Արտակարգ իրավիճակների դասակարգումը, ըստ առաջացման պատճառների
1.Սոցիալական- որի մեջ մտնում են համաճարակներ, պատերազմ, սով, տերորիզմ, և հասարակական անկարգություններ:
2.Էկոլոգիական- խմելու ջրի կտրուկ պակաս, բնակվայրերի չափից ավելի աղմուկ, հողի էրոզիա աղակալումով, ճահճակալումով: Հողում, մթնոլորտում թունավոր նյութերի չափից ավելի կուտակումը: Մթնոլորտի օզոնային շերտի քայքայումը:
3.Տեխնոլոգիական- ավտոճանապարհային, երկաթ գծային, ավիա և տիեզերական, ծովային և նավատորմային վթարներ, հրդեհներ, պայթուններ:
Քիմիական, բիոլոգիական, ռադիոլոկիան նյութերի ժայթքում մթնոլորտ:
4.Բնական տարերքներ- երկրաշարժ, երաշխ, անսովոր շոգ, սառնամանիքներ, ջրհեղեղներ, սողանքներ, ձնահոսք, հրաբուխների ժայթքում, փոթորիկներ:
1.Սոցիալական- որի մեջ մտնում են համաճարակներ, պատերազմ, սով, տերորիզմ, և հասարակական անկարգություններ:
2.Էկոլոգիական- խմելու ջրի կտրուկ պակաս, բնակվայրերի չափից ավելի աղմուկ, հողի էրոզիա աղակալումով, ճահճակալումով: Հողում, մթնոլորտում թունավոր նյութերի չափից ավելի կուտակումը: Մթնոլորտի օզոնային շերտի քայքայումը:
3.Տեխնոլոգիական- ավտոճանապարհային, երկաթ գծային, ավիա և տիեզերական, ծովային և նավատորմային վթարներ, հրդեհներ, պայթուններ:
Քիմիական, բիոլոգիական, ռադիոլոկիան նյութերի ժայթքում մթնոլորտ:
4.Բնական տարերքներ- երկրաշարժ, երաշխ, անսովոր շոգ, սառնամանիքներ, ջրհեղեղներ, սողանքներ, ձնահոսք, հրաբուխների ժայթքում, փոթորիկներ:
Բժշկական կազմավորումների հիմնական խնդիրները
Բժշկական կազմավորումների հիմնակական խնդիրները երեքն են`
1.Աղետների օջախում տուժածներին ցույց տալ համապատասխան բուժ օգնություն, որպեսզի փրկվի նրանց կյանքը, արագացվի ապաքինումը, պակասեցվի հաշվանդամների թիվը:
2.Կազմակերպել և կատարել մի շարք սանիտարահամաճարակային միջոցառումներ, որպեսզի կանխի հնարավոր ինֆեկցիոն հիվանդությունների առաջացում, և տարածումը:
3.Կազմակերպել և կատարել միջոցառումներ, աղետների օջախում առաջացած գործոնների բնակչությունը, բուժ կազմավորումները, բուժ հիմնարկների, անձնակազմի պաշտպանելու համար:
Բոլորս պետք է իմանանք, որ խոշոր աղետների օջախներում, բժշկական կազմավորումները չէն կարող բոլոր տուժածներին ժամանակին ցույց տալ առաջին բուժ օգնությունը, ելնելով դրանից խնդիր է դրվում, որ յուրաքանչյուր քաղաքացի ծանոթ լինի բժշկական գիտելիքներին, անհրաժեշտության դեպքում կարողանա ցույց տալ առաջին օգնությունը:
3.Կազմակերպել և կատարել միջոցառումներ, աղետների օջախում առաջացած գործոնների բնակչությունը, բուժ կազմավորումները, բուժ հիմնարկների, անձնակազմի պաշտպանելու համար:
Բոլորս պետք է իմանանք, որ խոշոր աղետների օջախներում, բժշկական կազմավորումները չէն կարող բոլոր տուժածներին ժամանակին ցույց տալ առաջին բուժ օգնությունը, ելնելով դրանից խնդիր է դրվում, որ յուրաքանչյուր քաղաքացի ծանոթ լինի բժշկական գիտելիքներին, անհրաժեշտության դեպքում կարողանա ցույց տալ առաջին օգնությունը:
Արտակարգ իրավիճակների ռեժիմ
Արտակարգ իրավիճակների պետական համակարգում նախատեսված է բարձր պատրաստությամբ, և լիակատար պատրաստության ռեժիմներ: Այդ ռեժիմները մտցվում են արտակարգ իրավիճակների պետական համակարգի ղեկավարության կողմից: Սպառնալիքի դեպքում մտցվում է բարձր պատրաստության ռեժիմ, իսկ երբ արդեն առկա է արտակարգ իրավիճակը` լիակատար պատրաստության ռեժիմ:
Հիմնարկությունները արտակարգ իրավիճակի սպառնալիքի ինֆորմացիան կարող են ստանալ համապատասխան քաղաքի պահպանության շտաբերից կամ վերադաս նախարարությունից: Ինֆորմացիան ստանալուց հետո հիմնարկի պետը անմիջապես ճշտում է մանրամասները և սկսում միջոցառումներ կատարել ըստ օբյեկտի պատրաստման աստիճանի, բերել օրացույցային պլանի: Աղետների գոտում վնասվածքների բուժ օգնություն ցույց տալու համար գործի է դրվում առողջապահության նախարարությունից մշակված պլանը:
Օբյեկտների բժշկական կազմավորումները
Հիմնարկ ձեռնարկություններում, ուսումնական հաստատություններում, աղետների և պատերազմի ժամանակ, տուժածների առաջին բուժ օգնությունը ցույց տալու համար ստեղծվում են բժշկական կազմավորումներ: Սանիտարական պոստ, սանիտարական դրուժինա, և սանիտարական դրուժինաների ջոկատ:
Սանիտարական պոստը կազմված է 4 մարդուց` սան պոստի պետ և 3 սանիտարներ: Պոստի խնդիրներն են տուժածին ցույց տալ առաջին բուժ օգնությունը, օբյեկտում սահմանել սանիտարահամաճարակային հսկողություն: Անհրաժեշտ դեպքում ուղեկցում են վիրավորներին դեպի բուժկետ: Սանիտարական պոստը պետք է ունենա մեկ պոստի դեղատուփ, մեկ պատգարակ, 4 ական անհատական դեղատուփներ և հակաքիմիական փաթեթներ նաև տրանսպորտային բեկակալներ, կարմիր խաչով թևակապեր: 10 ժամում կարող է առաջին բուժ օգնություն ցույց տալ 100 վիրավորների:
Սանիտարական դրուժինան- քաղաքական պաշտպանության ամենամեծաթիվ կազմավորումն է իր գործունեությունը կատարում է ինքնուրույն, ինչպես նաև քաղպաշտպանության այլ կազմավորումների հետ միասին: Պատերազմի ժամանակ սանդրուժինան կարող է օգտագործվել վիրավորներին և տոժածներին փնտրելու և նրանց առաջին բուժ օգնությունը ցույց տալու համար: Օջախներում սանիտարահամաճարակային միջոցառումներ կատարելու ինչպես նաև հիվանդանոցներում և այլ բուժ հիմնարկներին օգնություն ցույց տալու համար:
Սան դրուժինան օգտագործվում է նաև ինֆեկցիոն օջախներում հակահամաճարակային միջոցառումների կատարման մասնակցելու համար: Կազմված է 24 մարդուց: Դրուժինայի հրամանատարը, նրա տեղակալը, տնտեսվարը, վարորդը, և 20 դրուժինայի անդամներ: Սան դրուժինան կազմված է 5 օղակներից, յուրաքանչյուր օղակում 4 մարդ: Սան դրուժինայի աշխատանքը ապահովելու համար անհրաժեշտ է դրուժին ապահովել բժշկական պայուսակով, անհատական դեղատուփերով, հակաքիմիական փաթեթներով, կարմիր խաչով, հակագազերով, բժշկական պատգարակներով, բեկակալներով: Սանիտարական դրուժինան 5 ժամում կարող է 1-ին բուժ օգնություն ցույց տալ: Սան դրուժինային կարևոր է ռադիոակտիվ նյութերով ախտահարված տարածքում բնակչությանը յոդ պարունակող բաժանելու և նրանց օգտագործելու ապահովելու գործում:
Բժշկական կոմպլեկտներ, անհատական բուժ օգնության միջոցներ և սանիտարի, և սանհրահանգիչի բժշկական ունեցվածքը
Պատերազմի ժամանակ վիրավորներին և հիվանդներին բուժ օգնություն ցույց տալու համար բժշկական ծառայությունը ունի բոլոր անհրաժեշտ դեղորայքները, վիրակապական նյութերը, գործիքներ և սարքվորումներ: Բժշկական ծառայությունը պետք է պատրաստ լինի շատ կարճ ժամանակամիջոցում կազմակերպել և բոլոր տուժածներին ցույց տալ ցանկացած համապատասխան բուժ օգնություն: Այդ նպատակով պետք է ունենալ նախորոք պահեստավորված բուժ օգնության միջոցներ: Այդ միջոցները խմբավորվում են հատուկ տարաների մեջ և կոչվում են բժշկական կոմպլեկտներ: Բժշկական կոմպլեկտները բաժանվում են մի քանի խմբերի`
1.Ֆունկցիոնալ զորքային և հոսպիտալային, այս կոմպլեկտները նախատեսված են զորամասերի բուժկետերի և հոսպիտալների աշխատանքը ապահովելու համար:
Մասնագիտական բուժ. Կոմլեկտներ, որոնք նախատեսված են այս կամ այն բժշակական մասնագիտական բժշկական օգնության խմբերի համար` վիրաբուժական, տոքսիկոլոգիական:
2.Հատուկ նշանակության կոմպլեկտներ, հիմնականում օգտագործում են մասայնական սանիտարական կորուստների օջախուներում: Յուրաքանչյուր բժշկական կոմպլեկտը կազմված է տարայից, պարունակությունից, և ցուցիչից:
Ցուցակում նշված է թե ինչ առարկաներ կան կոմպլեկտում, նրանց քանակը, և պիտանելիության ժամկետը:
Այս կոմպլեկտները օգտագործում են պատերազմի ժամանակ, կամ խոշոր աղետների ժամանակ: Կոմպլեկտների պարունակությունը չփչանալու համար ժամանակ առ ժամանակ կոմպլեկտները թարմացվում են, և այդ մասին նշվում է ցուցակում: Կոմպլեկտները իրարից տարբերելու համար պիտակներով գրվում են կոմպլեկտի պայմանական անուն ծածկագիրը:
Անհատական բուժ օգնության միջոցներ
Կռվի դաշտու յուրաքանչյուր զինվոր ապահովում է անհատական բուժ օգնության միջոցներով`
1.անհատական վիրակապական փաթեթ
2.անհատական դեղտուփ
3.անհատական հակաքիմիական փաթեթ
1. Անհատական վիրակապական փաթեթը նախատեսված է առաջին բուժ օգնություն ցույց տալու համար, արյունահոսությունների, հրազենային վերքերի, այրվածքների և այրվելու դեպքում, կոտրվածքը անշարժացնելու, և բաց պնևմոթորաքսների հերմետիկ վիրակապ դնելու համար:
Այս փաթեթը կազմված է մոմլաթե պարկից, որի մեջ ստերիլ թղթե ծրարում տեղադրված է մեծ բինտ, և բամբակից, և հանգույցից պատրաստված 2 բարձիկներ:
2. Անհատական դեղատուփը նախետսված է առաջին բուժ օգնություն ցույց տալու թունավոր նյութերով, ռադիոակտիվ նյութերով ախտահարվածներին, բակտերիոլոգիական միջոցներով վարակվածներին, տրավմաների և այրվածքների ժամանակ ցավազրկելու համար, և տրավմատիկ շոկը կանխելու համար:
Սա պլասմասայից վարդագույն տուփ է, որի մեջ տեղադրված է
1.ներարկիչ ծյուբիկ կարմիր գլխիկով 2 հատ, որը պարունակում է հակաթույն անտիբիոտ նևրոպարալիտ թույների դեմ:
Այն ներարկում ենք միջմկանային ազդրի շրջանում, թունավորումներից անմիջապես հետո, նույնիսկ հագուստի վրայից:
2.Ներակիչ ծյուբիկ սպիտակ գլխիկով, պարունակում է ցավազրկող պրոմեդոլ:
3.Ցիրամին հաբերով, կարմիր գույնի 2 տուփ: Սա հակառադիացիոն պրեպարատ է ընդունում են 6 հատ միանգամից, այդ ճառագայթային հիվանդությունը կանխելու համար: Ցիրամինը իր ազդեցությունը պահպանում է 4 ժամ, անհրաժեշտության դեպքում 4-5 ժամ հետո ընդունում ենք երկրորդ տիպի հաբերը:
4.Տետրացիկլինային խմբի անտիբիոտիկներ, սպիտակ գույնի 2 հատ: Օգտագործում են 5 հաբը միանգամից, կանխելու նպատակով բակտերիոլոգիական զենքով ախտահարվելիս:
5.Էտապերալգին, փսխումները կանխող պրեպարատ, օգտագործում են մեկական հաբ սուր ճառագայթային ախտահարումների ժամանակ:
6.Պանտոքսին քլոր պարունակող դեզինֆեկցիոն նյութ է հաբերի ձևով:
3.Անհատական հակաքիմիական փաթեթը նախատեսված է մասնակի սանիտարական մշակումներ կատարելու համար, թունավոր նյութերով ախտահարվելուց հետո:Իրենից ներկայացնում է պոլիէթիլինից պարկ, որի մեջ տեղադրված է դեգազացիոն հեղուկ, և 4 անձեռոցիկներ: Ախտահարվելու դեպքում անձեռոցիկը թրջում ենք սրվակի հեղուկով և մշակում են մաշկի բաց մասերը, դեմքը, պարանոցը, ձեռքերը, ինչպես նաև օձիքը, մաքրել հակագազի դիմակի արտաքին մասը, վտանգավոր է աչքերի համար:
Լեկցիաները թելադրված են ԿՊԲՔ- դասախոսներ Պետրոսյան Իրինայի և Ոսկանյան Մերիի կողմից
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment