Սեռական օրգանների անոթավորումը


Սեռական օրգանների անոթավորումը
Որովայնային աորտան գոտկային 2-րդ ողի մակարդակին բաժանվում է 2 ճյուղի` աջ և ձախ զստային ընդհանուր զարկերակների- Art.iliaca communis dextra, sinistra.
Սրանցից յուրաքանչյուրը բաժանվում է ներքին և արտաքին զստային զարկերակների` Art.iliaca externa (դեպի ազդրը) և interna (դեպի կոնքը):
Արտաքին սեռական օրգանները անոթավորվում են ամոթուքային զարկերակով (Art. pudenta), որը սկիզբ է առնում ներքին զստային զարկերակից (Art. Iliaca interna) իջնում է ցած, ճյուղավորվելով ` անոթավորվում է արտաքին սեռական օրգանները, շեքը, հեշտոցը, ուղիղ աղին:
Ներքին սեռական օրգանները անոթավորող գլխավոր զարկերակներն են` արգանդային և ձվարանային զարկերակները:

Արգանդային զարկերակը-Art.uterina
Զույգ զարկերակներ են, որոնք սկսվում են ներքին զստային զարկերակներից (Art. Iliaca interna-ից) հարարգանդային բջջանքով գնում են դեպի արգանդ, ճանապարհին խաչվելով միզածորանների հետ, հասնում են արգանդիկողմնային մակերեսին ներքին օղի բարձրության վրա: Այդտեղ արգանդային զարկերակներից սկիզբ են առնում բավականին խոշոր ճյուղեր աջից և ձախից, որոնք արյուն են մատակարարում արգանդի պարանոցին և հեշտոցի վերին 1/3-ին: Դա արգանդային զարկերակի պարանոց-հեշտոցի ճյուղն է:
Արգանդային զարկերակի հիմնական ճյուղերը աջից և ձախից բարձրանում են վեր, փաթաթվում արգանդի կողքերին, ճանապարհին բաժանվելով բազմաթիվ ճյուղերի, որոնք սնում են արգանդի պատը, հասնում են միչև արգանդի հատակ, որտեղ տալիս են դեպի փողեր գնացող ճյուղեր, որից հետո արգանդային զարկերակի ճյուղերը միանում են ձվարանային զարկերակի ճյուղերին: Բացի այդ, անոթային խիտ ցավով արյուն է մատակարարվում արգանդի լորձաթաղանթին և որովայնամզին:

Ձվարանային զարկերակ –Art.ovarica
Սրանք զույգ անոթներ են, որոնք սկիզբ են առնում որովայնին աորտայից երիկամային զարկերակների սկսման տեղից քիչ ցած է միզածորանների հետ միասին, անոթավորվում են ձվարանները, ճյուղեր տալիս փողերին և միանում են արգանդային զարկերակի ճյուղերին: 
Սեռական օրգանները անոթավորող բոլոր զարկերակները ուղեկցովւմ են նույնանուն երակներով` մեկ զարկերակին երկու երակ:

0 մեկնաբանություն(ներ):