Ցելիակի հիվանդություն


Ցելիակի հիվանդությունը աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ բարակ աղիները բորբոքվում են և կորցնում սննդանյութեր ներծծելու հատկությունը: Հիվանդությունը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում: Հիվանդության ախտանշաններն են. որովայնային ցավը, վքնածություն, ինչպես նաև փորլուծություն: Այս ախտանշանները ի հայտ են գալիս գլուտենի օգտագործումից, որը բուսական ծագման սպիտակուց է, և հանդիպում է հացում, մակարոնեղենում, վարսակում և գարուց պատրաստված գարեջրում: Այժմ չկա որևէ բուժում Ցելիակի հիվանդության համար և իրավիճակը կարգավորելու միակ ճանապարհը գլուտեն պարունակող մթերքների բացառումն է սննդակարգից:
Ցելիակի հիվանդություն

Ցելիակի հիվանդության պատճառները ներկայումս անհայտ են:  Հիմա Նորվեգիայի Հանրային Առողջության Ինստիտուտի կողմից իրականացված երկարատև հետազորությունների արդյունքում առաջարկվել է, որ այս հիվանդության հարուցիչը կարող է լինել էնտերովիրուսը: Էնտերովիրուսները վիրուսների մի խումբ են, որոնց բնորոշ է մեղմ ինֆեկցիոն հիբվանդությունների առաջացումը, սակայն կարող են հանգեցնել լուրջ հիվանդությունների, եթե ախտահարեն կենտրոնական նյարդային համակարգը: Երկու հիմնական էնտերովիրուսներն են էխովիրուսը և կոքսակիվիրուսը, որոնք մի շարք վիրուսների հետ առաջացնում են պոլիոմիելիտ  և ձեռքի, ոտքի, բերանի հիվանդություններ: Ինֆեկցիան ավելի տարածված է մինչև 3 տարեկան երեխաների մոտ, իսկ մեծահասկաները ունեն իմունային անընկալություն:
Հետազոտությունների հիման վրա կա կարծիք, որ էնտերովիրուսը հանգեցնում է պատնեշային ֆունկցիայի խախտման, որն էլ իր հերթին մեծացնում է Ցելիակի հիվանդության ռիսկը:
Հետազոտությունը իր մեջ ներառում է 3 ամսեկանից մինչև 10 տարեկան 220 երեխաների կղանքի ամսեկան նմուշառում, որոնցում ստուգվում է էնտերովիրուսի և ադենովիրուսի առկայությունը;
Հետազոտողները հայտնաբերեցին, որ այս երկու վիրուսները ավելի հաճախ հանդիպում են մինչև Ցելիակի հիվանդության հակամարմինների առաջացումը:
Էնտերովիրուս առկա է եղել 2135 կղանքի նմուշներից 370-ում, որ կազմում է ընդհանուրի 17%-ը: 73 երեխաների մոտ առկա էր առնվազն մեկ դրական նմուշ, որոնցում վիրուսների քանակը հասնում էր առավելագույնին աշնան ամիսներին:
Ադենովիրուսը հաստատվեց 2006 օրինակից 258-ում՝ կազվելով 13%: 61 երեխայի մոտ առկա էր դրական նմուշ, որը եղանակային կախվածություն չուներ, որը առկա էր էնտերովիրուսի դեպքում:
Սա բերեց այն եզրակացության, որ ադենովիրուսը կապ չուներ Ցելիակի առաջացման հետ: Գոյություն ունեցող հետազոտությունները փաստում են, որ Ցելիակը հայտնաբերվում է գրեթե միայն HLA-DQ2 կամ HLA-DQ8 հապլոտիպ ունեցող մարդկանց մոտ, ովքեր կազմում են մոտ 40%:
Չնայած հետազոտությունների հեղինակները պնդում էին , որ բացառել են  պատճառահետևանքային կապը, որը կարող էր կողմնորոշել Ցելիակի հիվանդության կլինիկական ախտորոշուման ժամանակ   և դրանից  հետո  ինֆեկցիաների ուսումնասիրության հարցում, նրանք ընդունել են, որ չեն կարուղ ենթադրություններ անել ցելիակի հիվանդության և էնտերովիրուսների կապի վերաբերյալ ՝ գենոտիպից դուրս: Չնայած դրան նրանք կարծում են, որ իրենց արդյունքները կարող են կիրառվել Ցելիակով հիվանդների դեպքում:
 Այսպիսով հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ վաղ տարիքում էնտերովիրուսով վարակումը ռիսկի գործոններից մեկն է ցելիակով վարակվելու, որը կարող է հետևանքներ ունենալ ամբողջ կյանքի համար: Գլուտենի ընդունումից հետո բոլոր ռիսկի գործոնները՝ էնտերովիրուսների որոշ տեսակների բարձր տիտրը, երկարատև ինֆեկցիաները  ներգրավվում են ախտահարման մեջ:


https://www.news-medical.net/news/20190215/Celiac-disease-may-be-caused-by-gastrointestinal-infection-in-childhood.aspx?fbclid=IwAR2X6rBGudRPqV98_z1zXviRv_mQNfMHVkmW_SQrmC3bwx_v4uQ-yzaSqRM
Թարգմ․ Մարինե Չոբանյան

0 մեկնաբանություն(ներ):