Մանկաբարձա-գինեկոլոգիական հիմնարկը


Մանկաբարձա-գինեկոլոգիական հիմնարկը
Մանկաբարձա-գինեկոլոգիական հիմնարկը կազմված է երկու բաժիններից`
1.Ամբուլատոր- կանանց կոնսուլտացիա
2.Ստացիոնար- ծննդատուն

Կանանց կոնսուլտացիաԿոնսուլտացիայում  լինում են փոքր վիրահատական սենյակ` փոքր վիրահատությունների համար, էնդոսկոպիկ կաբինետ, ստերիլիզացիոն սենյակ, հակաբեղմնաորիչ միջոցների կաբինետ: Լինում են լաբորատորիա, ֆունկցիոնալ ախտորոշման կաբինետ, ֆիզոթերապևտիկ կաբինետ, բուժական ֆիզկուլտուրայի կաբինետ:
Հղին , հղիության առաջին ամսից, պետք է լինի կանանց կոնսուլտացիայի հսկողության տակ,  որտեղ հենց առաջին այցի ժամանակ մանրակրկիտ կատարում են բոլոր հետազոտությունները:
Հղիության ընթացքում 2-3 անգամ կատարվում է արյան քննություն:
Յուրաքանչյուր  այցի ժամանակ կատարվում է մեզի ընդհանուր քննություն: Հղիության ընթացքում վերցվում է քսուկ 2 անգամ` հեշտոցի մաքրության աստիճանը որոշելու համար:
Առաջին այցի ժամանակ երակից արյուն է վերցվում` սպիդի, արյան խմբի, ռեզուս պատկանելիության, սիֆիլիսի վերաբերյալ Վասերմանի ռեակցիա, որը վերցվում է հղիության ընթացքում 2 անգամ:


Յուրաքանչյուր այցի ժամանակ կատարվում է կշռաչափում, չափվում է արյան զարկերակային ճնշումը` 2 ձեռքերին:Սանտիմենտրային  ժապավենով  կատարվում է որովայնի շրջագծի և արգանդի հատակի բարձրության որոշում: Որոշվում է պտղի դիրքը, դրությունը առաջադիր մասը և լսվում պտղի սրտի բաբախը:
Ծննդատուն
Ծննդատունն բաղկացած է հետևյալ բաժանմունքներից
1.Առաջին մանկաբարձական կամ նորմալ ֆիզիոլոգիական բաժանմունք
2.Երկրորդ մանկաբարձական կամ օբսերվացիոն բաժանմունք
3.Հղիների պաթոլոգիայի բժանմունք
4.Հետծննդյան ֆիզիոլոգիական բաժանմունք
5.Գինեկոլոգիական բաժանմունք, օպերատիվ , կոնսերվատիվ
6.Նորածնային բաժանմունք

0 մեկնաբանություն(ներ):