Կանանց և տղամարդկանց անպտղություն


Կանանց անպտղություն
Ամենահաճախակի պատճառը համարվում է սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները: Ավելի հաճախ անպտղությամբ է ուղղեկցվում արգանդափողերի բորբոքումը, որի ժամանակ առաջանում է արգանդափողերի անանցելիություն: Հաճախ անպտղությունը առաջանում է վիժումից կամ ախտաբանական ծննդաբերությունից հետո, հատկապես վտանգավոր է աբորտը առաջնային հղիության դեպքում, քանի որ կարող է լինել արգանդի լորձաթաղանթի վնասում:   Ձվարանների բորբոքման  դեպքում խանգարվում է օվուլյացիան, որի հետևանքով ձվաբջիջը չի ընկնում որովայնի խոռոչ, իսկ կպումների դեպքում ձվաբջիջը չի կարող ընկնել արգանդափող:  Բացի դրանից օնֆորիտը  կարող է խանգարել ձվարանների էնդոկրին ֆունկցիան:
Անպտղության մեջ  մեծ է էնդոցերվիտի դերը: Կոլպիտը նույնպես կարող է բերել անպտղության, թարախային արտադրությունը ոչնչացնում է սպերմատոզոիդներին: Անպտղությանը նպասում են նաև ` էնդոկրին խանգարումները, սեռական օրգանների միքսեդեման, հիպոթիրեոզը, շաքարային դիաբետի ծանր ձևերը, ճարպակալումը և այլն:
Անպտղության պատճառ կարող է լինել նաև տրավմաները, սեռական օրգանների տեղաշարժերը, հեշտոցի պատերի արտանկումը, միզասեռական խուղակները:
Անպտղության պատճառ կարող է հանդիսանալ նաև իմունոլոգիական ֆակտորները (կնոջ օրգանիզմում հակամարմինների առաջացում սպերմատոզոիդների նկատմամբ):

Տղամարդկանց անպտղություն
Առավել հաճախ հանդիպվող պատճառներից է սպերմատոգենեզի խանգարումը, որը հետևանք է բորբոքային հիվանդությունների, տրավմաների, ֆիզիկական, քիմիական ֆակտորների, նեյրոէնդոկրին  խանգարումների, ալկոհոլիզմի հետ: Հազվադեպ տղամարդու անպտղությունը կապված է սեռական թուլության, սերմնածորանի, միզուկի սպիական փոփոխությունների հետ: Անպտղություն առաջանում է ասպերմիայի, ներկրոսպերմիայի, օլիգոսպերմիայի: Բացի էակուլհատում սպերմատոզոիդների քանակական և որակական պարունակությունը նշանակություն ունի նաև սերմնահեղուկի բիոքիմիական կազմը:

Ախտորոշում
Պատճառը պարզելու համար պետք է հետազոտվի զույգը, քանի որ տղամարդու անպտղության պատճառը պարզելը ավելի հեշտ է:  

Տղամարդու անպտղության պատճառը պարզվում է արդեն իսկ հարցումից և զննումից հետո:
Բայց դիագնոզը ճիշտ դնելու համար հետազոտում են թարմ սպերման, որը հետազոտելու համար հավաքում են Na-հիդրոկարբոնատի լուծույթով լցված անոթի մեջ, ընդհատված սեռական հարաբերությունից հետո:
Նյութը պետք է հասցնել լաբարատորիա ոչ ուշ 30-40ր հետո: 1 կաթիլ սպերման քսում են առարկայական ապակուն և հետազոտում:
Սպերմատազոիդի քանակը որոշվում է ցանցավոր խցիկի միջոցով պարտադիր կերպով  հաշվելով 1մլ սպերմատազոիդների քանակը և շարժունակության տոկոսը:
Այդ փոփոխությունները կարող է լինել ժամանակավոր և պետք է այդ հետազոտությունը կրկնել:
 Կնոջ անպտղության պատճառը պարզելու համար անհրաժեշտ է լրիվ և բազմակողմանի հետազոտել կնոջը: Ուշադրություն են դարձնում այն խանգարումներին, որոնք կարող է պատճառ հանդիսանալ անպտղության համար: Անամնեզի հավաքման ժամանակ, պարզվում է մանկածնության ֆունկցիան: Ուշադրություն են դարձնում մարմնակազմությանը, հասակին, կրծքագեղձերի զարգացվածությանը, գինեկոլոգիական հիվանդություններին, բորբոքային հիվանդության, արգանդի էռոզիա և այլն:
Կատարվում է գինեկոլոգիական հետազոտություն, լրացուցիչ  մեթոդներից` արյան կլինիկական քննություն, քսուկի բակտերիոսկոպիա: Ձվարանների վիճակը որոշվում է ֆունկցիոնալ դիագնոստիկ տեստերով:  Մեզում և արյան մեջ որոշվում է գոնադոտրոպ հորմոնը: Ներքին սեռական օրգանների վիճակը պարզելու համար կատարում են լապարասկոպիա:
Գենետիկական անոմալիաների կասկածի դեպքում կատարում են բժշկագենետիկական  քննություն հատուկ մասնագիտացված հիմնարկներում:



0 մեկնաբանություն(ներ):