Կրծքագեղձի անատոմիա
Կրծքագեղձերը զույգ սիմետրիկ օրգաններ են: Տեղակայված են կրծքավանդակի առաջնային պատի կրծոսկրի երկու կողմերում: Վերին սահմանը 3-րդ կողն է, միջին սահմանը կրծոսկրի եզրը, ստորին սահմանը 7-րդ կողն է: Իսկ առաջնային սահմանը միչև 7-րդ կողն է, իսկ առաջնային սահմանը մինչև անութային: Կրծքագեղձը կենտրոնական մասում առաջացնում է պտուկը, որի վրա կա 12-15 կաթնածորան: Պտուկը պիգմենտավորված է, որը ավելի է մգանում: Կրծքագեղձը ունի 2 բլթեր և բլթակներ: Կաթնածորանները սկիզբ են առնում բլթակներից, և գալիս են բլթի շուրջը կազմում են ծորանները: Յուրաքանչյուր ծորան բացվում է պտուկի գագաթում: Լակտացիաի ժամանակ ծորանները լայնանում են և կաթ են կուտակում իրենց մեջ: Ունեն կծկվելու հատկություն: Կրծքագեղձի արյան շրջանառությունը ապահովվում է միջկողային զարկերակներից: Դեպի գեղձի բլթակները ստեղծում են մազանոթային ցան: Երակային շրջանառությունը գնում է միչև անութային փոսը: Կրծքագեղձերը ունեն կենտրոնական և ծայրամասային և ավշային շրջանառություն: Ռեգիոնար ավշային շրջանառությունը տեղակայված է անութափոսերում:
Կրծքագեղձը լրիվ զարգանում է սեռական հասունացման զուգընթաց: 9-10 տարեկանում պտուկը կոնաձև մեծանում է և պիգմենտավորվում, և կրծքագեղձը աստիճանաբար ընդունում է կիսագնդի ձև, և այն ավարտվում է 16 տարեկանում: Կրծքագեղձը վերջնականապես ձևավորվում է հղիության ժամանակ: Բլթակների հասունացումը ավարտվում է 26 տարեկանում:
Կրծքագեղձում կատարվող փոփոխությունները դաշտանային ցիկլի ժամանակ
Կրծքագեղձում կատարվող փոփոխության է ենթարկվում դաշտանային ցիկլի ընթացքում 2-5օր առաջ:
Լեկցիաները թելադրված է ԿՊԲՔ դասախոս` Հարությունյան Գայանեի կողմից
Լեկցիաները թելադրված է ԿՊԲՔ դասախոս` Հարությունյան Գայանեի կողմից
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment