Գեղձեր



Գեղղձերը օրգանիզմում կատարում են հյութազատիչ ֆունկցիա: Նրանց արտազատած նյութերը կարևոր նշանակություն ունեն օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների համար: Գեղձերի մի մասը ինքնուրույն օրգաններ են, օրինակ` հարականջային թքագեղձը, ենթաստամոքսային թքագեղձը: Գեղձերի մեծ մասը էպիթելի ածանցյալներ են: Տարբերում են ներքին և արտաքին սեկրեցիայի գեղձեր: 
Ներքին սեկրեցիայի` էնդոկրին (ներզատիչ) գեղձեր են կոչվում այն գեղձերը,որոնք ծորաններ չունեն և իրենց հորմոնները անմիջականորեն ներզատում են արյան և ավշի մեջ: Հորմոնները արյան հետ տարածվում են ամբողջ մարմնում և մասնակցում են ուրիշ օրգաններում և հյուսվածքներում տեղի ունեցող պրոցեսների կարգավորմանը, մասնավորապես կարգավորում են հասակի, զարգացման, նյութփոխանակության պրոցեսները և այլն: Այդպիսի գեղձեր ենհիպոֆիզը (վերին մակուղեղ), վահանագեղձը, հարվահանագեղձերը, ուրցագեղձը, մասամբ` ենթաստամոքսային գեղձը (լանգերհանսի կղզյակները) և սեռական գեղձերը (վերջին երկուսը խառը տիպի գեղձեր են): Սրանք բոլոր կազմում են ներզատիչ (էնդոկրին) համակարգը, որը նյարդային համակրգի հետ մեկտեղ և նրա հսկողությամբ կարգավորում և համաձայնեցնում է ամբողջ օրգանիզմի օրգանների աշխատանքը: Գեղձերի երկրորդ խումբը արտաքին սեկրեցիայի գեղձերն են, էկզոկրին (արտազատիչ) գեղձերը, որոնք ունեն ծորաններ և հյութ են արտազատում զանազան խոռոչներում, օրինակ` ստամոքսի, աղիքների խոռոչը և այլն, կամ մաշկի մակերեսին: Էկզոկրին գեղձերը զանազան Ֆունկցիաներ են կատարում` նայած թե որ օրգանների և համակարգերի մեջ են մտնում, օրինակ, մարսողական ուղու գեղձերն արտազատում են հյութ, որն անհրաժեշտ է մարսողության պրոցեսների համար: Այս գեղձերը միմյանցից տարբերվում են իրենց դիրքով, կառուցվածքով, արտազատուկի տեսակով, և արտազատուկի բարդությամբ: Էկզոկրին գեղձերը բազմատեսակ են, նրանց մեծ մասը բազմաբջիջ է: Միբջիջ գեղձերը (գավաթաձև բջիջներ) տեղավորված են շնչառական ուղիների և աղիքների էպիթելներում: Միաշերտ էպիթելների մակերեսին նրանք արտադրում են լորձ: Բամաբջիջ գեղձերում տարբերում են հյութազատիչ բաժինը և արտահանող ծորնաը:  Հյութազատիչ մասը բաղկացած էհյութ արտադրող բջիջներց: Նայած այն բանին` ճյուղավորվում են, թե ոչ, նրանց արտահանող ծորանները լինում են բարդ և պարզ գեղձեր: Ըստ հյութազատիչ բաժնի ձևի, տարբերում են` խողովակավոր, բշտիկավոր և խողովակավոր բշտիկային գեղձեր:
Այն բանի հիման վրա, թե ինչպես է կազմավորվում արտազատուկը և ինչ ճանապարհով է նա արտազատվում բջիջներից` տարբերում են մերոկրինային, ապոկրինային և հոլոկրինային գեղձեր: Մերոկրին գեղձերը (առավել հաճախ հանդիպող) հյութը արտազատում են արտահանող ծորանների մեջ, առանց քայքայելու հյութազատիչ բջիջների բջջապլազման: Ապոկրին գեղձերը բնորոշվում են հյութազատիչ բջիջների բջջապլազմայի մասնակի քայքայումով: Հյութազատության պրոցեսում բջիջների գագաթային մասը քայքայվում է և մտնում արտազատուկի բաղադրության մեջ: Հաջորդ փուլերում քայքայված բջիջը վերականգնվում է:  Նման տիպի հյութազատություն  կա կաթնագողձերում և որոշ քրտնագողձերում:   Հոլոկրին գեղձերում հյութի արտազատումն ուղեկցվում է բջիջների քայքայումով:  Քայքայված բջիջները գեղձի արտազատուկն են: Այդպիսի գեղձեր են մարդու ճարպագեղձերը: Ըստ արտազատուկի բնույթի` տարբերում են լորձային, սպիտակուցային, խառը   (սպիտա-լորձային) և ճարպային գեղձեր:

0 մեկնաբանություն(ներ):