Առողջ մարդ





Երեխայի օրգանիզմի զարգացման շրջանները քայլելիության ընթացքը, նրա ազդեցությունը պտղի զարգացման վրա, ներարգանդային շրջան
Երեխայի օրգանիզմը գտնվում է անընդհատ  զարգացման մեջ, կյանքի  յուրաքանչյուր հատվածային շրջան ունի իր բնորոշ անատոմոֆիզիոլոգիական հատկությունը: Երեխայի օրգանիզմի զարգացման վրա խիստ  ազդում է արտաքին միջավայրը:
Տարբերում ենք օրգանիզմի զարգացման շրջանները`
1.Ներարգանդային զարգացման շրջան-280 օր կամ 40 շաբաթ
2.Նորածնային շրջան - 3-ից  4 շաբաթ
3.Կրծքային շրջան- մինչև 1 տարեկան
4.Մսուրային շրջան- 1-ից 3 տարեկան
5.Նախադպրոցական շրջան- 3-ից 7 տարեկան
6.Կրտսեր դպրոցական շրջան-7-ից 11 տարեկան
7.Ավագ դպրոցական շրջան-11-ից  16 տարեկան
Ներարգանդային շրջան
Ներարգանդային շրջանը բաժանվում է 2 փուլի` սաղմնային և ընկերքային:
Սաղմնային փուլը սկսվում է  ձվաբջջի բեղմնավորումից և տևում է 3 ամիս:
Այս ժամանակահատվածում տեղի է ունենում  պտղի օրգան համակարգերի  ձևավորում:
Ընկերքային կամ պտղային փուլը տևում է  3 ամսից մինչև 10 լուսնամիս:Պտուղը աճում և զարագանում է նկատվում է որոշ հանքային աղերի պահեստավորում:
Նորածնային շրջան
Նորածնային շրջանը սկսվում է պորտալարը կտրելուց և շարունակվում է 3-ից 4 շաբաթ, կամ արտարգանդային գոյության առաջին փուլն է խզվում է կապը մոր օրգանիզիմից:
Այս շրջանում տեղի է ունենում օրգանիզմի հարմարվելու պրոցեսը արտաքին միջավայրի պայմնաններին:Նորածնային շրջանում մեծ նշանակություն ունեն  մաշկի և պորտի հիվանդությունները:
Հասուն նորածինՀասուն նորածինը  համարվում է այն երեխան որը  անցել է 10ը լուսնամիսների ներարգանդային կյանք:
Հասուն նորածնային շրջանը սկսվում է  առաջին ճչից  և պորտալարի կապուն պահից, դադարում է կապը մոր օրգանիզմի հետ և սկսվում է արտարգանդային կամ սեփական մանկության շրջան:
Առողջ հասուն նորածնին տարբերում ենք հետևյալ նշաններով ` մարմնի զանգվածը պետք է լինի 2500գ-ից ոչ պակաս,  միջինը 3200-ից 3500գ, մարմնի հասակը պետք է լինի 45սմ-ից ոչ պակաս, միջինը 50-ից 52սմ, կրծքի շրջագիծը 32-33սմ:
Հասուն նորածնի եղունգները լավ զարգացած են  մաշկը վառ կիարմիր կամ վարդագույն ծածկված աղվամազով, ենթամաշկը լավ զարգացած է, մկանային տոնուսը բարձր, ճիչը բարձր տևական, բնածին ռեֆլեքսները լավ արտհայտված:
Կրծքավանդակը կարճ է և սակավանման, փակ են կողմնային և փոքր գաղթունները, սակայն 25 տոկոսի մոտ փոքր գաղթունը կարող է լինել բաց, որը փակվում է 1-3 ամսականում: Նորածնի ընդանուր վիճակի գնհատման համար մեծ նշանակություն  ունի նրա օրգան համակարգերի գործունեության նկարագիրը:
Այս նպատակով  օգտվում ենք ապգարի  սանդղակի, որը ընդգրկում է հին կլինիկական հատկանիշ:
1.Սրտի կծկումների հաճախականությունը:
2.Շնչառական հաճախականությունը և կորությունը:
3.Բնածին ռեֆլեքսներ:
4.Մկանային տոնուսի վիճակը:
5.Մաշկային ծածկույթի
Նորածինը համարվում է առողջ եթե ցուցանիշների ընդհանուր գումարը  կազմում է  7-10 նիշ, միջին ծանրության դեպքում ցուցանիշը 4-6նիշ, 1-3 նիշի դեպքում  ծանր,  0-ի դեպքում արձանագրվում է մահ:
Նորածնի վիճակը գնհատվում է ծնվելուց 1րոպե անց, կրկնակի 5րոպե անց,  և 30րոպե անց:

0 մեկնաբանություն(ներ):