Դիմահարդարման սենյակ

Կոսմետիկ գործողությունների ազդեցությունը ներգործուն դարձնելու համար դիմահարդարի  սենյակը պետք է լինի հարմարավետ, կահավորված, լուսավոր և մաքուր:
Առաջին հերթին պետք է պահպանել հիգիենայի կանոնները` մաքրությունը պետք է, որ բարձրության վրա  լինի: Կաբինետում հարմարավետություն ստեղծելու անհրաժեշտ պայմանները օդի ժամանակ է, այն պետք է լինի այնպիսին, որ պացիենտի մոտ հաճելի զգացողություն առաջացնի (18-29C):/Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել տաղավարը,  սպիտակեղենը պահել մաքուր և արդուկված, յուրաքանչյուր այցելուից հետո այն փոխել, իսկ կեղտոտ սպիտակեղենի համար պետք է օգտագործել  հատուկ դույլեր կամ արկղեր:

Տաղավարի տարածքը պետք է լինի 6մ2  -ուց ոչ պակաս, ապահոված լինի տաք և սառը ջրով, լավ օդափոխված համակարգով, ընդհանուր  և տեղային  լուսավորվածությամբ: Կաբինետի պատերը պետք է պատվեն այնպիսի նյութերով, որոնք հնարավոր լինի հաճախակի  ենթարկել սան մշակման (յուղաներկ, սալիկ և այլն..): Աշխատասենյակը պետք է համապատասխան ձևով սարքավորվի անհրաժեշտ հարմարանքներով` կոսմետոլոգիական բազկաթոռ, լուսամփոփ, ստերելիզատոր, աթոռ, սառնարան, սեղանիկ, պահարան, շոգեբաղնիք, էլեկտրական սալոջախ, հայելի և այլն:
Բարձր ծիծաղը, զրուցելը ` այաս ամենը գրգռիչ ազդեցություն են թողնում այցելուի վրա: Մինչդեռ այցելուն գործողությունների ընթացքում պետք է զերծ լինի հոգեկան և ներվային լարվածությունից, այլապես նպատակին ծառայած չէն լինի կոսմետոլոգիական միջամտությունները: 





Բուժական կոսմետոլոգիայի և կոսմետիկ պատրաստուկների պատրաստման տեխնոլոգիայի կաբինետների հագեցվածությունը


1.Պահարաններ
2.Կոսմետիկ բազակթոռ
3.Պտտվող աթոռ
4.Շարժողական լամպ
5.Գործիքների սեղան
6.Շոգեբաղնիք
7.Էլեկտրոասեղանային էպիլացիայի սարք
8.Դարսոնվալի ապարատ
9.Մկրատային, ունելինային կուսաչկիներ
10.Ախտահանման տուփ կամ փոխարինվող լուծույթ
11.Կոսմետիկ արդուկ
12.Ժամացույց
13.Ֆարֆոռից կամ պլասմասայից թասեր
14.Վրձիններ
15.Էլեկտրական սալիկ
16.Մոմլաթ
17.Մառլայից անձեռոցիկներ
18.Բամբակ
19.Բամբակյա ձողիկներ
20.Սրբիչներ
21.Սպիրտ
22.Նյութեր, յուղեր, թթուներ, հեղուկ կոսմետիկ նյութեր, պինդ և փոշենման  նյութեր, քսուկային պարաֆին դեղաբույսեր:

0 մեկնաբանություն(ներ):