ՀԱՐԳՐԻՊ (PARAGRIPPE)


ՀԱՐԳՐԻՊ (PARAGRIPPE)
Պարագրիպը սուր վարակիչ հիվանդություն է, բնորոշվում է չափավոր ինտոքսիկացիայով, վերին շնչուղիներիրի բորբոքումով, լարինգիտի և կրուպի զարգացումով:
Հարուցիչները վիրուսներն են, 4 տիպի: Պարագրիպը դասվում է անտրոպոնոզ ինֆեկցիաների շարքին: Հիվանդության աղբյուրը հիվանդ մարդն է, վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
Հարուցչի համար մուտքի դուռ է հանդիսանում քթըմպանի լորձաթաղանթը, որտեղ վիրուսը բազմանում է առաջացնում բորբոքային պրոցես, այտուց և հիպերեմիա: 
Գաղտնի շրջանը 1-7 օր է:
Ըստ ծանրության լինում է թեթև, միջին և ծանր:  
Հիվանդը ունենում է ընդհանուր թուլություն, գլխացավ, դող, սարսուռ, հարբուխ, սուբֆեբրիլ ջերմություն, ձայնը լինում է խռպոտ:
Երեխաների համար պարագրիպը հանդիսանում է ,,կեղծ կրուպի" առաջացման վտանգ, որը զարգանում է գիշերը:
Բարդությունները
Բարդություններից է համարվում ստենոզը, թոքաբորբը, անգինան, օտիտը:
Ախտորոշումը
Ախտորոշումը հիմնվում է կլինիկական ախտանիշների վրա:
Կատարվում է շճաբանական հետազոտություն:

0 մեկնաբանություն(ներ):