Տեսողական զգայարան` աչք (oculus)
Տեսողական զգայարանը կազմված է ակնագնդից, և նրան շրջապատող օժանդակ ապարատից:
Այս 2-ը միասին տեղադրված են ակնախորշում:
Տեսողական զգայարանը կազմված է ակնագնդից, և նրան շրջապատող օժանդակ ապարատից:
Այս 2-ը միասին տեղադրված են ակնախորշում:
Ակնագունդը կազմված է 3 թաղանթներից և աչքի ներքին կորիզից:
Ակնագնդի թաղանթներն են`
1.արտաքին ֆիբրոզ
2.միջին անոթաթաղանթ
2.միջին անոթաթաղանթ
3.ներքին զգացող թաղանթ կամ ցանցաթաղանթ:
Ֆիբրոզ թաղանթը կազմված է շարակցական հյուսվածքից, նրա հետին մեծ մասը կարծր սպիտակ գույնի անթափանց թաղանթը` որը ակնագնդին տալիս է ձև, նա պաշտպանում է ակնագունդը արտաքին վնասվածքներից, այն կոչվում է սպիտակուցային թաղանթ, կամ սկլերա, կարծրենի: Ֆիբրոզ թաղանթի առաջնային մասը թափանցիկ է, և կոչվում է եղջերաթաղանթ, այն ավելի կոր է քան սպիտակուցային թաղանթը, ուստի առաջ է թթված:
Միջին թաղանթ այնգտնվում է ֆիբրոզ թաղանթի տակ, հարուստ է արյունատար անոթներով, որոնք սնուցում են աչքը:
Անոթաթաղանթի առաջնային մասը կոչվում է ծիածանաթաղանթ: Ծիածանաթաղանթում պարունակում է մելանին ֆիգմենտ, որով պայմանավորված է աչքի գույնը: Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է մի անցք բիբը:
Ծիածանաթաղանթի հաստության մեջ կան շրջանաձև և ճառագայթաձև դասավորված հաստ մկանաթելեր, որոնք կծկվելով նեղացնում կամ լայնացնում են բիբը, կարգավորելով նրանով անցնող լուսային ճառագայթների քանակը, և աչքը հարմարվում է ուժեղ լուսավորվածությանը ու մթությանը: Այս երևույթը կոչվում է ադապտացիա: Ուժեղ լուսավորվածության ժամանակ կծկվում են շրջանաձև մկանաթելերը, և բիբը նեղացնում է, իսկ մթության պայմաններում կծկվում են ճառագայթաձև մկանաթելերը բիբը լայնանում է:
Ծիածանաթաղանթը դեպի հետ փոխվում է թարթչային մարմնի: Թարթչային մարմինը անոթաթաղանթի ամենահաստ մասն է, այն ոսպնյակի կլոր կապանով միանում է ոսպնյակի պարկին: Թարթչային մարմնի հաստության մեջ կան հաստ մկանաթելեր, որոնց կծկման կամ թուլացման ժամանակ ձգվում կամ թուլացնում է ոսպնյակի պարկը փոխելով ոսպնյակի կորությունը, անոթաթաղանթի հետին մասը կազմում է բուն անոթենին:
Ներքին զգացող թաղանթ

Ներքին զգացող թաղանթը գտնվում է անոթաթաղանթի տակ, այն կազմված է նյարդային բջիջներից, որոնք առաջացնում են 3 հիմնական շերտեր ներքին շերտում հանգույցային ներյրոններն են, միջին շերտում երկբեռ նյարդային բջիջներն են, իսկ արտաքին շերտում լուսազգաց ռեցեպտոր բջիջներն են:
Նյարդային բջիջների աքսոնները առաջացնում են տեսողական ներվը, որը ակնախորշից անցնում է գանգի խոռոչ և նրա միջային խրձերը խազվելուց հետո, ավարտվում է ծոծրակային բլթի տեսողական կենտրոնը:
Լուսազգաց բջիջները նման են ցուպիկների և գավաթների: Ցուպիկներով պայմանավորված տեսողությունը մթության պայմաններում, իսկ գավաթներով տեսողությունը լուսավորվածության պայմաններում և գույնային տեսողությունը :
Ցանցենու այն հատվածը, որտեղից դուրս է գալիս տեսողական ներվը, զուրկ է լուսազգաց բջիջներից և կոչվում է կույր մաս, սրանից քիչ կողմնայնորեն, գտնվում է դեղին բիծը, որը ցանցենու ամենալուսազգաց մասն է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ ցուպիկներ և գավաթներ, դեղին վզից դեպի առաջ գավաթների թիվը աստիճանաբար պակասում է ցուպիկները ցուպիկները ավելանում:

0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment