Սեռական օրգանների նյարդային համակարգը
Սեռական օրգանները ներվավորվում են սիմպատիկ ու պասիմպատիկ ներվային համակարգով և ողնուղեղային ներվաթելերով:
Սիմպատիկ նյարդային համակարգի ներվաթելերը սկսում են աորտային և արևային հյուսակներից, իջնում են միչև 5-րդ գոտկային ողի մակարդակը, առաջացնելով վերին ենթավորովայնային աջ և ձախ ներվային հյուսակները: Այդտեղից ներվաթելերը գնում են դեպի կոնքային հյուսակը, որտեղից ներվաթելերը ներվավորվում են կոնքի բոլոր օրգանները: Արգանդի մարմինը հիմնականում ներվավորվում է սիմպատիկ նյարդային համակարգի ներվաթելերով, իսկ արգանդի պարանոցը և հեշտոցը պարասիմպատիկ նյարդային համակարգի ներվաթելերով, որոնք կազմում են ձվարանային հյուսակը:
Արտաքին սեռական օրգանները և կոնքի հատակը ներվավորվում է ամոթույքային ներվով:
Ինտրառեցեպտորների օգնությամբ վերը նշված ներվաթելերով գրգիռները (ցավ, ջերմություն, քիմիական և այլն) հաղորդվում են գլխուղեղի կեղեվ, ենթակեղև, ողնուղեղ- սեռական օրգանների գործունեությունը կարգավորվող կենտրոններ, որտեղից շարժիչ և ռեֆլեկտոր նյարդային թելերով հաղորդում են սեռական օրգաններին և կարգավորում նրանց գործունեությունը (մկանների կծկում, կրճատում, գեղձերի հյութազատում, հորմոնների արտադրում և այլն):
Լիմֆատիկ համակարգ
Սեռական օրգանների ավշային համակարգը կազմված է ավշային անոթների խիտ ավշահանգույցներից, որոնք դասավորվում են արյունատար անոթների ուղղությամբ:
Արտաքին սեռական օրգաններից և հեշտոցի ստորին 1/3-ից ավշային անոթներով ավիշը գնում է դեպի աճուկային ավշահանգույցները:
Հեշտոցի միջին և վերին 1/3-ից և արգանդի պարանոցից ավիշը գնում է ենթավորովայնային և զստային արյունատար անոթների ուղղությամբ տեղավորված ավշահանգույցները:
Արգանդի մարմնից, փողերից, ձվարաններից ավշայինանոթներով ավիշը գնում է դեպի աորտայի և ստորին սիներակի ուղղությամբ տեղավորված ավշահանգույցները: Ամբողջ օրգանիզմի ավշային համակարգը կապված են միայն հետ ավշային ծայրակցումներով:
Կրծքագեղձեր- Կաթնագեղձեր-Mammae
Սրանք զույգ գեղձեր են` տեղակայված կրծքավանդակի առաջնային մակերեսին: Կրծքագեղձերի պարենխիման կազմված է բազմաթիվ բշտիկներից` ալվեոլներից, որոնք իրար միանալով կազմում են բլթակներ: Բլթակների միջև ընկած տարածություններում թելանման շարակցական հյուսվածք է, որտեղ կան նաև առաձգական մկանաթելեր և ճարպ: Բլթակների թիվը 15-20-նն է: Յուրաքանչյուր ծորան, չհասած պտուկին, շուրջ-պտկային շրջանում լայնանում է` առաջացնելով կաթնային պարկ: Պտուկը արտաքինցի ծածկված է նուրբ,կնճռոտ,պիգմենտացված մաշկով: Պտուկը լիում է գլանաձևկամ կոնաձև` տարբեր չափսերի: Երբեմն կարող են լինել տափակ, որը դժվարացնում է կրծքով կերակրելը: Պտուկի շուրջը մաշկը պիգմենտացիայի է ենթարկված, որտեղ կան շատ նյարդային ռեցեպտորներ (ընդունիչներ): Սեռական հասունացման շրջանում սկսում է զարգանալ կաթնագեղձերի պարենխիման: Կաթնածորանների զարգացմանը նպաստում է ձվարաններում արտադրվող ֆոլիկուլային հորմոնը, իսկ ալվելոների զարգացմանը` դեղին մարմնի հորմոնը:
Կաթնագեղձերի արյան մատակարարումը իրականացվում է կրծքագեղձային զարկերակով Art.mamaria, որը սկսվում է թևատակային զարկերակից, իսկ ավիշը ավշային անոթներով գնում է դեպի թևատակային ավշահանգույցները:
Կաթնագեղձերի ֆունկցիան կաթնատվությունն է, որը սկսվում է հղիության շրջանում, և լրիվ զարգացման է հասնում ծննդաբերությունից հետո:
Կաթի արտազատումը տեղի է ունենում հիպոֆիզի առաջային բլթի կողմից արտադրվող լակտոգեն հորմոնների ազդեցության տակ պրոլակտին հորմոն, իսկ վերջինիս գործողությունը կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի կողմից:
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment