Ակնագնդի ներքին կորիզը
Ակնագնդի ներքին կորիզը կազմված է թափանցիկ անոթազուրկ, լուսաբեկիչ միջավայրերից, որոնց միջով լուսային ճառագայթներն անցնելիս բեկվում են հավաքվում մի կետում և ընկնում ցանցենու վրա: Այդ գոյացություններն են ոսպնյակը, ապակենման մարմինը և աչքըի խցիկներում լցված հեղուկը:
Ոսպնյակը երկուռուցիկ թափանցիկ մարմին է, գտնվում է բլթի ետևում, ոսպնյակի նյութը մակերեսին ավելի փափուկ է քան խորքում, արտաքինից ոսպնյակը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով, որը ոսպնյակի կլոր կապանով միանում է թարթչային մարմնին: Քանի որ ոսպնյակի նյութը մակերեսին փափուկ է, նրա պարկի ձգման ժամանակ ոսպնյակի կորությունը փոփոխվում է, ոսպնյակը փափկանում է, իսկ պարկի թուլացման ժամանակ, ոսպնյակը ավելի կոր է դառնում: Ոսպնյակի կորությունը այս փոփոխության ժամանակ փոփոխվում է լուսային ճառագայթի բեկման անկյունը, որը հնարավորություն է տալիս տեսնելու մոտ և հեռու տեղադրված առարկաները: Այս երևույթը կոչվում է ակոմոդացիա: Հեռու գտնվող առարկաները դիտելիս ոսպնյակը կախվում է և լուսային ճառագայթները քիչ են բեկվում և ընկնում ցանցենու վրա: Մոտ գտնվող առարկաները դիտելիս ոսպնյակը ոսպնյակը հաստանում է, ճառագայթները շատ է բեկվում և ընկնում ցանցենու վրա:
Ապակենման մարմինը դոնդողանման նյութ է, լցված ակնագնդի խոռոչում, ցանցենու ներսում: Այն թափանցիկ անոթազուրկ լուսաբեկիչ միջավայր է: Արտաքինից պատված է, բարակ շարակցահյուսվածքային թաղանթով:
Աչքի խցիկները եղջերաթաղանթի և ծիածանաթաղանթի միջև ճեղքը կոչվում է աչքի առաջային խցիկ:
Աչքի խցիկները լցված են հեղուկով, և իրար հետ հաղորդակցվում են բբի միջոցով: Այս հեղուկը սնուցում է աչքի անոթազուրկ գոյացությունը պայմանավորվում է ներակնային ճնշումը: Այս հեղուկը առաջացնում է հետին խցիկում թարթչային մարմնի անոթներում, և անընդհատ արտահոսում է առաջային խցիկից:

0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment