Showing posts with label մազոտություն. Show all posts
Showing posts with label մազոտություն. Show all posts

Մազոտության մասին

Կաշխատեմ կարճ պատասխանել մազոտությանը վերաբերող մի քանի հարցերի.
Որո՞նք են այդ երևույթի պատճառները: Ի՞նչ է ասում այդ առիթով գիտությունը: Ամբողջ աշխարհի կանանց մեջ տարածված է արդյոք այդ երևույթը:



Ի
՞նչ է դա ` գեղեցկության թերություն, թե օրգանիզմի կենսագործունեության խանգարում:
Կարեի՞ է արդյոք կանխել մազոտությունը և ինչպես:
Չափից ավելի մազոտությունն արտահայտվում է մազերի ընդհանուր կամ տեղական  աննորմալ աճով մաշկի այն հատվածներում, որտեղ սովորաբար աճում է անզեն աչքին չերեվացող աղվամազ:
Գիտությունը մազոտությունը բացատրում է կանանց մասկուլինիզացիայով: Նոր դերը հասարակական և ընտանեկան կյանքում,  հոգեբանության վերակառուցումը, մշտապես լարվածությունը, ստրեսները ազդել են կնոջ օրգանիզմի հորմոնալև նյարդային համակարգի գործունեության փոփոխման վրա: Առավել նկատելի և առավել տհաճ  է դեմքի մազոտությունը:Շատ դառնություններ է պատճառում ոտքերի և ձեռքերի մազոտությունը հատկապես ամռանը: Կան կանայք, որոնց մեջքին և կրծքի շուրջը մազեր են աճում:





Չափից ավելի մազոտությունը փոխանցվո՞ւմ է արդյոք ժառանգաբար
Գիտությունը հաստատում է, որ կանանց մազոտությունը ժառանգական է: Հաճախ մազոտությունը կախված է կլիմայից կամ որոշակի ռասայի պատկանելուց: Բացի դրանից, մազոտությունը կարող է լինել ի ծնե: 
Այն չի վերանում սաղմնային զարգացման շրջանում, այլ, ընդհակառակը, պահպանվում է և զարգանում, բայց ամենից հաճախ մազոտության առաջացման  պատճառ են լինում ներքին սեկրեցիայի գեղձերի գործունեության խանգարումները: Բժիշկները գտնում են, որ կնոջ կյանքում կա երկու շրջան, երբ մազոտության երևան գալը առաջացնում է լուրջ անհանգստություն: Առաջինը` սեռական հասունացման, իսկ երկրորդը` կլիմակտերիկ շրջանն է: Շատ կանանց մոտ մազոտության  աճը ուղեկցվում է ճարպահոսությամբ, դաշտանի ուշացումով և գլխացավով:


Արդյոք մազոտության առաջացման վրա ազդում են մեխանիկական  և ֆիզիկական գործոնները
Անշուշտ: Արևի ճառագայթներով և կվարցային լամպով ճառագայթվելը, սափրվելը, մազերը ունելիով հեռացնելը, այսինքն մի շարք պրոցեդուրաների կատարումը, որոնց օգնությամբ կանայք ձգտում են ազատվել տհաճ թերություններից, միայն շատացնում են մազերը:


Ինչպես բուժել չափից ավելի մազոտությունը
Ըդգծում եմ բուժել բառը, քանի որ այդ հիվանդությունն ամենից հաճախ կապված է  օրգանիզմի ֆունկցիոնալ փոփոխության հետ և միայն ֆիզիոթերապևտիկ միջոցների ընդունումը մեծ մասամբ անբավարար է:
Գլխավոր խնդիրն է` պարզել, թե որն է մազոտության առաջացման պատճառը: Դա հաճախ պահանջում է  մանրակրկիտ հետազոտություն և արդյունքները ստանալուց հետո` բուժում  երկու ուղղությամբ, բժշկի մոտ` դեղամիջոցների ընդունում, և բժիշկ-կոսմետոլոգի մոտ, որը կիրառում է իր մեթոդները: Հնարավոր է նախապատրաստվել այն բանին, որ բուժումը կլինի դժվար, ձանձրալի:




Ինչպիսի  միջոցներից է օգտվում բժիշկ-կոսմետոլոգը չափից ավելի մազոտության դեմ պայքարելիս




Այդ միջոցները կարելի է բաժանել երկու տեսակի` ժամանակավոր և մշտական: Ժամանակավոր միջոցներից են մեղրամոմը, դեպիլյատորները,  սափրվելը, որոնք  ներգործում են մի քանի օր և պահանջում սիստեմատիկ կրկնել: 
Մշտական մեթոդներից է էլեկտրաէպիլյացիան, ֆոտոէպիլյացիան, ասեղային էպիլյացիան, բիո-էպիլյացիան և այլն..:
Էլեկտրաէպիլյացիաի կիրառումը պահանջում է որոշակի հմտություն, ինչպես նաև համապատասխան գործիքներ, այլապես բուժումից հետո կարող են մնալ այլանդակող սպիներ: Էլեկտրաէպիլյացիաից հետո մազերը աճում են, բայց թիվը պակասում է, դրանք շեկանում են, բարակում, դառնում գրեթե աննկատելի: 
Այդ պրոցեդուրայից ամբողջ մազածածկը չի ոչնչանում` մեկ սեանսի ժամանակ կարելի է ոչնչացնել մի քանի տասնյակ  մազ, մեկը մյուսից  որոշակի հեռավորության վրա: Ռենտգենյան ճառագայթների օգնությամբ մազերի հեռացման մեթոդը  ներկայումս ժխտվում է: Ինչպես ցույց է տվել փորձը, շատ դեպքերում ճառագայթումը  առաջացրել  է մաշկի հետռենգենյան կայուն վնաս:


Կարելի՞ էարդյոք կանխել չափից ավելի մազոտությունը
Ճիշտն ասած, այդ հարցը կարելի է ձևակերպել այլ կերպ` մազոտության նկատմամբ հակում նկատելիս ինչի՞ց պետք է խուսափել: Արգելքները շատ են, իսկ դրանց պահպանումը իրոք լավ արդյունքներ է տալիս, հասկանալի է` հորմոնալ խանգարումների դեպքում: Այսպես օրինակ, չի կարելի մազերը պոկել ունելիով, սափրել, դեպիլացիա անել, որովհետև դրանք կսկսեն աճել ուժգնորեն: Մաշկի մազածածկ հատվածներին  չի կարելի քսել ճարոտ կրեմներ, քանի որ այդպիսի սնման դեպքում մազիկները շատ լավ են աճում: 
Դեմքի վրա մազերի պաթոլոգիկ աճից գանգատվող կանայք չպետք է երկար ժամանակ մնան արևի տակ: Ամառն անցելուց այդ հիվանդությունը դրսևորվում է սրված ձևով:
Հետևություն` չափից ավելի մազոտության դրսևորման դեպքում պետք է դիմել բժշկի, իսկ երբեմն էլ` մի քանի մասնագետի: Եթե թերությունը նկատելի է, պետք է անպայման օգտագործել արտաքին միջոցները, ինչպես նաև փորձառու բժիշկ-կոսմետոլոգի նշանակած պրոցեդուրաները: