Պճնազարդարման կրեմներ և նրանց տեսակները

Պճնազարդարման  կրեմները տարբերվում են դրանցում պարունակող ջրի քանակով,  և հաճելի հոտով: Դրանք իրենցից ներկայացնում են էմուլսիոն կրեմներ, կազմված 2 հիմնական մասից` ջրից և յուղից: Նրանք մաշկը դարձնում են առավել ճարպոտ ` փափկեցնում, սնուցում, դանդաղեցնում ծերացման պրոցեսը:
Ունեն հակաբորբոքիչ, հանգստացնող ազդեցություն, մաշկը  պաշտպանում են արտաքին անբարենպաստ գործոններից: Կախված ջրի քանակից և կրեմի  մեջ մտնող  ճարպի տեսակից նրանք բաժանվում են 3 խմբի`
1) ճարպոտ
2) կիսաճարպոտ
3) չոր

Ճարպոտ կրեմ- այս կրեմները փափկեցնում են մաշկը հիմնականում լինում են գիշերային կրեմներում, որոնք սնուցում են մաշկը:
Չոր և կիսաչոր կրեմները պարունակում են զգալի քանակությամբ բնաճարպ: Դրանք ցերեկային կրեմներն են: Դրանցից են նաև ` մաքրող, հիդրատանտային, վիտամինացված, հորմոնալ և այլ կրեմները:


Մաքրող կրեմներ- այս կրեմները օգտագործում են  այն կանայք , որոնց մաշկը բորբոքվում է ջրով և օճառով լվացվելիս: Հիմնականում օգտագործում են չոր և նորմալ մաշկի համար: Այս կրեմները օգտագործում են քնելուց առաջ դեմքի մաշկը մաքրելու համար:
Ցերեկային կրեմներ- լինում են ճարպոտ, չոր,  և նորմալ  մաշկի համար: Դրանք թեթևակի խոնավեցնում են մաշկը և լավ  հիմք են հանդիսանում դիմահարդարում կատարելիս:
 Սրանք պարունակում են բնաճարպեր և ջուր (60-80%): Մաշկը պաշտպանում է չորանալուց, ջրազրկվելուց, կարող ենք օգտագործել նաև  խառը տիպի մաշկի համար:

Սնուցող կրեմներ- սրանք իրենց կազմում ներառում են այնպիսի նյութեր, որոնք բարերար են ազդում չոր, թեփոտող և ճարպոտ մաշկի համար: Դանդաղեցնում են ծերացման պրոցեսը և մաշկի թառամելը: Սնուցող կրեմների համար որպես հիմք` կարող են օգտագործել  ցերեկային կամ գիշերային կրեմները: Հիմնական կրեմին ավելացնում են ակտիվ նյութեր, որոնք լավ ազդեցություն են թողնում մաշկի վրա: Դրանք են վիտամինները, հորմոնը, խոլեստերոլը, կոլագենը և այլ խոնավեցնող նյութեր: Այս կրեմները դեմքը դարձնում են փափուկ և հարթ:
Հիդրատանտային կրեմներ-սրանք պարունակում են մեծ քանակությամբ ջուր, որը շատ անհրաժեշտ է մաշկի խոնավությունը պահպանելու համար: Այս կրեմները հատկապես պետք է օգտագործել առավել հասուն տարիքի ժամանակ,որոնք մաշկը պարունակում ջրի քնակություն: Պարզվում է, որ երիտասարդ մաշկը պարունակում է 72% ջուր, իսկ ծերացած մաշկը 30-35% ջուր:



Վիտամինացված կրեմներ- այս տիպի կրեմնեը մեր օրերում լայն կիրառություն ունեն կոսմետոլոգիայում: Կոսմետիկական նպատակների համար օգտագործում են A, B, B6, C, D, E, F, V վիտամինները: Որոշ հիվանդությունների դեպքում  օրգանիզմում վիտամինի քանակը նվազում է, մաշկը սկսում է շերտազատվել, առաջանում է կնծիռներ և բծեր: Այդ պատճառով մաշկը պետք է ապահովել բավարար քանակությամբ վիտամիններով: Օգտագործում են վիտամինացված կրեմներ, մաշկի սնուցման և բարձր նյութափոխանակության համար:
Հորմոնալ կրեմներ-դրանք ցերեկային  կամ գիշերային կրեմներն են, որոնց  ավելացնում են կանացի սեռական հորմոններ` էստրոգեններ: Դրանք բարենպաստ ազդեցություն են թողնում մաշկի վրա, փթարմացնում բարձրացնում են առաձգականությունը, սակայն չի կարելի գործածել երակր ժամանակ, քնաի որ կարող են առաջացնել մազակալում, բորբոքում:
Սպիտակեցնող կրեմներ-օգտագործում են պեպենները, պիգմնենտները, բծերը գունաթափելու համար, ինչպես նաև դեմքի ընդհանուր մգեցման դեմ: Այս կրեմի համար հիմք են հանդիսանում  մաշկի խորքը չթափանցող վազելինով հարուստ որոշ ճարպային կրեմներ, առավել արագ են սպիտակեցնում սնդիկ պարունակող կրեմները: Սակայն դրանք պետք է օգտագործել միայն բժշկի թույլ տալու դեպքում, քանի որ կարող է առաջացնել ալերգիա, ուժեղ մաշկաբորբ:
Սպորտային կրեմենր- օգտագործում են անբարենպաստ ազդեցությունից պաշտպանելու համար: Սառեցնում են մաշկը, պաշտպանում ուժեղ քամուց, արևից, հիմնականում օգտագործում են սարերում: Այս կրեմի հետ կարող ենք օգտագործել դիմափոշի, որն ունի պաշտպանիչ հատկություն:

0 մեկնաբանություն(ներ):