Արյունը հեղուկ հյուսվածք է` կազմված պլազմայից և նրա մեջ լողացող ձևավոր տարերրից: Այն գտնվում է արյունատար անոթների համակարգի մեջ և սրտի աշխատանքի շնորհիվ անընդհատ շարժման մեջ է:
Արյունը, ավիշը և միջհյուսվածքային հեղուկը օրգանիզմի ներքին միջավայրն են: Ողողելով բոլոր բջիջները, ներքին միջավայրը նրանց է հասցնում կենսագործունեության համար անհրաժեշտ նյութեր և հեռացնում նյութափոխանակության վերջույթները:
Ի տարբերություն արտաքին միջավայրի անընդհատ փոփոխության, ներքին միջավայրն իր կազմությամբ և ֆիզիկա-քիմիական հատկություններով հաստատուն է (ջերմաստիճան, օսմոտիկ ճնշում, ռեակցիա և այլն): Օրգանիզմի ներքին միջավայրի անփոփոխ լինելը, ֆրանսիացի ականավոր ֆիզիոլոգ Կլոդ Բեռնարի արտահայտությամբ, ազատ կյանքի անհրաժեշտ պայմանն է:
Արյան շրջանառությունը անհրաժեշտ պայման է նրա կազմության հաստատուն լինելու համար: Սրտի դադարը, արյան շարժման ընդհատումը անմիջապես հանգեցնում են օրգանիզմի մահվան: Հոսելով թոքերի միջով, արյունը վերականգնում է իր գազային բաղադրությունը, տալիս է հյուսվածքներից բերած ածխաթթու գազը և հագենում թթվածնով:
Սննդանյութերի պակասը (գլյուկոզա, ամինաթթու և այլն) լրացվում է ճարպաբջջանքի և լյարդի պաշարներից, իսկ հիմնականում` մարսողական ուղղուց: Արյան միջից ավելորդ նյութերը, օրինակ գլյուկոզան, ինչպես նաև կենսագործունեության վերջնանյութերը, որոնք օրգանիզմի համար վնասակար են և ոչ պիտանի, հեռանում են արտազատման օրգանների միջոցով:
Արյան բաղադրության և հատկությունների հաստատուն լինելը կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի և ներզատիչ գեղձերի միջոցով:
Արյան հիմանակն ֆունկցիաները
Գտնվելով անընդհատ շրջանառության մեջ, արյունը կատարում է փոխադրական ֆունկցիաները.
1) սննդարար նյութերը տարաբաշխում է օրգանիզմով մեկ,
2) օրգանիզմից հեռացնում է քայքայված նյութերը և դրանք տանում դեպի արտազատական օրգանները,
3) մասնակցում է գազափոխանակությանը` փոխադրելով թթվածին և ածխաթթու գազ, 4)պահպանում է մարմնի հաստատուն ջերմաստիճանը: Տաքանալով բարձր նյութափոխանակություն ունեցոզ օրգաններում` մկաններում, լյարդում արյունը ջերմութըուն է հաղորդում մյուս օրգաններում`և մաշկին, որի միջոցով կատարվում է ջերմատվությունը, 5)արյունը փոխադրում է իր մեջ եղած հորմոնները (նյութափոխանակության արգասիքները) և իրականացնում քիմիական փոխազդեցությունը օրգանիզմում, կամ ֆունկցիաների հորմոնալ կարգավորումը:

6)Արյունն ունի նաև պաշտպանողական ֆունկցիա: Նա կարևոր դեր է խաղում օրգանիզմ ներթափանցած ախտածին մանրէներին ոչնչացնելու գործում և մասնակցում է վարակիչ հիվանդությունների նկատմամբ անընկալության (իմունիտետ) մշակելուն:
Արյան պաշտպանական ֆունկցիաին է վերաբերվում նրա մակարդվելու հատկությունը, որը դադարեցնում է արյունահոսությունը:

Արյան քանակը
Մեծահասակներիարյան քանակըկազմում է քաշի մոտ 7-8 %-ը, ուստի տարբեր քաշի մարդիկ ունեն տարբեր քաբակի արյուն: 70կգ -ոց մարդն ունի մոտավորապես 5-6լ. արյուն: Երեխաների մոտ արյան քանակը հարաբերորեն ավելի շատ է, քան մեծերինը ` կազմում է քաշի մոտ 11%-ը: Նորմալ պայմաններում ոչ բոլոր արյունն է շրջանառում արյունատար անոթներով: Դրա մի մասը պահեստվում ` արյան դեպոներում` փայծաղ, մաշկ, լյարդ: Դեպոյացված արյունն արյունահոսությունների ժամանակ դուրս է գալիս դեպոներից և շրջանառում է:
Արյան կազմը և օսմոտիկ ճնշումը
Եթե արյունը թողենք փորձանոթում և կանխենք մակարդումը, ապա կառաջանան իրարից խիստ տարբերվող երկու շերտեր` վերին (բաց դեղնավուն, կիսաթափանցիկ լուծույթ` պլազմա) և ստորին (մուգ գույնի կարմիր նստվածք` ձևավոր տարրեր): Այսպիսով, արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է հեղուկ մասից` պլազմայից, և ձևավոր տարրերից: Պլազման կազմում է արյան 55-60% -ը, իսկ ձևավոր տեսակարար կշիռը 1020-1023 է: Պլազման կազմված է օրգանական միացություններից, անօրգանական աղերից և ջրից: 90-92 % -ը ջուրն է, իսկ 8-10%-ը չոր մնացորդը: Չոր մնացորդն իր հերթին կազմված է սպիտակուցներից, օրգանական միացություններից և հանքային աղերից: Սպիտակուցները կազմում են 7.2% -ը (շիճուկային ալբումին, գլոբուլին և ֆիբրինոգին): Օրգանական նյութերը (գլյուկոզա, ամինաթթուներ, միզաթթու) կազմում են 0.17% և անօրգանական աղերը 0.9-1%: Սպիտակուցներից կարևոր է հատկապես ֆիբրինոգենը, որը մեծ դեր է խաղում մակարդման գործում: Հանքային նյութերից են դրական լիցքավորված կատիոնները` Na+, Ca++, Mg++, Fe++ և բացասական լիցքավորված անիոնները Cl-, l-, S--, P---: Այսպիսով, նորմալ ֆիզիոլոգիական պայմաններում պլազմայի կազմը հարաբերոն հաստատուն է:

0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment