Սննդային տոքսիկոինֆեկցիաներ


Սննդային տոքսիկոինֆեկցիաներ


Սննդային տոքսիկոինֆեկցիաները սուր աղիքային ինֆեկցիաների խումբ է, որը առաջանում է սննդի մեջ այնպիսի մթերքի օգտագործումից, որը կեղտոտած է պաթոգեն կամ պայմնանական պաթոգեն մանրեներով: Հարուցիչները տարբեր են` սալմոնելաները, էնտերոկոկերը, բացիլները, կլեպսիլաները, ստաֆիլակոկերը, ստրեպտոկոկերը, խլոստրիդիաները: Այս բոլոր հարուցիչների ընդհանուրը այն է, որ ընդունակ են արտադրել էնտերետոքսին: Արտաքին միջավայրում կարող է կուտակվել սննդի մեջ և մարդը հիվանդանա: Սննդային տոքսիկոինֆեկցիաները զոոանթրոպոնոզ ինֆեկցիաներ են, որի աղբյուրը և մարդն է և կենդանիները: Վարակվում են օրալ-ֆեկալ ճանապարհով: 
Հարուցիչը և դրանց արտադրած էկզոտոքսինը օրգանիզմ են անցնում սննդի հետ միասին, հասնում բարակ աղիքներ և զարգանում է գաստրոէնտերիտ  կամ բորբոքում  և օրգանիզմի ինտոքսիկացիա: 
Գաղտնի շրջանը 3 օր է: Հիվանդությունը սկսվում է թուլությամբ, որովայնի կծկողական ցավերով, սրտխառնոցով:
Լինում են բազմակի փսխումներ և լուծ 10-15 անգամ:
Կղանքը, լորձը, արյուն չի պարունակում: Լինում է դող, սարսուռ, ջերմություն, գլխացավ, որը կարող է տևել մի քանի օր, կարող է առաջանալ ջրազրկում, ճնշումը իջնում է, կոլապս, շոկ կարող է առաջանալ: Հիվանդությունը փոքրերի մոտ կարող է բարդանա սեպսիսով, սիրտ-անոթային անբավարարությունով, շոկով: Ախտորոշումը հաստատվում է փսխման զանգվածի, կղանքի և սննդի մնացորդների BAK հետազոտություն:
Բուժումը
Սուր շրջանում  անկողնային ռեժիմ, լիարժեք խնամք: Անմիջապես կատարում են ստամոքսի լվացում, ջրով, 2%-ոց սոդայով, 0,1%-ոց կալիում պերմանգանատով: 
Կատարում են հոգնա, ստամոքսի լվացումից հետո կարելի է պահել 1-2 սոված օր(թեյեր, մրգահյութեր) խնայող սնունդ են տալիս: Որպեսզի ջրազրկում չառաջանա տալիս են ռեգիդրոլ, ծանր դեպքերում ն/ե հեղուկներ` ֆիզ. լուծույթ, ռինգեր, 5%-ոց գլյուկոզա, դիսոլ, տրիխոզ, և այլն: Վիտամիններ և ֆերմենտներ են տալիս ` պեպսին, մեզիմ, պանկրեատին, բարդությունների դեպքում նշանակում են անտիբիոտիկներ: 

0 մեկնաբանություն(ներ):