Հյուսվածքներ





Հյուսվածքը միատեսակ ծագում և կառուցվածք ունեցող բջիջների և միջբջջային ամբողջականությունն է:
Տարբերվում են 4 տեսակի հյուսվածքներ`
1.շարակցական
2.էպիթելային
3.նյարդային
4.մկանային
Շարակցական հյուսվածք: Շարակցական հյուսվածքի առանձնահատկությունը այն է, որ նրա մեջ միջբջջային նյութը շատ է, որի մեջ ցրված են բջիջնեը:
Մյուս առանձնահատկությունն այն է, որ բջիջներից բացի կան կոլագենային, և առաձգական թելեր:
Տարբերվում են շարակցական հյուսվածքի 4 տարատեսակ`
1.բուն շարակցական հյուսվածք
2.ոսկրային հյուսվածք
3.աճառային հյուսվածք
4.արյուն և ավիշ
Բուն շարակցական հյուսվածքները գտնվում են բոլոր օրգաններում, առաջացնելով նրանց հենքը` կմախքը: Լինում է նոսր հյուսվածք այս հյուսվածքը ուղեկցում է արյունատար և ավշային անոթներին, մտնելով բոլոր օրգանների մեջ: Այս հյուսվածքից է նաև ենթամաշկային ճարպային հյուսվածքը, որը հագեցած է ճարպով: Այս հյուսվածքը օժտված է արագ վերականգնման հատկությամբ: օրգանների վնասման ժամանակ բուն շարակցական հյուսվածքը սկսում է արագ բազմանալ, և լրացնել վնասված հատվածը առաջացնելով սպի:
Ոսկրային հյուսվածքը կազմված է կարծր միջբջջային նյութից, օստեոցիտներ (ոսկրային հյուսվածքի բջիջ):
Այս հյուսվածքի կարծրությունը պայմանավորված է անօրգանական աղերով, կալցիումի հագեցվածությամբ: Այս հյուսվածքում կոլագենային ւ առաձգական թելերը գտնվում են թիթեղների ձևով, որոնք հյուսվածքին տալիս են առաձգականություն, ճկունություն:
Ոսկրային հյուսվածքը իր կարծրության պատճառով առաջացնում է հենաշարժ ապարատի հենարանային մասը` կմախքը: Այն նաև հանդիսանում է կալցիումի և ֆոսֆորի դեպո պահեստ:
Աճառային հյուսվածք: Աճառային հյուսվածքը կազմված է կարծր միջբջջային նյութից, որի մեջ գտնվում է խոնդրէոցիտները:
Արյուն և ավիշ: Արյունը և ավիշը կազմված են հեղուկ միջբջջային նյութից, որի մեջ ցրված են նրանց բջիջները, առաջացնելով կախույթ` մածուցիկ հեղուկ:
Էպիթելային հյուսվածք: Էպիթելային հյուսվածքը օրգանիզմում ունի սահմանային տեղադրություն: Այն պատում է մաշկը արտաքինից, պատում է ներքին օրգանների արտաքին մակերեսներ: Օրգանիզմի և խոռոչավոր օրգանների խոռոչները, այն ունի նաև գեղձային տարատեսակ: Այս հյուսվածքի առանձնահակությունը կայանում է նրանում , որ այս հյուսվածքի բջիջները իրար շատ մոտ են դասավորված, միջբջջային նյութը համարյա բացակայում է: Մյուս առանձնահատկությունը այն է, այս հյուսվածքի մեջ արյունատար անոթներ չկան: Նրա բջիջները սնվում են բազալ թաղանթից, որ վրա դասավորված են:
Էպիթելային հյուսվածքի տարատեսակները:
Էպիթելային հյուսվածքը ունի 2 տարատեսակ` միաշերտ և բազմաշերտ: Միաշերտ էպիթելային հյուսվածքի բոլոր բջիջները գտնվում են բազալ թաղանթի վրա: Միաշերտի էպիթելային հյուսվածքը ունի տարատեսակներ:
Տափակ- պատում են շճաթաղանթները (որովայնամիզը, թոքամիզը, սրտապարկը)
Խորանարդաձև- պատում է միզուղիները:
Գլանաձև- պատում է մարսողական խողովակի օրգանների խոռոչները: Այս հյուսվածքի մակերեսին կա թավիկներ:
Բազմաշերտ կամ թարթչավոր- պատում են շնչուղիները: Բազմաշերտ էպիթելային  էպիթելային հյուսվածքը ունի 2 տարատեսակ, եղջերացող և չեղջերացող:
Նյարդային հյուսվածք
Նյարդային հյուսվածքի առանձնահատկություններն են` գրգռականությունը և գրգիռը հաղորդելու հատկությունը: Նյարդային հյուսվածքը կազմված են նեյրոններից և նեյրոգլինայից: Նեյրոնը հանդիսանում է նյարդային հյուսվածքի ֆունկցիոնալ և կառուցվածքային  միավորը: Այն կազմված է մարմիններից և ելուստներից: Ելուստներից մեկը երկար է, և կոչվում է աքսոն, մյուսները կարճ են, ճյուղավորված կոչվում են դեդրիդներ: 
Դեդրիդները ընկալում են գրգիռը, իսկ աքսոնի միջոցով գրգիռը հաղորդում է ուրիշ նեյրոնի կամ հյուսվածքի: Ֆունկցիոնալ տեսակետիցնեյրոնները լինում են զգացող և շարժիչ:Զգացող նեյրոնները, ընկալում են արտաքին կամ ներքին գրգիռը, փոխակերպում նյարդային ազդակի և հաղորդում կենտրոնական նյարդային հմակարգին: Շարժիչ նեյրոնները գրգիռը ԿՆՀ-ից  հաղորդում են գործող օրգանին կամ հյուսվածքին: Նեյրոգրիան նյարդային հյուսվածքի համար կատարում է հենարանային, սնուցող և պաշտպանական ֆունկցիա:
Մկանային հյուսվածք

Մկանային հյուսվածքի առանձնահատկությունը, կայանում է նրանում , որ այն օժտված է կծկվելու հատկությամբ: Այս հատկությունը պայմնանավորված է միոցիտի  ցիտոպլազմայում միոֆիբրիլների առկայությամբ :  Միոֆիբրիլը մանրադիտակային կառուցվածք ունեցողգոյացություն է կազմված ակտին և միոզին սպիտակուցներից, որոնք ունեն կծկվելու հատկություն: Տարբերում ենք մկանային հյուսվածքի տարատեսակ հարթ, միջաձիգ, զոլավոր և սրտամկանը:
Հարթը մկանային հյուսվածքը կազմված է միակորիզ միոցիդներից, որոնց ցիտոպլազմայում մյուս օրգանների հետ միասին կան նաև  միոֆիբրիլներ: Այս հյուսվածքի կծկումը ոչ կամային է: Այն գտնվում է ներքին բոլոր խոռոչավոր օրգանների պատում  արյունատար և ավշային անոթների պատում` մաշկում:

Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է բազմակորիզ մկանաթելերից: Այս հյուսվածքը կազմված է բազմակորիզ  մկանաթելերից: Այս հյուսվածքի կծկումը կամային է: Այս հյուսվածքից են կազմված կմախքային մկանները: Սրտամկանը կառուցվածքով նման է միջաձիգ զոլավորին, սակայն ունի առանձնահատկություններ:

0 մեկնաբանություն(ներ):