Մանկաբարձական 20 հետաքրքիր ցուցումներ

1.Հետծննդյան արձակուրդը չբարդացած ծննդաբերությունից հետո լինում է 70 օր:
2. Բարդությունների բացակայության դեպքում երեխային ծնարանում  մոտեցնում են կրծքին:
3.Բազմապտուղ հղիության ժամանակ հաճախ լինում է վաղաժամ ծննդաբերություն:
4. Կինը ծնարանում վաղ հետծննդյան շրջանում գտնվում է 22 ժամ:
5. Սպառնացող վիժմանը բնորոշ է ցավեր որովայնի ստորին հատվածում:
6.Նորածնի առաջին գնահատումը կատարվում է ծնվելուց մեկ րոպե անց:
7.Հետծննդյան շրջանում արգանդի պարանոցի ներքին օղը փակվում է 10 օր հետո:
8.Թերի վիժման ժամանակ կատարում են արգանդի խոռոչի քերում:
9.Պտղաջրերի արտահոսքը մինչև ծննդաբերության գործունեության սկսվելը կոչվում է վաղաժամ արտահոսք:
Հղի


10. Պտղաջրերի արտահոսքը պարանոցի 3սմ բացման ժամանակ կոչվում է վաղ արտահոսք:
11.Վաղաժամ ծննդաբերության ժամանակ հաճախ լինում է ծննդաբերական ուժերի թուլություն:
12. Հղիության 1-ին կեսի գեստոզներին բնորոշ է փսխում:
13.Մանկաբարձական բաժանմունք ընդունվում են այն ծննդաբերները, որոնց պտղաջրերի արտահոսքից չի անցել 6 և ավելի ժամ:
14.Բեղմնավորումը տեղի է ունենում արգանդափողի ամպուլյար հատվածում:
15.Հասուն պտղի քաշը 2500գ-ից բարձր է:
16.Ծննդաբերությունը ունի 3 շրջան:
17.Նորմայում պորտալարի երկարությունը 50սմ է:
18.Հաճախակի կատարված աբորտներից հետո  առաջանում է առաջադիր ընկերք:
19. Հղիության ընդհատումը 13-22 շաբաթում կատարվում է բժշկական ցուցումով:
20. Կեսարյան հատման համար բացարձակ ցուցում է կենտրոնական առաջադիր ընկերքը:
ծննդաբերություն

0 մեկնաբանություն(ներ):