Կոսմետոլոգիայում օգտագործվող հիմնական նյութերի դասակարգումը



Մաշկի վրա ուժեղ կենսաբանական ազդեցություն ունեցող նյութերի խմբին են պատկանում վիտամինները, հորմոնները, ֆոսֆատիդները, բնաճարպերը, ամինաթթուները, ֆերմենտները, կենդանական և բուսական լուծամզվածքները (հալվե, երիցուկ, հացահատիկի լուծամզվածքները, սաղմանյուղը):
Սաղմանյուղը- ստացվում է ծլած սերմերից` ցորենի եգիպտացորենի հատիկներից ստացված յուղը պարունակում է վիտամիններ, բուսական հորմոններ, ֆերմենտներ, բնաճարպեր: Այն համարվում է հիանալի մթերք: Կոսմետիկական բարձր արդյունավետ պատրաստուկներից ստացման այսպիսի պատրաստուկները լավ ազդեցություն են թողնում չոր, կամ զգայուն և բորբոքված մաշկի համար:



Ձիթապտղի յուղ- չի չորանում օդում, համարվում է լավ ճարպոտող և մաշկը լավ վիճակում պահպանող միջոց: Օգտագործվում է ճարպոտ դիմակներ պատրաստելու համար:


Կակաոի յուղ- բուսական պինդ յուղ է, սնում է  մաշկը և այն պահպանում լավ վիճակում: Լայն կիրառություն ունի կոսմետիկայում, ու մտնում է կրեմի շրթնաքսուկների կազմի մեջ, որպես չորացումից պաշտպանվելու միջոց: 


Վազելին- ստացվում է նավթամթերքների մշակման դեպքում:  Լավ նյութ է համարվում բուժական կրեմների համար:


Լանոլին - ոչխարի բրդից ստացվող ճարպանման նյութ է: Արտաքինից հիշեցնում է վազելին: Ունի դեղնավուն  գույն և յուրահատուկ տհաճ հոտ, փափկեցնում և սնուցում է մաշկը:
Սպիտակ կավ- սա շոշափելի սպիտակ ճարպոտ փոշի է, ներծծում է մաշկի  արտազատուկները (
ճարպեր, քրտինք) և այդ պատճառով մտնում է որոշ բուժական պուդրաներում,  չորացնող և ճարպազրկող դիմակների կազմի մեջ:


Բորակ- իրենից ներկայացնում է գլիցերինի և ջրի մեջ լուծվող սպիտակ թափանցիկ բյուրեղներ: Էմուլսացնում է ճարպը, փափկեցնում  վերնամաշկը: Կոսմետիկայում օգտագործվում է կոշտ ջրի փափկեցման կրեմները պահպանելու ճարպերի մոմերի և ճարպանյութերի էմուլսացման համար:
Սալիցիլաթթու- կոսմետիկայում օգտագործվում է հաճախակի: Թույլ խտությամբ լուծույթ է,  ախտահանում է մաշկը, թեթևակի չորացնում այն, վերացնում տհաճ հոտը, և պակասեցնում քորը: Բարձր խտությունը
5-10 %-ը արագ չորացնում է մաշկը, օգտագործվում է կոշտուկների, գորտուկների հեռացման, դեմքը սպիտակեցնելու համար:

0 մեկնաբանություն(ներ):