Անատոմիան ուսումնասիրում է մարմնի կառուցվածքը, նրա օրգանների ձևը, տեղադրությունը:
Բազմաբջիջ կենդանու օրգանիզմը կազմված է բջիջներից և միջանկյալ նյութերից:
Բջիջը պարզ կենդանի համակարգ է բաղկացած բջջապլազմայից և կորիզից: Նա բոլոր կենդանի և բուսական օրգանիզմների կազմության, զարգացման և կենսագործունեության հիմքն է: Դա առաջինը ապացուցել է բջջային տեսության հիմնադիր Շվանը 1839 թվականին:
Բջիջներն իրենց ձևով, մեծությամբ, ներքին կազմությամբ, ու ֆունկցիայով շատ բազմազան են:
Բջջի ֆիզիկաքիմիական հատկությունները շատ բարդ են: Նրա կազմության մեջ մտնում են սպիտակուցներ, ածխաջրեր, լիպիդներ(ճարպային նյութեր), աղեր, ֆերմենտներ և ջուր:
Պրոտոպլազման մի նյութ է, որից կազմվում են բջջի բոլոր հիմնական մասերը` բջջոպլազման, կորիզը և թաղանթը: Այն կոլոիդ համակարգ է, որը կազմված է այնպիսի մանրգույն մասնիկներից, որոնք լուսային մանրադիտակով չէն նշմարվում, ենթամանրադիտակային չափերի են:
Բջջի մեջ տարբերում են բջջապլազման և կորիզը, որը բջջապլազմայից բաժանված է կորիզաթաղանթով: Բջջապլազմայում պարունակվում են բջջի մասերը` օրգանանմանները: Դրանցից են միտոխոնդրիումներ, ներբջջային ցանցավոր ապարատը, բջջային կենտրոնը և էռգոստոպլազման:
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment