Մաշկի տարիքային ծերացում: Կնճիռներ

Մաշկի տարիքաին ծերացումը բնական պրոցես է, որը ընթանում է ամբողջ կյանքի ընթացքում:
Կախված է կյանքի պայմաններից, վարած ապրելակերպից, արագացնում կամ դանդաղացնում է այդ պրոցեսը: 
Առաջանում են տարիքաին փոփոխություններ` կնճիռներ:
Կնճիռը դա մաշկի ծալքերն են որոնք առաջանում են դեմքին, պարանոցին, ձեռքերին, և մարմնի այլ մասերում: 
25 տարեկանից սկսում է տեղի ունենալ մաշկի ծերացման պրոցեսը: Սրա ժամանակ մաշկը սկսում է կորցնել իր էլաստիկությունը, խոնավություն պահելու հատկությունը և օրգանիզմում իջնում է կոլագենի արտադրությունը, և սկսում են ի հայտ գալ կնճիռները:  
Կնճիռների առաջացմանը նպաստում են դեմքի միմիկայի ավելցուկային  ձգվածությունը, կամ բարձր միմիկան, ոչ ճիշտ խնամքը, ոչ ճիշտ ապրելակերպը, վնասակար սովորություններըաշխատանքային պայմանները, կենցաղային պայմանները, ժառանգական նախատրամադրվածությունը:
Կնճիռների առաջացման տարիքային խմբավորումը
20-30 տարեկան հասակում, երբ օրգանիզմում իջնում է կոլագենի արտադրությունը, սկսում են ի հայտ գալ մանր կնճիռների առաջացում, որոնք լինում են դեմքին, դրանք մակերեսորեն  հազիվ տեսանելի, ընդհատվող ակոսներ են, որոնք անհետանում են մաշկը ձգելուց:
30-40 տարեկանում  առաջանում  են մակերեսային  չընդհատվող խորը ակոսներ, որոնք տարալուծվում են մաշկի ձգման ժամանակ:
40-50 տարեկանում  սկսում են ձևավորվել կայուն խորը կնչիռներ և խորը ակոսներ, որոնք լինում են ճակատին, պարանոցին, և աչքերի շուրջ, որոնք չէն անհետանում մաշկի ձգման ժամանակ:
  50 տարեկանից հետո արդեն ծերացման 4-րդ ստադիան է, որը բացի կնչիռներից առաջանում է նաև մաշկի ծալքեր դեմքի վրա: Մաշկը դառնում է չոր, հյուծված, և էսթրոգենների քանակի պակասի հետևանքով բերում են կոլագենի արտադրության պակասի:


0 մեկնաբանություն(ներ):