Հասուն նորածին




Հասուն նորածինը այն երեխան է, որը անցել է 10-ը լուսնամիսների ներարգանդային կյանք: Ծնվել է ժամանակին և ֆունկցիոնալ տեսակետից համարվում է հասուն: Նորածնային շրջանը սկսվում է առաջին ճչից և պորտալարը կապուն պահից, և դադարում է կապը մոր օրգանիզմի հետ ևսկսվում է հետևյալ նշաններով` մարմնի զանգվածը պետք է լինի 2500գրամից ոչ պակաս, միջինը 3200-ից 3500գ, մարմնի հասակը 45-ից ոչ պակաս` միջինը 50-52սմ, գլխի շրջագիծը 34-35սմ, կրծքի շրջագիծը 32-33սմ:
Հասուն  նորածնի եղունգները լավ զարգացած են, մաշկը վառ կարմիր կամ վարդագույն, ծածկված աղվամազով, ենթամաշկը լավ զարգացած, մկանային տոնուսը բարձր, վերին և ստորին վերջույթների անկանոն շարժումներ, ճիչը բարձր, տևական, բնածին ռեֆլեքսները լավ զարգացած:  Կրծքավանդակը կարճ `, սակավանման, փակ են կողմնային և փոքր գաղթունը, սակայն 25% - ի մոտ փոքր գաղթունը կարող է բաց լինել, որը փակվում է 1-3 ամսականում: Տղաների մոտ մեծ ամոթաշրթերը փակում են սեռական ճեղքը:
Նորածնի ընդհանուր վիճակի գնահատման համար մեծ նշանակություն ունի նրա օրգան համակարգերի գործունեության նկարագիրը: Այս նպատակով օգտվում են ապգարի սանդղակից, որը ընդգրկում է հին կլինիկական հատկանիշ:
1.Սրտի կծկումների հաճախականությունը
2.Շնչառական հաճախականությունը և կորությունը
3.Բնածին ռեֆլեքսները
4.Մկանային տոնուսի վիճակը
5.Մաշկային ծածկույթի գունավորումը:
Նորածինը համարվում է առողջ, եթե ցուցանիշների ընդհանուր գումարը կազմում է 7-10 նիշ, 4-6 նիշը միջին ծանրության, 1-3 նիշի դեպքում ծանր, 0-ի դեպքում արտանագրվում է մահ: Նորածնի վիճակը գնահատվում է ծնվելուց 1 րոպե անց, կրկնվում է 5 րոպե անց, 30 րոպե անց:

0 մեկնաբանություն(ներ):