ԳՐԻՊ



ԳՐԻՊ
Գրիպը վիրուսային ինֆեկցիոն հիվանդություն է, որը բնորոշվում է ինտոքսիկացիայով, և վերին շնչուղիների լորձաթաղանթների ախտահարմամբ:
Էթիոլոգիա- հարուցիչը ՌՆԹ վիրուսն է: Տարբերում են վիրուսի 3 տիպ` A,B և C:
Գրիպի A տիպի վիրուսը խիստ փոփոխական է : Հետևաբար գոյանում են վիրուսի նոր տեսակներ, որոնք էլ առաջացնում են համաճարակներ: 
Գրիպի B և  C տիպի վիրուսներն ունեն համեմատաբար կայուն անտիգենային կառուցվածք:
Գրիպի անկայուն է արտաքին միջավայրում: Երկար է պահպանվում ցածր ջերմաստիճանում: Սենյակային ջերմաստիճանում այն ոչնչանում է մի քանի ժամից, իսկ 50-60 աստիճան տաքացնելիս մի քանի րոպեից:  Ոչնչանում է նաև դեզինֆեկցող նյութերից, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից:
Էպիդեմիոլոգիա
Գրիպը դասվում է անտրոպոնոզ ինֆեկցիաների  շարքին: Ինֆեկցիայի աղբյուր է հանդիսանում գրիպով հիվանդ մարդը: Հիվանդը վիրուս է արտազատում դեպի արտաքին միջավայր, հիվանդության 1-ին  4-7 օրվա ընթացքում: Վիրուսն արտադրվում է խոսելիս, հազալիս, փռշտալիս, թքի միջոցով: Ինֆեկցիան փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, հազվադեպ կոնտակտային: 
Գրիպի նկատմամբ բնակչության ընկալունակությունը խիստ բարձր է, հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ, բացառությամբ մինչև 6 ամսական երեխաները, որոնք օժտված են պասիվ իմունիտետով:
Պաթոգենեզ
Գրիպի վիրուսը մարդու օրգանիզմ է թափանցում ներշնչված օդի հետ միասին և տեղակայվում  վերին շնչուղիներում: Առաջանում է շնչուղիների լորձաթաղանթի բորբոքում: Արյան հունում գտնվող վիրուսը և նրա տոքսինը ախտահարում են արյունատար անոթների էնդոթելը, որից էլ ախտահարում է տարբեր օրգան համակարգերը: 
Ընկնում է օրգանիզմի իմունիտետից:
Կլինիկա 
Գաղտնի շրջանը մի քանի ժամից 3 օր է: Տարբերում են հիվանդության հետևյալ կլինիկական ձևերը`
1.տիպիկ ձև- այն լինում է բարդացած և չբարդացած ընթացքով:
2.ատիպիկ ձև-այն լինում է աֆեբրիլ, ակատառալ, կայծակնային ընթացքով: 
Ըստ ծանրության աստիճանի` թեթև, միջին և ծանր:
Տիպիկ ընթացքով գրիպն ունի սուր սկիզբ: Հիվանդությունը սկսվում է դողով, ջերմության բարձրացումով 38,5-40աստիճան: Արագ զարգանում է ինտոքսիկացիայի երևույթներով, որոնք արտահայտվում են ընդհանուր թուլությամբ, գլխացավով: Լինում է հոդացավ, քթային արյունահոսություն, ախորժակի բացակայություն, գլխպտույտ, սրտխառնոց: Լինում հարբուխ, հազ, զ /ճ իջեցում, ստի տոնների իջեցում: Ջերմության բարձրացումը պահպանվում է 2-5 օր: 
Ապաքիումը տևում է 1-2 շաբաթ: 
Ծանր ընթացքի դեպքում զարգանում է մենինգեալ ախտանիշ: 
Բարդությունները
Հաճախ հանդիպում են թոքաբորբը և բրոնխիտը: Լինում է նաև քիթ-կոկորդ -ականջ օրգանների բորբոքում: Գրիպը կարող է առաջացնել խրոնիկ հիվանդությունների  սրացում, (սիրտ-անոթային, շնչառական, միզային, նյարդային համակարգերի ախտահարոմ ոնեցողհիվանդների մոտ):
Ախտորոշումը 
Հիմնվում է կլինիկական տվյալների վրա: Արյան մեջ ԷՆԱ-ն նորմալ է, կամ իջած: Կարելի է կատարել նաև վիրուսուոլոգիական հետազոտություն: Հետազոտման համար կատարում են քթի լորձաթաղանթից քսուքի վերցնելը: 



գրիպի կառուցվածքը




0 մեկնաբանություն(ներ):