը և միզումկը:
Միզասեռական ստոծանու առջևի հատվածում մկանախրձերը շրջապատում են միզումը, առաջացնելով արտաքին սեղմակը (սֆինկտորը), իսկ հետևի մասում գտնվող մկանախրձերը դեպի նստաթմբերը դասավորվում են լայնական ուղղությամբ` առաջացնելով շեքի խորը միջաձիգ մկանը:

III. Կոնքի մակնների նեքին շերտը-Կոչվում է ստոծանի, որը բաղկացած է հետանցքը բարձրացնող զույգ մկաններից, որոնց միջով դուրս են գալիս միզուկը և հեշտոցը:

Կոնքի մկանները
Տարբերում ենք կոնքի` 
1.Առպատային մկաններ
2.Կոնքի հատակի մկաններ

Կոնքի առպատային մակններն են
ա) ներքին զստային
բ) տանձաձև մկան
գ) մեծ գոտկային մկան
դ )ներքին փակողական մկան

Կոնքի հատակի մկանները
Մանկաբարձության մեջ մեծ դեր և նշանակություն ունեն կոնքի հատակի մկանները, որոնց ֆունկցիան  է:
1.Կոնքի հատակի մկանները հենարան եններքին սեռական օրգանների համար: Նրանց շնորհիվ այդ օրգանները պահպանում են իրենց նորմալ դիրքը: Այս մկանները լայնացնում են հետանցքը, նրանց կծկումից փակվում է սեռական ճեղքը, նեղանում է հեշտոցի և ուղիղ աղու լուսանցքը: Այս մկանները թուլանալու դեպքում միզապարկը և ուղիղ աղին իջնում են ցած: 
2. Կոնքի հատակի մկանները հենարան են նաև ներքին օրգանների համար և որովայնի մկանների հետ մասնակցում են ներորովայնային ճնշման կարգավորմանը:
3.Ծննդաբերության ժամանակ կոնքի հատակի բոլոր շերտերի մկանները ձգվելով, առաջացնում են մի լայն խողովակ, որով անցնում է պտուղը:
Պտուղը ծնվելուց հետո այս մկանները կրճատվում են և ընդունում իրենց նաղկին դիրքը:

0 մեկնաբանություն(ներ):