Որովայնային տիֆ



Որովայնային տիֆը սուր աղիքային  ինֆեկցիա է, որը բնութագրվում  է ինտոքսիկացիայով,  բակտերեմիայով, լյարդի և փայծախի մեծացումով, բարակ աղիների ավշային ապարատի ախտահարումով: 
Հարուցիչը սալմոնելաների ցեղին պատկանող սալմոնելա տիֆն է (D խմբի ) աէրոբն է: 
Սպոր պատիճ չի առաջացնում, կայուն է, եռացնելուց ոչնչանում է:  
Հարուցիչը արտադրում է կղանքով, մեզով և թքով: Հենց հիվանդության գաղտնի շրջանից սկսած արտադրություն դուրս գալուց և ամբողջ հիվանդության ընթացքը նույնիսկ  լավացումից հետո: Որովայնային տիֆով վարակվում են օրալ ֆեկալ ճանապարհով (ջրով, սննդով) ինչպես նաև կենցաղային ճանապարհով  հաճախ հիվանդանում են ամռանը և աշնանը 15-30 տարեկանում: Հարուցիչը օրգանիզմ է թափանցում  բերանով, հասնում է բարակ աղիքներ տեղակայվում է ավշային հանգույցներում, որտեղ էլ կատարվում է նրանց բազմացում, այդ տեղից էլ մտնում է արյուն առաջացնումբակտերեմիա:
Սալմոնելան ոչնչանալուց օրգանիզմում կուտակվում է էնդոտոքսին, որից էլ զարգանում է ինտոքսիկացիա: 
Բակտերիաները արյան հետ տարածվում է ամբողջ օրգանիզմ և ախտահարում է տարբեր օրգաններ, հյուսվածքները, օրինակ` լյարդը, փայծախը:
Կլինիկան 
Հիվանդության գաղտնի շրջանը 3ժ25 օր է: Հիվանդությունը ընդհանում է շրջանով:
1.Սկզբնական երևույթների շրջան
2.Ծաղկման շրջան
3.Ռեկովալենսացիայի շրջան
4. Ելքի շրջան
1.Սկզբնական շրջանը բնորոշվում է աստիճանական զարգացումով, առաջանում է թուլություն , քնի խանգարում, գլխացավ, ջերմություն:
Տևում է 4-7 օր, ավարտվում է, երբ ջերմությունը հասնում է 40աստիճան:
Հիվանդը գունատվում է լինում, լեզուն պատված  մոխրագույն փառով, բայց լեզվի ծայրերը ազատ են լինում, որովայնը փքված է, լյարդն ու փայծախը մեծանում են:
2.Ծաղկման շրջանում լինում է բարձր ջերմություն, ուժեղ ինտոքսիկացիա, հիվանդությունը թույլ է լինում, արգելակված, չի շփվում շրջապատի հետ:
Կարծես քնած է լինում, աչքերը փակում է, հարցերին չի պատասխանում: Լինում են հալուցինացիաներ և զառանցանք: Այս վիճակը կոչվում է ստատուս տիֆուզուս: Ծաղկման շրջանում մաշկի վրա առաջանում է վարդացան, որի տիֆի  ամենակարևոր նշանն է: 
Ցանը լինում է որովայնին, կրծքին: 5 օրից անցնում է, թողնելով պիգմենտացիա: 
Տիֆին բնորորոշ է ձեռքերի ափերի դեխնավուն երանգը, որը կոչվում է ֆիլիպովիչի ախտանիշ:
Հիվանդների ճնշումը ցածր է լինում, բրադիկարդիա է լինում:
3.Ապաքինման շրջանը բնութագրվում է ջերմության իջեցումով, քնի և ախորժակի նորմալացումով, օրգանների ֆունկցիաների վերականգնումով: 
4.Ելքի շրջանը որոշ հիվանդների մոտ, չնայած բուժմանը առաջանում էր սրացումներ, ռեցիդիվներ, բարդություններ:
Տիֆի բարդությունները լինում են սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ:
Սպեցիֆիկ բարդությունները  կախված են հիվանդության զարգացման հետ, 2-4 շաբաթում:
Դրանք են`
Աղիքային արյունահոսություն 
Աղիքի թափածակումը` պերֆորացիա
Ինֆեկցիոն տոքսիկ շոկը 
1.Աղիքային արյունահոսության ժամանակ լինում է արյունահոսություն լորձաթաղանթից դեպի աղու լուսանցք:  Առաջանում է տախիկարդիա, ճնշումը իջնում է, մաշկը գունատ է, սառը քրտինքով պատված: Կղանքը ձյութանման է, կոչվում է մելենա:
2.Աղիքի պերֆորացիայի դեպքում զարգանում է պերիտոնիտ: Առաջանում է որովայնի մկանների լարվածություն, հաճախացած շնչառություն, դաշույնի հարված հիշեցնող ցավ, ջերմություն տախիկարդիա, Շլյոտկին Բլյումբերգը + է, փորափցանք: Այս դեպքում անհրաժեշտ է շտապ վիրաբուժական միջամտություն:
3.Ինֆեկցիոն տոքսիկ շոկի դեպքում առաջանում է սեպսիս, սեպտիկ շոկ:
Հիվանդի վիճակը շատ վատանում է, պուլսը դառնում է թելանման, ճնշումները, զարգանում է անուրիա: Ոչ սեպտիկ բարդությունները պայմանավորված են երկրորդնային ինֆեկցիայով, թոքաբորբ, պելիոնեֆրիտ և այլն: 
Որովայնային տիֆը ախտորոշում են կլինիկայով, էպիդերմիոլոգիայով, և լաբորատոր հետազոտություններով: 
Արյան անալիզը լինում է լեյկոպենիա, լիմֆոցիտոզ, բարձր ROЭ: Բակտերիոլոգիական քննության համար վերցնում են արյունը, կղանքը, մեզը, ստամոքսահյութը: Հետազոտում են նաև արյան շիճուկը վիդալի ռեակցիայով, հայտնաբերում են հակամանրէ:
Բուժումը
Տիֆով հիվանդները բուժվում է ինֆեկցիոն բաժանմունքում: Պետք է խիստ անկողնային ռեժիմ: Մաշկի և լորձաթաղանթի խիստ խնամք է պետք, պարկելախոցերը և ստոմատիտը կանխելու համար: Հիվանդներին նշանակում են լիարժեք սնունդ, սեղան N4, յուղոտ և սուր կերակրատեսակներ չի կարելի մի քանի ամիս: 
1-ին օրերին  հիվանդներին բացի շատ ջրից ոչինիչ  չէն տալիս  ուտելու: Փորկապության դեպքում չի կարելի լուծողական: Անհրաժեշտության դեպքում  ցուցված է հոգնա: Մեթեորիզմի  դեպքում ածխաջրերը  սահմանափակում են: Հիվանդներին նշանակում են անտիբիոտիկներ, ամբողջ տենդի շրջանում և ևս 10օր  նորմալանալուց հետո:  Նշանակում են լեվոմիցիտին , ամպիցիլին, ամոքսացիլին, ցիտրոֆլոքսացին, բակտիզմ և այլն:
Դեզինտոքսիկացիայի համար նշանակում են ն/ե հեղուկ: 
Հիվանդներին դուրս են գրում հիվանդանոցից լրիվ առողջանալուց  մեզի կրկնակի BAK անալիզից հետո, բայց ոչ շուտ քան ջերմությունը իջնելուց 21-րդ օրը: Դուրս գրվելուց հետո 3 ամիս գտնվում է դիսպանսեր հսկողության տակ: 
Պարատիֆ A, պարատիֆ B
Սրանք սուր ինֆեկցիոն հիվանդություններ են, որոնք իրենց էպիդեմիոլոգիայով, պաթոգենոզով և կլինիկայով նման են որովայնային տիֆին: Ավելի թեթև ընթացք ունեն:

0 մեկնաբանություն(ներ):