Դժվար է ժամանակակից աղջկան պատկերացնել առանց շպարի։ Թեեւ նորաձեւություն
թելադրող ոճաբանները մի քանի սեզոն է, ինչ խորհուրդ են տալիս անել «հրեշտակային»
դիմահարդարում (դիմահարդարում՝ առանց դիմահարդրաման), այնուամենայնիվ,
նույնիսկ այդ դիմահարդարման համար անհրաժեշտ է որոշակի միջոցառումներ անել։
Ցավոք, ոչ բոլոր աղջիկներն են կարողանում այդ միջոցառումները ճիշտ
կատարել, արդյունքում՝ տուժում է դեմքի մաշկը։ Որպեսզի խուսափեք նման
սխալներից, ներկայացնում ենք մասնագետի խորհուրդները, թե ինչպես է պետք
ճիշտ դիմահարդարվել։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում կոսմետոլոգ Անահիտ Հարությունյանը բացահայտում է դիմահարդարման գլխավոր կանոններն ու սկզբունքները։
Եվ այսպես, դիմահարդարում կատարելիս անհրաժեշտ է պահպանել մի շարք կանոններ եւ պայմաններ: Դիմահարդարումը պետք է սկսել լավ լուսավորված սենյակում եւ միայն լավ մաքրված դեմքի վրա։ Տոնային բազան պետք է քսել դիմահարդարումից 10-15 րոպե առաջ, որպեսզի այն լավ ներծծվի մաշկի մեջ:
Չի կարելի դիմահարդարումը թողնել դեմքին գիշերը: Դեմքը պետք է մաքրել շպարը հանող լոսյոնով կամ կաթով: Երանգաքսուքն ընտրել մաշկի գույնից մի տոն բաց կամ մուգ:
Անահիտ Հարությունյանի կարծիքով՝ լավ կատարված դիմահարդարումը պետք է լինի նուրբ, գրեթե աննկատ:
«Կնոջ ամենամեծ գեղեցկությունը առողջ եւ խնամված դեմքի մաշկն է: Իր գեղեցկությամբ մաշկը կարող է փոխհատուցել մարմնի բոլոր թերությունները։ Նույնիսկ կատարյալ արտաքին տեսք ունեցող կինը հմայիչ չէ, եթե դեմքի մաշկը թորշոմած է, կոպիտ կամ թեփոտված»,-ասում է նա եւ հավելում, որ դեմքի մաշկը պետք է լինի նուրբ, հարթ մակերեսով, վարդագույն երանգի եւ առաձգական:
Քանի որ մաշկը աշնանը փոփոխվում է, անհրաժեշտ է որոշակի խնամք՝ սննդի կարգավորում, ճիշտ կոսմետիկ խնամք, բուժիչ դիմակներ` շաբաթը 1-2 անգամ։
Դիմակներ պատարստելու համար մասնագետը խորհուրդ տվեց օգտագործել հետեւյալ մթերքները՝
բանան, որը հանգստացնում է մաշկը, խոնավեցնում, հարթեցնում եւ փափկեցնում,
կիտրոն, որը նեղացնում է ծակոտիները,
կարտոֆիլ, որը հարթեցնում է մաշկը, շատ լավ է թարախային բշտիկների համար:

0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment