Դեղաձևեր ներարկման համար: Փափուկ դեղաձևեր


Դեղաձևեր ներարկման համար

Դեղանյութերի ներմուծումը անմիջապես հյուսվածքների խոռոչներ կամ օրգանիզմի հեղուկ միջավայրի մեջ, մաշկածածկույթների և լորձաթաղանթի ամբողջականությունը խախտելու միջոցով կոչվում է ներմուծման ներարկող (ինեկցիոն) կամ ներարկում:
Ներարկաման համար օգտագործում են տարբեր դեղաձևեր, ենթամաշկային ներարկման համար օգտագործում են լուծույթներ և սուսպենզիաներ, միջմկանային ներարկման համար` ջրային, յուղային լուծույթներ, սուսպենզիաներ:
Ներերակային թույլատրվում է միայն ջրային լուծույթների ներարկումների համար, հեղուկ դեղաձևեր պատրաստելու համար, որպես լուծիչ հիմնականում օգտագործում են ջուր ներարկելու համար:
Aqua pro injectionibus (ջուր ներարկելու համար)
Ներարկումների համար օգտագործում են միայն ստերիլ դեղաձևեր, որոնց մեջ սերջացման հետևանքով ոչնչացված են միկրոբները և նրանց սպորները: Ներարկումների համար դեղանյութերը թողարկվում են ամպուլաներով կամ սրվակներով: Դեղանյութերը ամպուլաների մեջ պիտանի են միանվազ օգտագործման համար, քանի որ բացելուց հետո էությունը խախտվում է: Սրվակների դեղանյութերը կարելի է օգտագործել մի քանի անգամ, որովհետև դրանք կարելի է աարտեցիկորեն բացել և նորից փակել:


 Փափուկ դեղաձևեր
Փափուկ դեղաձևերին են վերաբերվում քսուկները, մածուկները, լինիմենտները, դեղամոմերը:
Քսուկններ unguentum
Արտաքին օգտագործման համար հատուկ դեղաձևեր են, որոնք ունեն մածուցիկ կունտիֆեկցիա:
Քսուկները կազմված են դեղանյութերից և քսուկի հիմքից, որը տալիս է նրան մածուցիկություն:
Որպես քսուկային հիմք օգտագործում են, վազելին, խոզի ճարպ:




Մածուկներ Pastae
խիստ թափանցիկ է, որը պարունակում է 25
%-ից ավելի փոշեձև նյութեր: Մածուկ ստանալու համար բացի քսուկային հումքից օգտագործում են խոնավ վերքամակերեսները և այրվածքները բուժելու համար նաև ատամնաբուժական պրակտիկայում:
Լիմիտներ liniment
Թանձր կամ դոնդողանման դեղաձև է արտաքին օգտագործման համար: Հեշտ հալվում է մարմնի ջերմաստիճանում, որպես հիմք օգտագործում են բուսական յուղեր` դեղձի, արևածաղկի, նուշի և այլն: Օգտագործելուց առաջ թափահարում են:
Դեղամոմեր suppositoria
Դոզավորված դեղաձևեր են, որոնք սենյակային ջերմաստիճանում կարծր են հալվում ենմարմնի ջերմասստիճանում:
Դեղամոմերը կազմված են դեղանյութերից և դեղամոմային հիմքից, որպես հիմք օգտագործում են կակաոյի յուղ, բուսական և կենդանական ճարպեր: Ուղիղ աղիքային ռեկտալ դեղամոմեր, կոնաձև են կամ օրգանաձև սույր ծայրով, նշանակում են ուղիղ աղիք մտցնելու համար:
Հեշտոցային դեղամոմեր , գնդաձև են կամ ձվաձև, տափակ լայն հիմքով նշանակում են հեշտոց մտցնելու համար:
Ցուպիկներ bacilli ունեն երկար ձև, նախատեսված է միզուղիղայիններ մտցնելու համար:

0 մեկնաբանություն(ներ):