Օրգանիզմի կենսաբանական հեղուկները
Սեռավարակների զգալի մասը կարող է ընթանալ առանց ակնառու ախտանիշների, սակայն այդ դեպքում էլ վարակված անձինք վարակի դեպքում աղբյուր են զուգընկերների համար: Հետևաբար, վարակվածության կասկածի դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետ բժշկի` պատշաճ ախտորոշման և բուժման համար:
ՄԻԱՎ-ի փոխանցումն արյան միջոցով
Մարդը կարող է վարակվել, եթե նրան ներարկվել է ՄԻԱՎ-ով վարակված դոնորի արյուն: Այժմ բազմաթիվ երկրներում դոնորական արյունը հետազոտվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Սակայն, զարգացող երկրներում արյան փոխներարկման միջոցով ՄԻԱՎ-ով վարակման վտանգը դեռևս բավական մեծ է:
Արյան միջոցով վարակումը հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակված անձի օգտագործած ասեղները, ներարկիչները և մաշկը ծակող այլ գործիքներն առանց ախտազերծման կրկնակի օգտագործելու դեպքում (թմրամիջոցների օգտագոօրծման, դաջվածք անելւ, դակելու, թլպատման կամ սափրվելւ ժամանակ): Ներարկման սարքավորումների միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցումն կարող է տեղի ունենալ նաև այն առողջապահական հիմնարկներում, որտեղ ներարկիչները և այլ գործիքները պատշաճ ձևով չէն ախտահանում:
ՄԻԱՎ-ը փոխանցվում է ՄԻԱՎ-ով վարակված մարդու օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով:Դրանք են
արյունը
սերմնահեղուկը
հեշտոցային արտազատուկները
մայրական կաթը:
ՄԻԱՎ պարունակող կենսաբանական հեղուկները, որոնց հետ կարող են շփվել բուժաշխատողները, բացի վերոհիշյալից, ներառում են նաև
գլխուղեղը և ողնուղեղը շրջապատող հեղուկը
ներհոդային հեղուկը
պտղաջրերը:
Ստորև ներկայացված են ՄԻԱՎ-ի փոխանցման հիմնական ուղիները:
ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական ճանապարհով
ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական ճանապարհով
Սեռական հարաբերությունները ՄԻԱՎ-ի փոխանցման առավել տարածված ուղին են: ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել ցանկացած տեսակի սեռական հարաբերություն (հեշտոցային, անալ կամ օրալ) ժամանակ: Դա տեղի է ունենում, երբ ՄԻԱՎ-ով վարակված զուգընկերոջ օրգանիզմի հեղուկները մուտք են գործում մյուս զուգընկերոջ օրգանիզմ, անգամ լորձաթաղանթի անտեսանելի քերծվածքների միջոցով:
Սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցաման վտանգն էլ ավելի է մեծանում, երբ զուգընկերներից որևէ մեկն ունի որևիցե սեռավարակ: Սեռավարակները հիվանդություններ են, որոնք մի մարդուց մյուսին են փոխանցվում սեռական ճանապարհով, ինչպես օրինակ խլամիդիոզը, տրիխոմոնիազը, սեռական օրգանների հերպեսը, սրածայր կոնդիլոման, գոնորեան, և սիֆիլիսը:

Սեռավարակ ունեցող անձի ՄԻԱՎ-ով վարակման վտանգը 6-10 և ավելի անգամ մեծ է սեռավարակ չունեցողի համեմատ:
Դրա պատճառներն են.
.Որոշ սեռավարակներ ընթանում են սեռական օրգանների շրջանում խոցերի առաջացմամբ, որոնք հեշտացնում են ՄԻԱՎ-ի ներթափանցումն օրգանիզմ:
.Սեռավարակներ ունեցող անձի օրգանիզմի հեղուկներում ավելանում է T-օգնական լիմֆոցիտների, այսինքն ` ՄԻԱՎ-ի համար թիրախ համարվող բջիջների քանակը:

Սեռավարակների հնարավոր ախտանիշներն են.
.սեռական օրգանների շրջանում բաց վերքեր կամ խոցեր
.սպիտակ, դեղին կամ կանաչավուն տհաճ հոտով հեշտոցային և միզուկային արտազատուկներ
.այրոցի զգացում միզելիս
.քոր սեռական օրգանների շրջանում
.ցավ որովայնի ստորին մասում կամ գոտկատեղում
.ցավ շեքի և ամորձիների շրջանում
.ցավ սեռական հարաբերությունների ժամանակ:
Սեռավարակների զգալի մասը կարող է ընթանալ առանց ակնառու ախտանիշների, սակայն այդ դեպքում էլ վարակված անձինք վարակի դեպքում աղբյուր են զուգընկերների համար: Հետևաբար, վարակվածության կասկածի դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետ բժշկի` պատշաճ ախտորոշման և բուժման համար:
ՄԻԱՎ-ի փոխանցումն արյան միջոցով
Մարդը կարող է վարակվել, եթե նրան ներարկվել է ՄԻԱՎ-ով վարակված դոնորի արյուն: Այժմ բազմաթիվ երկրներում դոնորական արյունը հետազոտվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Սակայն, զարգացող երկրներում արյան փոխներարկման միջոցով ՄԻԱՎ-ով վարակման վտանգը դեռևս բավական մեծ է:
Արյան միջոցով վարակումը հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակված անձի օգտագործած ասեղները, ներարկիչները և մաշկը ծակող այլ գործիքներն առանց ախտազերծման կրկնակի օգտագործելու դեպքում (թմրամիջոցների օգտագոօրծման, դաջվածք անելւ, դակելու, թլպատման կամ սափրվելւ ժամանակ): Ներարկման սարքավորումների միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցումն կարող է տեղի ունենալ նաև այն առողջապահական հիմնարկներում, որտեղ ներարկիչները և այլ գործիքները պատշաճ ձևով չէն ախտահանում:
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment